Վաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներին 71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ


Իսպանացի բժիշկներն Արցախում անվճար վիրահատություններ կանցկացնեն. բժիշկների առաջին խումբն արդեն Արցախում է

Հասարակություն

Մի խումբ իսպանացի բժիշկներ Արցախում են։ Նրանք այնտեղ կմնան շուրջ մեկ շաբաթ, որի ընթացքում  25-30 վիրահատություններ կանցկացնեն։ Վիրահատությունները կանցկացվեն «AMADeA» («Հայաստանի բարեկամների բժշկական ասոցիացիա» ) բարեգործական բժշկական կազմակերպության շնորհիվ, որ ստեղծվել է 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ դեկտեմբերին։

«Մենք կապ ենք պահել Արցախի առողջապահության  նախարարության հետ, նրանք մեզ  փոխանցել են մոտ 100 հոգու ցուցակ, որտեղ ներգրավված են ոչ միայն զինծառայողներ, այլև ԱՀ քաղաքացիներ: Իհարկե, մենք հասկանում ենք, որ հինգ օրում չենք կարողանա  այդքան վիրահատություն կատարել, ուստի այդ ցանկից նախատեսել ենք 25-30-ն իրականացնել»,- մեզ հետ զրույցում նշում է կազմակերպության նախագահը՝  Լիլիան Գրիգորյանը: Վերջինս Մադրիդի «Գրիգորիո Մարանիոն» հիվանդանոցի ինտերվենցիոն սրտաբանական բաժանմունքի սրտաբան է, բժշկական գիտությունների դոկտոր։ Նրա խոսքով՝ պատերազմից հետո պարզ դարձավ՝ Արցախում բժիշկների պակաս կա, մի շարք մասնագետներ են անհրաժեշտ։

 «Մեր կազմակերպությունում ներգրավված մասնագետներն աշխատում են տարբեր բնագավառներում: «AMADeA»-ի գործունեությունը իրականացվում է երեք ուղղություններով` ասիստենցիալ, կրթական և հետազոտական:  Այս երեք ուղղություններով էլ փորձելու ենք հնարավորինս օգտակար լինել և օգնել»,- իրենց գործունեությունը  ներկայացնում է Լիլիան Գրիգորյանը։

Վերջինս նշում է, որ Հայաստան եկած բժիշկների մեծամասնությունը իսպանացի են, և նրանց օգնությունն անգնահատելի է այս իրավիճակում:

«Ի տարբերություն մի շարք երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Ռուսաստանի, ապա Իսպանիայում հայ համայնքը փոքր է, իսկ հայ բժիշկներն այդքան էլ շատ չեն: Մենք համախմբվեցինք և ստեղծեցինք կազմակերպությունը, որովետև մինչ պատերազմը հայ համայնքն Իսպանիայում այդքան էլ համախմբված չէր: Որոշեցինք, որ պետք է որևիցե ձևաչափ կամ հարթակ ստեղծենք` մոբիլիզացնելով Իսպանիայում հայ համայնքը: Մեր նպատակներից մեկը նաև մեր իսպանացի ընկերներին ու կոլեգաներին իրադրությունը, Հայաստանում և Արցախում տիրող իրականությունը պատմելն է։ Նրանք պատրաստակամություն են հայտնել այսպիսի աջակցություն ցուցաբերել, իսկ մեր կազմակերպությունը էլ զբաղվում է այդ աշխատանքների կոորդիանացմամբ և' Իսպանիայում, և' Հայաստանում»,- նշում է ասոցիացիայի նախագահը։

Այս ամիսների ընթացքում Հայաստանի ու Արցախի համար իրականացրել է տարբեր կրթական ծրագրեր։ Կազմակերպվել են օնլայն կոնֆերանսներ, որոնց թեմաները առաջարկել են հենց հայ բժիշկները:

«Մենք մի շարք նպատակներ ունենք, որոնց մեջ մտնում է նաև հայ բժիշկներին, բուժքույրերին Իսպանիայում վերապատրաստելը, սակայն կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված դեռ չենք կարողացել դա իրականացնել: Վստահ եմ, որ առաջիկայում, երբ Իսպանիայում սահմանափակումները հանվեն, անպայման այդ ուղղությամբ կաշխատենք: Վերապատրաստված բժիշկները կգործուղղվեն մարզեր, բոլորս էլ լավ հասկանում ենք, որ հիմա մարզերում մասնագետների կարիք առավել շատ կա, քան մայրաքաղաքում»,-ընդգծում  է Լիլիան Գրիգորյանը:

Իսպանացի բժիշկներն իրենց հետ բերել են նաև պրոթեզներ, տրավմոտոլոգիական վիրահատությունների էնդոպրոթեզներ, ընդհանուր վիրահատությունների համար անհրաժեշտ տարբեր սարքավորումներ,ռեաբիլիտացիոն սարքեր և տարբեր պրեպարատներ։

Ասոցիացիայի նախագահի խոսքով` նրանց նպատակն է, ոչ թե ամեն ինչ ներկրել արտերկրից, այլ ստեղծել լավագույն պայմանները հայ բժիշկների համար: Ասում է` այդ պատճառով նրանց հարկավոր է անմիջական շփում ապահովել հենց հայ բժիշկների հետ, որի շնորհիվ կազմակերպությունը կկարողանա օբյեկտիվ գնահատել Հայաստանում բժշկական համակարգը` փորձելով լրացնել բացերը: Հենց այդ նպատակով էլ ստեղծվել է  հարցման հարթակ, որում հայ բժիշկների ներգրավվածությունը շատ կարևոր է: 

«Նման բարեգործական ընկերություններ շատ կան, մենք ուզում ենք չկրկնել նրանց: Մեր նպատակն է լրացնել նրանց, նրանց բացթողումները: Կարծում եմ լավագույն տարբերակը համակարգում դրական փոփոխություննների  համար հայ երիտասարդ բժիշկներին մոտիվացնելն է: Մենք վերջերս  մրցույթ էինք կազմակերպել և մրցանակներ տվել այն հինգ երիտասարդ բժիշկներին, որոնց հետազոտական աշխատանքները լավագույնն էին: Հույս ունենք, որ հետագայում նման հետազոտական աշխատանքները կկարողանանք ներկայացնել նաև միջազգային մակարդակում»,- նշում է Լիլիան Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է կազմակերպության հետագա գործունեությանը,  իսպանացի բժիշկների ներգրավմանը, Լիլիան Գրիգորյանն ասում է, որ բժշկական այս խմբով սա Հայաստան ու Արցախ իրենց առաջին այցն է, բայց սա դեռ միայն սկիզբն է: Իրենց աշխատանքը Արցախում և Հայաստանում  լինելու է շարունակական։

«Սա շարունակական է լինելու»,-  ընդգծեց Լիլիան Գրիգորյանը։

Վաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներին71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտնել են Իրանի հարձակումները հետ մղելու մասին․ Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի խոցման մասին ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին Բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը. կան տnւժածներ ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է Իրանին, Իրանը՝ ԱՄՆ դաշնակիցներին․ Հորմուզի նեղուցը փակ է Այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2–3 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա Փոթորկի և ամպրոպների պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Սանկտ Պետերբուրգում ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է Այս պատերազմը Գերմանիայի համար թանկ է նստում. փոխկանցլեր Լարս Կլինգբայլ Պաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկինՀուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու․ հասցեներԹրամփը հայտարարել է, որ վերջին բժշկական քննությունը անցել է գերազանցությամբԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԿոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում 4 մեքենա են բախվելԵրևանում փտած ծառն արմատից պոկվել և ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել էՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-ի18-ամյա ժամկետային զինծառայողը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառինՌազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչԼիլիթ Թոխատյանը կիսվել է նոր ֆոտոշարքովՈսկեպար գետում մահացած տղան նոր էր վերադարձել բանակից, նա Կողբից էՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳազայում զոհերի թիվը շարունակում է աճել․ վերջին 48 ժամում հիվանդանոցներ է տեղափոխվել 7 մարմինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներինԵգիպտոսում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով տասնչորս մարդ վիրավորվել էԻնչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ինԻրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումըՍուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուինՍերգեյ Ժուկովի 17-ամյա դուստրը տեղափոխվել է տնային ուսուցման՝ դպրոցում ծաղրուծանակի ենթարկվելու պատճառովԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն ԱզիզյանԳեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայինՄահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն ԱդամսըԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՌուսաստանի զինվшծ ուժերը հարվшծել են Ուկրաինայի Սումի քաղաքին․ կան զnհեր և վիրավnրներԷնթոնի Հոփքինսը թողարկել է իր առաջին իր դեբյուտային սինգլըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ ՍավգուլյանՄերինոն բացառիկ ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունների պատմության մեջ
Ամենադիտված