Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Արեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր


Ընտրություններից հետո առկա է բիզնեսները ծախելու եւ արտագաղթելու տրամադրվածություն. առաջիկայում կլինեն արդեն գործնական քայլեր. Սարգսյան

Գործող իշխանությունների վերարտադրությունը հանգեցնելու է նրան, որ բիզնեսմենների մեծ մասը փորձելու է կապիտալը տեղափոխել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի այն հայտարարությանը, որ բիզնեսմենների 90 տոկոսն իրեն խոստովանել է, որ եթե իշխանափոխություն տեղի ունենա, ապա կարտագաղթեն, Նաիրի Սարգսյանը նկատեց՝ Էկոնոմիկայի նախարարը փաստերը խեղաթյուրում է, և, ըստ էության, հակառակ պատկերն է։

Նրա խոսքով՝ բիզնեսի համար միշտ պետք է կանխատեսելի դաշտ լինի, որպեսզի բիզնեսի անընդհատության սկզբունքը վտանգված չլինի, սակայն այս իշխանության վերարտադրմամբ անվտանգային խնդիրը չի լուծվում, ինչը բիզնեսին խանգարում է։

«Այս կառավարությունը միշտ ստել է, բիզնեսին ճիշտ ազդակներ չի հաղորդել, բնականաբար, սա ևս խանգարել է։ Այս վարքագիծը մնալու է։ Միանշանակ սուտ է, որ եթե իշխանափոխություն լիներ, տնտեսվարողները կարտագաղթեին։ Մինչ ընտրությունները՝ բոլորն արդեն տրամադրված էին բիզնեսը տեղափոխելուն, իսկ բնակչությունն էլ տրամադրված էր արտագաղթելուն։ Նրանք այդպես էին ձևակերպում, որ եթե այս իշխանությունը մնա, իրենք բիզնեսը տեղափոխում են, այստեղ չեն մնալու։ Այսօր էլ մի բիզնեսմենի հետ էի խոսում, ասում էր, որ ծախում է իր ունեցվածքը, գնա ուրիշ տեղ բիզնես դնի։ Իհարկե, հորդորեցի նրան սպասել, ասացի, որ իշխանության հետ չկապի խնդիրները, մենք կփորձենք ինչ-որ ձևով օգտակար լինել նրանց, քանի որ, եթե բիզնեսները երկրից տեղափոխվեն, ապա մենք ընդհանրապես երկիր չենք ունենա»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս ընդգծեց՝ արժեք ստեղծողը, հարկ վճարողը, աշխատավարձ վճարողը բիզնեսն է և եթե թույլ տանք, որ բիզնեսը տեղափոխի, ապա ումի՞ց ենք հարկ գանձելու, որ կենսաթոշակ վճարենք, պետական ապարատ պահպանենք և մնացած այլ ծախսերն իրականացնենք։ Նաիրի Սարգսյանը գտնում է, որ ընտրություններից հետո էլ բիզնեսը դուրս տեղափոխելու և արտագաղթելու տրամադրվածությունն առկա է և առաջիկայում կլինեն արդեն գործնական, առարկայական քայլերը։

Հարցին՝ արդյոք իշխանությունները կշարունակեն նույնկերպ աշխատել, ինչպես այս 3 տարիների ընթացքում, թե, այնուամենայնիվ, որոշակի ոլորտային բարեփոխումներ հնարավոր է իրականացնեն, Նաիրի Սարգսյանն ասաց՝ համոզված է, որ այս ձեռագիրն է շարունակվելու, քանի որ տնտեսական բարեփոխում իրականացնելու համար անհրաժեշտ է խելք ունենալ և հասկանալ այդ գործից։

«Էկոնոմիկայի բլոկի պատասխանատուն, ֆինանսների պատասխանատուն և հարկերի հավաքագրման պատասխանատուն տնտեսագիտությունից չափազանց հեռու են։ Եթե երեք հիմնական գերատեսչությունների ղեկավարները տնտեսության և տնտեսագիտության հետ ընդհանրապես աղերս չունեն, ապա միանշանակորեն կարող ենք ասել, որ որևէ բարեփոխում չի կարող լինել։

Գործնական քայլով երեկվա կառավարության նիստին ցույց տվեցին, որ նրանք նույն տգետներն են և նույն անհեռատես գործիչներն են, որ չեն կարողանում թացը չորից, ճիշտը սխալից տարբերել։ Թուրքական ապրանքների արգելքը շարունակեցին այն պարագայում, երբ առավոտից երեկո Թուրքիայի հետ սահմանները բացելու լոբբինգ են անում»,ասաց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս նշեց, որ երբ առաջին անգամ այդ արգելքը կիրառվեց, Թուրքիայից ապրանք ներմուծողները սկսեցին ապրանքի կուտակում իրականացնել, քանի որ ավիահաղորդակցությունը փակ էր և չէին կարող այլ երկրից ներմուծել, հետևաբար ապրանքի կուտակում իրականացրեցին, ինչն էլ հանգեցրեց արտարժույթի լուրջ պահանջարկի, որի արդյունքում ունեցանք արտարժույթի փոխարժեքի ահռելի աճ։

«Երեկվա կառավարության նիստում նույն արգելքը շարունակվեց, սակայն դրանով ոչինչ չի փոխվում։ Ամեն ինչ նույնն է մնացել, բայց թղթաբանությունն է ավելացել։ Բիզնեսներին ստիպում ենք Ռուսաստանում, Վրաստանում ընկերություններ բացեն, լրացուցիչ գումար ծախսեն, Ռուսաստանի կամ Վրաստանի միջոցով ներմուծեն, այնուհետև այդ ապրանքը, որը պայմանական Հայաստան էր հասնում 1000 դրամով, կշարունակի հասնել 1500 դրամով։ Թուրքական ամբողջ ներմուծման ծավալը ՀՀ-ում պահպանվել է, պարզապես թղթաբանությունն է ավելացել ու ճանապարհը երկարել։ Ավելի թանկ է դա մեզ հասնում ու սպառողներին ավելի ենք աղքատացնում։ Սա կատարյալ ապուշություն է»,-նշեց Նաիրի Սարգսյանը։


Հարցին՝ արդյոք ամեն դեպքում կփորձե՞ն հանդիպել կառավարության ներկայացուցիչների հետ, քննարկել ու բարեփոխումների առաջարկներ ներկայացնել, Նաիրի Սարգսյանն ասաց, որ կշարունակեն և՛ գրավոր ձևով դիմել նրանց, և՛ հրապարակային, սակայն այդքան էլ հույս չունեն։

«Ընտրություններից առաջ նախաձեռնել էինք «Հայաստանի ներդրումային գրավչությունը» խորագրով միջոցառում, որ հանդես գանք արտերկրում ներդրողների մոտ, փորձենք ներդրումներ ներգրավել։ Այդ շրջանակներում հանդիպումների ժամանակ բոլորի պատասխանը գրեթե նույնն էր, որ այս իշխանության ժամանակ ներդրում չեն անի։ Ինքս լրացուցիչ երաշխիք էի տալիս, որ իշխանությունն ով էլ լինի, բացի անվտանգային հարցերը, մենք կանգնած ենք իրենց թիկունքին, բայց չստացվեց»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս խնդրի միակ լուծումը տեսնում է իշխանափոխությունը, կամ էլ իշխանությունը պետք է փոխի իր վարքագիծը, որին ինքն էլ դեռ չի հավատում։

Աղբյուր` Փաստինֆո

Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ
Ամենադիտված