Աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Մոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Իրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ


Բախման կիզակետում

Ձեզանից քչերը կարող են տեղյակ լինել, թե իշխանական հետնաբեմերում երբեմն ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում: Չնայած նրան, որ իշխանական թևը ներկայացնող գործիչները միավորված են ընդհանուր շահերով ու երբեմն նույնիսկ հարազատական կապերով, համարել, թե բոլորի առուները հոսում են միևնույն հունով, միամտություն կլիներ. ուր ինչ-որ բան կա կիսելու, այնտեղ գզվռտոցն անպակաս է:

Ասում են' հատկապես վերջին շրջանում բավական լարվել են Հովիկ Աբրահամյանի ու Գալուստ Սահակյանի հարաբերությունները: Թե ինչով է դա պայմանավորված, կարծես չի բարձրաձայնվում, բայց որ այստեղ ամեն բան չէ, որ իդեալական է, աստիճանաբար սկսում է պարզ դառնալ:

Բոլորովին վերջերս մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Ամանորի շեմին Հովիկ Աբրահամյան-Գալուստ Սահակյան «դուելը» թևակոխել է նոր փուլ: Իսկ հարաբերությունների սրման այս նոր բռնկումը, պարզվում է, պայմանավորված է Աբրահամյանի կողմից ԱԺ աշխատակազմի նկատմամբ խտրական վերաբերմունքով. ԱԺ-ն այդպես էլ չկարողացավ վճարել սեփական աշխատակազմի 13-րդ աշխատավարձը' չնայած տևական ժամանակ էր, ինչ այդ ուղղությամբ ելքերի փնտրտուքների մեջ էր: Իսկ չվճարված ռոճիկի մեղավորը, պարզվում է, կառավարությունն է, որը փաստացի հրաժարվել է ստորագրել համապատասխան փաստաթղթի տակ՝ պատճառաբանմամբ, թե բյուջեն փող չունի: Չնայած Աբրահամյանի կողմից գլխավորած կառույցի «ժուժկալությանը»՝ նույն այդ կառավարությունը, պարզվում է, ամենևին էլ չի վարանել իր աշխատակազմին երկու անգամ 13-րդ աշխատավարձ տալ՝ ի պարգևատրում աշխատակիցների: Մեկը՝ նոյեմբերի վերջին, մյուսը՝ հիմա:

Այն պարագայում, երբ երկրում սոցիալական վիճակը ծայրահեղ սրված է, իսկ բնակչության մի ստվար զանգված էլ մի կերպ է քարշ տալիս սեփական գոյությունը (սա վերաբերում է նաև աշխատանք ունեցողներին), բանից պարզվում է՝ Հովիկ Աբրահամյանի կամակորությունների պատճառով տասնյակ քաղաքացիներ, որոնց ապրուստի միակ միջոցն աշխատավարձն է լոկ՝ ի տարբերություն նույն չինովնիկների, փաստացի զրկվել են իրենց միակ եկամտից: Ոմանց համոզմամբ' այս ամենը դիտավորյալ է կազմակերպվել Աբրահամյանի կողմից, որպեսզի Գալուստ Սահակյանի դեմ դուրս գան ԱԺ աշխատակիցներն ու ակամա սկսեն նրան ատել: Այս պարագայում, փաստորեն, Գալուստ Սահակյանը հայտնվել է քաղաքական զոհի կարգավիճակում, ինչի արդյունքում, սակայն, ֆինանսապես տուժում են հասարակ աշխատավորները:

Ընդ որում' տույժն այդ ոչ թե, ասենք, վերացական կամ զգացական բնույթ է կրում, այլ' միանգամայն շոշափելի. մարդկանց զրկում են սեփական քրտինքով վաստակածից: Պարզվում է նաև, որ աշխատակիցներն ԱԺ-ում խնդրել են պատգամավորներին իրենց արձակուրդայինը ստանալ հունվարին, իսկ եղած փողը տան որպես 13-րդ աշխատավարձ, սակայն հայրենի ընտրյալները կտրականապես մերժել են անել այդ:

Ամենևին էլ չմտահոգվելով որևէ պաշտոնյայի' հասարակության շրջանում ունեցած վարկով' կցանկանայինք նկատել միայն, որ այս ողջ էպոպեայի արդյունքում' միակ իրական տուժող կողմ է դառնում հասարակ ժողովուրդը: Իրար հետ հարաբերություններ ունեք պարզելու՝ պարզե՛ք, ի՞նչ եք էս խեղճ մարդկանց «փուռը տալիս»: Գնացե՛ք մի քոլ տեղ ու վերակենդանացնելով,ասենք, դարեր առաջվա ավանդույթը՝ ինչքան ուզում եք' «դուելներ» կազմակերպեք, միայն թե ձեր անիմաստ վիճաբանությունը, որի հիմքում, վստահ ենք, ամենևին էլ ընկած չեն ազգանպաստ նախագծերի վերաբերյալ ձեր ունեցած տեսլականների բախման արդյունքում ի հայտ եկած հակասությունները, մարդկանց վզին մի՛ փաթաթեք. առանց այն էլ օրներս մի օր չի, մնում էր հիմա էլ չինովնիկների անձնական վեճերի պատճառով զրկանքներ կրեինք…

Այսքանից հետո մնում է միայն խաղաղություն մաղթել մեր հակամարտ կողմերին ու սթափության կոչ հնչեցնել՝ հիշեցնելով նրանց, որ պետական կառավարման համակարգում լրջագույն պաշտոններ զբաղեցնելը նախևառաջ ենթադրում է լրջագույն պատասխանատվություն, ինչն էլ, իր հերթին, ի սկզբանե բացառում է այնպիսի քայլերի հավանականությունը, որոնց հիմքում ընկած կլինեն անձնական դրդապատճառները: Խաղաղություն ձեզ…

Դավիթ Բաբանով

Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, ԳեղաՈւիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթել
Ամենադիտված