Ճապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին ԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ Ազատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա


Պայմանագրում փոփոխություններ կարվեն, եւ ՀՀ սահմանների պահպանությունն ամբողջությամբ կհանձնվի ռուսներին

Ուշադրության կենտրոնում

Մոտ օրերս, մեր տեղեկություններով՝ հուլիսի 7-ին, սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։ Հանդիպման օրակարգի գլխավոր թեման, ոչ պաշտոնական տեղեկություններով, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի (Սոթք-Խոզնավար) հատվածում ռուս սահմանապահների տեղակայման հարցն է։

Հիշեցնենք․ մայիսի 12-ից ադրբեջանական զինված խմբերը Գեղարքունիքի ու Սյունիքի կողմից ներխուժել են Հայաստանի տարածք եւ մինչ օրս այնտեղ են, ՀՀ իշխանությունն էլ անզոր գտնվեց՝ նրանց դուրս հանելու մեր սուվերեն տարածքից։ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀԱՊԿ-ին, որտեղից 2 օր առաջ պատասխան հնչեց, որ չեն պատրաստվում միջամտել «սահմանային միջադեպին», քանի որ այն չի համապատասխանում կազմակերպության հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին:

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի (անդամ երկրներից մեկի վրա) հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, այնտեղ կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, եւ մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն», -ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

ՀԱՊԿ-ին դիմելուց բացի, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին առաջացած պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու համար մոտ մեկ ամիս առաջ Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր «հայելային» սկզբունքով երկուստեք հետ քաշել զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչեւ Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծից եւ այնտեղ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիտորդներ, որից հետո այդ դիտորդների մասնակցությամբ կընթանա սահմանի ճշգրտման աշխատանք։ Առաջարկի հանդեպ ԵԱՀԿ ՄԽ երկրներից հետաքրքրություն դրսեւորեց միայն ՌԴ-ն։

Հունիսի 17-ին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ռուսաստանցի իր պաշտոնակիցը քննարկել են ՌԴ սահմանապահների տեղակայման հարցը, եւ, որոշ տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի այցի նպատակը հենց խնդրի առարկայական քննարկումն է, որից հետո այն գործնական տեսք կստանա, եւ խաղաղապահները կտեղակայվեն Գեղարքունիքի հատվածում։ Կհաջողվի՞ Նիկոլ Փաշինյանին անաղմուկ սղղացնել հետպատերազմական հերթական ապօրինությունը՝ առանց խորհրդարանի վավերացման ու ՍԴ կարծիքը ստանալու կյանքի կոչել միջպետական նոր պայմանագիրը, տեղակայել ռուս սահմանապահներ։ 

Նախկին անատամ խորհրդարանական ընդդիմությունն այլեւս անցյալում է, եւ նրանց տեղն ավելի ռադիկալ ընդդիմությունն է զբաղեցրել։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո, երբ ռուս սահմանապահներ տեղակայվեցին Սյունիքում (Տեղ-Լաչինի միջանցքի հատվածում եւ Սըղըրթ բարձունքում, որը Զանգելանի սահմանակիցն է), կրկին աղմուկ բարձրացավ, որ Փաշինյանը գործող պայմանագրում առանց փոփոխության գնացել է այդ քայլին՝ թույլ տալով հերթական հակաօրինական գործողությունը։ Խոսքը վերաբերում է 1992 թ. սեպտեմբերի 30-ին Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ կնքված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ նրանց կենսագործունեության մասին» պայմանագրին, որով հիմք է դրվել մեր երկրում ռուս սահմանապահների ներկայությանը։

Խորհրդային Միության փլուզումից հետո նրանք են իրականացրել Թուրքիայի եւ Իրանի հետ ՀՀ սահմանների պահպանությունը, ինչպես խորհրդային տարիներին, երբ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանները ԽՍՀՄ արտաքին սահմաններն էին: 

Պայմանագրի 2-րդ հոդվածում նշված է, որ ՀՀ-ն, ի շահ սեփական անվտանգության, ՌԴ անվտանգության եւ ԱՊՀ մասնակից պետությունների կոլեկտիվ անվտանգության ապահովման, իր տարածքի շրջանակներում Թուրքիայի եւ Իրանի հետ պետական սահմանի պահպանության հարցերը լիազորում է ՌԴ սահմանապահ զորքերին, որոնք պայմանագրի ստորագրման պահին տեղաբաշխված են ՀՀ տարածքում:

3-րդ հոդվածում ասվում է. «Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանի պահպանության հետ չկապված այլ խնդիրների կատարմանը (բացառությամբ տարերային աղետների, վթարների եւ այլ աղետների վերացման աշխատանքների) ՌԴ սահմանապահ զորքերը չեն ներգրավվում»:

Բայց ստացվում է, որ ռուս սահմանապահները պատերազմից հետո  տեղակայվել են հայ-ադրբեջանական սահմանին (Սյունիքի հատվածում)՝ խախտելով միջպետական պայմանագրի երրորդ կետը, որը հստակ նշում է, որ տեղակայվում են Թուրքիայի եւ Իրանի սահմանի երկայնքով։ Իհարկե, ռուսների ներկայությունը ոչ թե ինքնիրավչություն է, այլ համաձայնեցված է ՀՀ ներկա իշխանությունների հետ, հենց նրանք հարկ չհամարեցին միջպետական պայմանագրում համապատասխան փոփոխություններ անել եւ առաջնորդվեցին ավելի ցածր իրաբանական կարգավիճակ ունեցող փաստաթղթով, ինչպիսին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է։ Մինչդեռ սահմանադրագետ Վարդան Այվազյանն ասում է, որ միջպետական պայմանագրերում փոփոխությունները եւս պետք է անցնեն նույն ընթացակարգեր, ինչ պայմանագրերը․ «Դա նշանակում է, որ ՍԴ-ն պետք է որոշում կայացնի, որ փոփոխությունը չի հակասում Սահմանադրությանը, որից հետո խորհրդարանը վավերացնի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ»։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո ռուս սահմանապահների 5 հենակետ է ավելացել՝  Երասխում, Պարույր Սեւակում (Արարատի մարզ), Տեղում, Մեղրիում եւ Սըղըրթում (Սյունիքի մարզ): Եթե Երասխը, Պարույր Սեւակն ու Մեղրին սահմանակից են Նախիջեւանին, ապա Տեղը, Սըղըրթ բարձունքը գտնվում են Սյունիքում, առաջինը Հայաստանը կապում է Արցախին, երկրորդը՝ Զանգելանի շրջանի (Ադրբեջան) սահմանագծին։

ԱԱԾ-ն, ի պատասխան լրատվամիջոցների հարցերին, թե ինչ հիմքով են տեղակայվել այդ հենակետերը, պարզաբանում էր տարածել՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Խոսքը 9-րդ կետի մասին է․ «Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:  

Սակայն նկատենք, որ Գեղարքունիքի հատվածում ռուս սահմանապահների տեղակայման հարցը չի տեղավորվում նշված կետում, եւ այս դեպքում անգամ հնարավոր չի լինի իրավաբանական ավելի ցածր ուժ ունեցող փաստաթղթին հղում տալ։ Մյուս կողմից՝ շատերը հիշում են, որ 2019-ին  հումանիտար ականազերծողներից, բժիշկներից եւ նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը Սիրիա մեկնեց կրկին առանց համապատասխան միջազգային պայմանագիր ստորագրելու։ Կհաջողվի՞ Փաշինյանի սկսած ապօրինությունների, հակապետական քայլերի  հաղթարշավն ավարտին հասցնել, թե՞ ընդդիմությունը կկարողանա ապացուցել, որ սոսկ մանդատակռվի չէր դուրս եկել։

ՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՃապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչ ԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ Ավետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ազատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե ՍիմոնյանԱրամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ ՎարդևանյանԱզատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Ձեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Կարծում եմ՝ մենք պետք է թիրախային լիկվիդացnւմներ իրականացնենք Գազայում՝ ամեն գիշեր nչնչացնելով 30-40 մարդու. Իսրայելի ազգային անվտանգության նախարար Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ վերջին 50 տարվա ընթացքում հանգեցրել է միայն երկկողմ թշնամանքի nւժեղացմանը. Բաղայի Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ամենամասշտաբային ցանկը պшտերազմի սկզբից ի վեր. Կալլաս Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի Ադրբեջանն այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք Իրանը կվերսկսի Թավրիզից դեպի Երևան ավիաչվերթները Ողբերգական դեպք Եղվարդում, բախվել են «Ford» ու մոտոցիկլ600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներ Ջուր չի լինելու մինչեւ 15:00-ն Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս և վերջապես ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը. Թրամփ «Լանս»-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանԻրանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը՝ hրադադար հաստատելու ուղղությամբ, ուղղված են մшրտական գործողությունների նոր փուլին նախապատրաստվելուն. WSJ Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Տիգրան Աբրահամյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Իրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել
Ամենադիտված