Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը


Պուտինի խոսքն ուղղված էր ոչ այնքան Նիկոլին. Հովհաննիսյան

Blog

Երեկ  Վլ. Պուտինը  անոնսեց, որ առաջիկայում Հայաստանի և հայ ժողովրդին սպասվում են «բարդ, սուր և զգայուն լուծումներ», շեշտելով, որ դա հնարավոր է միայն ժողովրդի վստահությունը ունենալու դեպքում, ինչն արձանագրվել է ընտրությունների արդյունքում։ ՌԴ նախագահն այդ լուծումների պատմական բեռը դրեց Նիկոլին քվեարկած մոտ 700 հազարի վրա։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա մնում է հասկանալ, թե որն է Նիկոլին մերժած 400 հազարի և քվեարկության չգնացած մոտ 800 հազար անելիքը և պատասխանատվությունը։

Ընտրողների կամ քաղաքացիների թիվը դառնում է քաղաքական պրոցես, եթե  քաղաքական վերնախավերը կարողանում են ճիշտ ձևակերպել հարցերը, լինել համոզիչ և անկեղծ։

ՌԴ նախագահի խոսքերից հետո Հայաստանում, ամենայն հավանականությամբ, ոչինչ էլ չի կատարվելու։

Նույնիսկ վերջին օրերի մամուլի վերլուծությունը իշխանական և ընդդիմադիր դաշտի խմորումների մասին հուշում է, որ ազգային դեֆոլտի մեջ ենք։ Մեր գլխավոր թեմաներն են՝ ում կհասնի ԱԺ փոխխոսնակի աթոռը, ովքեր կդառնան հանձնաժողովների նախագահներ, ով կհասցնի գրավել ԱԺ ամենամեծ ու հարմար կաբինետները և այլն։ Մամուլը, ի դեպ, մեղք չունի, այն հայելու պես փոխանցում է քաղաքական վերնախավերի տրամադրությունը կամ կոնկրետ դեմքերի ցանկությունները։

Ի՞նչ անել։ Նիկոլը շատ լավ գիտի, թե ինչ է սպասվում, և անելու է ամեն ինչ, որ բարդ, սուր և զգայուն լուծումների պատասխանատվությունը սահուն բարդի նաև ողջ ժողովրդի ու ողջ քաղաքական վերնախավի վրա։

Նա այդ տեխնոլոգիաներին լավ տիրապետում է։ Հակառակ թևի խնդիրները, թվում է, շատ պարզ են.

ա/ Պահանջել գաղտնազերծում՝ թե ի՞նչ լուծումների մասին է խոսքը

բ/ Նախաձեռնել հանրային լայն քննարկումներ

գ/ Ներկայացնել սեփական մոտեցումները

դ/ Անհրաժեշտության դեպքում կազմակերպել դիմադրություն

Եթե սա չարվի, ապա Նիկոլը կստանա բարոյական իրավունք՝ կրկին ասելու, որ միակ մեղավորը և պատասխանատուն ինքը չէ։

Արդարացումները, թե ամառ է, շոգ է, մարդիկ հակված չեն՝ կենցաղային խոսակցություններ են։ Ստացվում է, որ ամռանը հայրենիքը վաճառվում է զեղչված գներով՝ որպես շուտ փչացող ապրանք։ Ստեղծվել է ոչ ստանդարտ ու չափազանց վտանգավոր վիճակ։ Ի՞նչ անել։ Ակնհայտ է, որ ստանդարտ քայլերով արդյունք չենք ունենալու։ Պետք են նոր գաղափարներ ու նոր գործելաոճ։

Պուտինի խոսքն ուղղված էր ոչ այնքան Նիկոլին

Պետք է վերանայել շատ բան՝ որոշումներ կայացնելու մեխանիզմներից մինչև որոշումների նպատակներ։ Պետք է փոխել հարցերի քննարկման և որոշումների կայացման մեխանիզմը։ Գործող մեխանիզմի արդյունքը տեսնում ենք՝ դա այն է, ինչ այսօր կա։ Պետք  է փոխել պայքարի ձևաչափը՝ պահպանելով էֆեկտիվ կորիզը, պետք է ընդունել, որ նոր իրողությունը նոր բան է պահանջում։

Պետք են նոր քայլեր, նոր հռետորաբանություն, նոր, ոչ ստանդարտ մոտեցումներ։

Մի մասնավոր ու համընդհանուր առաջարկ

«Հայաստան» դաշինքից երեք հոգի կարող է հրաժարվել մանդատից՝ դեպի ԱԺ մուտք բացելով Գեղամ Նազարյանի համար։ Սա չի արվում անձի համար, սա արվում է  հանուն գործի։ Եթե իշխանությունը ձեռ է առնում ողջ հասարակությանը՝ Արգիշտի Քյարամյանին արիության մեդալ տալով, ապա մենք պետք է ցույց տանք, որ գոնե մենք պատերազմը և իր հետևանքները հասկանում ենք ողջ խորությամբ և լրջությամբ, և որ չենք պատրաստվում մասնակցել իրենց թատրոնին՝ խաղի այդ կանոններով։ Գեղամ Նազարյանը ներկայացնում է հարյուրավոր զոհվածների, վիրավորների ընտանիքներ, Գեղամի աշխատանքային օրն անցնում է այդ մարդկանց հետ, և բոլորս գիտենք, որ այդ մարդիկ, Գեղամին վստահելով, նրան լիազորել են լինել ԱԺ-ում։ Մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ այդ հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր ընտանիքների ներկայացուցիչը լինի ԱԺ-ում։

«Հայաստան» դաշինքն նաև այս օրինակով պետք է ցույց տա, որ նոմենկլատուրային կառույց չէ, և պատրաստ է այժմ ու այսուհետ գնալ ոչ ստանդարտ լուծումների՝ ի շահ գործի։ Գեղամ Նազարյանն այն գործիչն է, ով կարող է ԱԺ-ում ապահովել ոչ ստանդարտ մթնոլորտ։ Ուրեմն ինչո՞ւ չգնալ այդ քայլին։ Եթե կա գաղափար, որ ընդդիմության առաջին քայլերից մեկը պետք է լինի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծումը, ապա եկեք ընդունենք, որ հանձնաժողովը՝ Գեղամ Նազարյանի մասնակցությամբ և առանց նրա՝ լրիվ տարբեր բաներ են։ Ուրեմն Գեղամը պետք է լինի ԱԺ-ում։

Տեխնիկապես ճանապարհն էլ շատ պարզ է. ինչպես քվոտավորված կազմվել է ցուցակը, այնպես էլ քվոտավորված մեկական հոգի կարող է հրաժարվել մանդատից։ Գեղամի ներկայությունն ԱԺ-ում հենց այսօր կարևոր է ։

Անբնական է, եթե այս ավերիչ պատերազմից 6-7 ամիս հետո զոհերի ընտանիքներից որևէ ներկայացուցիչ չլինի ԱԺ-ում։

Եթե իշխանությունը մեդալներ որ կոչումներ է հանձնում երկիրը հանձնածներին, ապա ընդդիմություն պարտավոր է անել իր քայլը։

Դիմադրության քայլեր

Իշխանությունը սկսել է տոտալ ճնշումներ և բռնություն համայնքապետերի հանդեպ, հատկապես՝ Սյունիքում։ Սա արվում է հետընտրական մթնոլորտի հմուտ բանեցմամբ, բայց ունի նաև այլ նպատակ՝ կոտրել դիմադրության վերջին հնարավոր օղակները։ Սա պետք է հասկանալ շատ հստակ, մենք իրավունք չունենք մարդկանց, որոնք քաղաքացիական և հայրենատիրական կեցվածք են դրսևորել ամենադժվար պահերին, մենակ թողնենք հիմա, երբ արդեն կաբինետների և մանդատների բաշխման հաճելի պահն է։ Պետք է շատ կտրուկ և շատ պինդ կանգնել այդ մարդկանց կողքին, Սյունիքի կողքին, Սյունիքի համայնքապետերի, Սյունիքյան ծագումով գործիչների կողքին, համախմբել ողջ ռեսուրսները՝ նրանց պաշտպանությունը կազմակերպելու համար՝ ԱԺ-ում և դրանից դուրս։ Սա հավասարաչափ վերաբերում է հետընտրական պետական տեռորի տակ հայտնված բոլոր գործիչներին՝ պրոֆեսոր Չարչյանից մինչև գյուղապետեր և անծանոթ անուն-ազգանունով բուժքույրեր և այլք։

Ամփոփում

Շատ կարևոր է ճիշտ հասկանալ ՌԴ նախագահի խոսքերը։ Նա ասաց՝ հայ ժողովուրդ, դա Քո´ ընտրությունն էր։ Լիներ այլ ընտրություն՝ կարող էին լինել այլ որակի լուծումներ։ Նույնիսկ գերտերությունների նախագահները հաշտվում են փոքր պետությունների ժողովուրդների ընտրության հետ։ Ընտրե՞լ եք պարտության դեմքին, վստահե՞լ եք նրան՝ շարունակել բանակցությունները։ Նոր Նիկոլն էլ շարունակելու է կատարել հին Նիկոլի ստանձնած պարտավորությունները, որոնք  «բարդ, սուր և զգայուն» լուծումներ են»։

Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասին
Ամենադիտված