Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Մոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Իրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն


Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ…

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երկրորդ նիստը, ուր իրենց մասնակցությունն էին բերում նաև քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ: Ի թիվս այլ հարցերի, պարզվում է, այս նիստում քննարկման առարկա է դարձել նաև պաշտոնատար անձանց կողմից սեփական եկամուտների մասին համապատասխան հայտարարագիր ներկայացնելու խնդիրը: Մասնավորապես' ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը խորհրդին է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների լրամշակված նախագծերը: Դրանցով առաջարկվում է Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից այդ հայտարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար առաջին փուլով նախատեսել նախազգուշացում, իսկ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը չներկայացնելու դեպքում սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Դրան հաջորդող 60 օրվա ընթացքում խախտումը չվերացնելու և հայտարարագիրը չներկայացնելու դեպքում կնշանակվի տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, իսկ անձը կհամարվի եկամուտների հայտարարագիր չներկայացրած: Նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով տուգանք է նախատեսվել նաև այն դեպքում, երբ հայտարարագրում կլինի սխալ կամ կներկայացվեն ոչ ամբողջական տվյալներ: Ամենաբարձր պատասխանատվությունը նախատեսված է կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տեղեկատվությունը թաքցնելու դեպքում՝ նախատեսելով տուգանք նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով: Նախագծերի փաթեթն արժանացել է խորհրդի հավանությանը:

Համաձայնե՛ք, որ ինչ-ինչ, բայց գեղեցիկ ձևակերպումներով օրենսդրական նախագծեր ներկայացնելը կառավարության մոտ առավել քան հրաշալի է ստացվում: Երբ աչքի ես անցկացնում նմանատիպ օրենսդրական նախաձեռնությունները, ակամա տպավորություն է ստեղծվում, թե եթե այս կամ այն նախագիծն արժանանա հավանության, ապա նույն պահից սկսած՝ մենք՝ ձեզ հետ միասին, սկսելու ենք ապրել միանգամայն այլ երկրում՝ զերծ այն ամեն բացասականից, որ կար մինչ այդ: Բայց հանկարծ պարզվում է, որ նմանատիպ մտքերը պայմանավորված են ընդամենը ցանկալին իրականության տեղ ընդունելու հախուռն, բայց միանգամայն անհիմն ցանկությամբ: Սկսած Հայաստանի անկախացման առաջին իսկ տարիներից' ներհայաստանյան ամենաքննարկված թեմաներից մեկը, անկասկած, հայրենի բարձրաստիճան պաշտոնյաների անհատակ ունեցվածքի ծագումնաբանության խնդիրն է եղել: Այդպես էլ մարդկանց համար անհասկանալի է մնում այն հարցը, թե ինչպես կարող է անձը, որ մինչ այս կամ այն պետական պաշտոնը զբաղեցնելն ապրում էր սովորական, հասարակ կյանքով, մի քանի տարում դառնալ մուլտիմիլիոնատեր, և դա այն պարագայում, երբ նրա աշխատավարձը չի գերազանցում մի քանի հարյուր հազար դրամը: Պարզ է չէ՞, որ, ասենք, ամսական 200000 դրամ ստացող պետական պաշտոնյան,ապավինելով բացառապես պետական աշխատավարձին, չէր կարող, ասենք, հինգ ամսում ձեռք բերել լյուքս դասի արտասահմանյան մեքենա, որի շուկայական արժեքը մի քանի հարյուր հազար դոլար է կազմում.անգամ հիմարին է պարզ, որ այդ ամենը պետական ունեցվածքի վատնման արդյունք է միայն: Ի՞նչ, սպասե՛ք մի րոպե, որևէ մեկը համարձակվում է մեր բարեխիղճներին մեղադրել աններելի հանցանքների մեջ միայն այն բանի համար, որ մարդիկ «բաշարել են», ասենք, մեկ տարում վերածվել մեծահարուստների՞, մի՞թե արդար է բացառապես սեփական զոքանչների առատաձեռնության արդյունքում հարստացած պետական հարգարժան այրերին մեղադրել մի բանում, ինչի դեմ նրանք պայքարում են իրենց ծննդյան օրվանից սկսած, մի՞թե, ասենք, աներձագի թոռան քենու սկեսրայրիկողմից նվիրաբերած շքեղագույն վիլլաները կարելի է համարել կաշառակերության ապացույց. մարդիկ այնքան հարգված են, որ նույնիսկ յոթ պորտ հեռավորության վրա գտնվող ու վաղուց այն աշխարհ տեղափոխված հարազատներն էլ են նվերներ անում իրենց սիրեցյալներին՝ ի պարգևատրում հայրենիքի առաջ ունեցած անգնահատելի վաստակի:

Եթե նույնիսկ աշխարհի ամենակատարյալ օրենքներն էլ ընդունեք, միևնույն է՝ ոչնչի չեք հասնելու, եթե չունեք քաղաքական կամք՝ այս երկիրը նորմալ երկիր դարձնելու, եթե չունեք վճռականություն՝ նախ փոխելու ինքներդ ձեզ և հետո միայն նույնը պահանջելու շրջապատից,իսկ որ այս դաշտում ձեր անելիքները շատ են, գիտեք անգամ դուք. առանց մեր հուշելու էլ կարող եք, ցանկության դեպքում, գործը գլուխ բերել, չէ՞ որ իմաստուն եք դուք, ու չկա արժանի մեկը, որ կարողանա ձեզ ուղղություն ցույց տալ…

Դավիթ Բաբանով

Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, ԳեղաՈւիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ
Ամենադիտված