«Պենելոպե, օ՜, Պենելոպե»․ Սիմոն Աբգարյանի պիեսի առաջնախաղը` Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում Հունգարիան զnրքեր կտեղակայի էներգաօբյեկտների մոտ՝ Ուկրաինայից պաշտպանվելու համար. Օրբան Փետրվարի 4-ից հետո Արցախում արձանագրվել են մշակութային ժառանգության համակարգված վնասման և nչնչացման նոր դեպքեր. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել «Գլխավոր նպատակը հույս փոխանցելն էր». «Բլոկադա» ներկայացման պրեմիերան, հույզերն ու արձագանքը 14-ամյա աղջիկը գերեզմանատանը դանակահարել է տարեց կնոջը․ մանրամասներ ԴԱՀԿ-ի հետ խնդիր ունեցող թոշակառուն ինչպե՞ս է քարտով թոշակ ստանալու. մանրամասներ Ստոմքսը պայթելու եզրին է․ բժիշկները փրկում են մի տղայի, ով չարաշահել է Coca-Cola-ն «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն, ըստ էության, երաշխավորված խաղաղության մանիֆեստ է. Սուրեն Սուրենյանց Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է «Ինտերի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը


Առևտրային կետերի հակահիգիենիկ իրականությունը

Հասարակություն

Եթե նկատած կլինեք, հատկապես վերջին շրջանումՀայաստանում բավական լայն տարածում են սկսում ստանալ սննդային թունավորման դեպքերը: Նմանատիպ դեպքեր պատահում են հիմնականում հասարակական նշանակության հաստատություններում`մանկապարտեզներում, որբանոցներում, դպրոցներում և այլուր, որ, անշուշտ, խոսում է ոլորտի պաշտոնյաների անպատասխանատու աշխատանքի մասին, ինչը որևէ կերպ արդրացման ենթակա չէ:

Պարզվում է` նման ռիսկի ենթարկվում է մեզանից յուրաքանչյուրը գրեթե ամեն օր գնումներ կատարելիս, իսկ ռիսկն այդ, ինչպես հասկանում եք, է՛լ ավելի է սրվում, երբ խոսք է գնում նախատոնական և տոնական օրերի մասին, երբ մթերքի սպառումը երկրում համատարած բնույթ է սկսում կրել` հասնելով մեծ ծավալների:

Ամենևին էլ նորություն չէ, որ մեր երկրում գրեթե միշտ էլ առկա են եղել սննդի անվտանգությանն առնչվող բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին գիտի, հավանաբար, յուրաքանչյուր շարքային սպառող: Չնայած Հայաստանում առկա է այս ոլորտը ինչ-որ կերպ կանոնակարգող օրենք` «Սննդամթերքի անվտանգության մասին օրենք» անվամբ, սակայն, ինչպես գրեթե մյուս բոլոր օրենքները, այս մեկն էլ հաճախ անտեսվում է ու անուշադրության մատնվում այն իրավաբանական անձանց կողմից, որոնք, ելնելով իրենց գործունեության բնույթից, ի սկզբանե պարտավոր են հետևել երկրում գործող օրենքի տառին ու ոգուն:

Այսպես. Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի հունիսի 21-ին ընդունված սննդամթերքի անվտանգության մասին օրենքը հստակ սահմանում է` սննդի օպերատորները պետք է երաշխավորեն, որ իրենց հսկողության ներքո գտնվող սննդի շղթայի փուլերում սննդամթերքի արտադրությունը, մշակումը, վերամշակումը և բաշխումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին համապատասխան: Սա սահմանում է օրենքը: Իսկ թե ինչ է սահմանում հայկական իրականությունը, կփորձենք հիմա վերլուծել:

Մայրաքաղաքում, էլ չենք ասում` մարզերում ու համեմատաբար փոքր բնակավայրերում բազում են այն վաճառակետերն ու խանութները, որոնցում հաճախ կարող ես ականատես դառնալ սննդի վաճառքով զբաղվող վաճառողի կողմից ցուցաբերվող անփույթ վերաբերմունքի ոչ միայն գնորդի հանդեպ, այլև այն ապրանքի, որի վաճառքով զբաղվում է սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի կենտրոնը:

Ինչպես գիտենք, հիգիենիկ հատուկ խնամք պահանջող ու չփաթեթավորված սննդամթերք վաճառելիս վաճառողը, պարզապես, պարտավոր է կրել պաշտպանիչ առարկաներ` ձեռնոցներ, դիմակներ և այլն, ինչը, սակայն, շատ հաճախ չի արվում: Այնպիսի տպավորություն է, որ այս բոլոր բացթողումերը միանգամայն միտումնավոր են անտեսվում տնտեսվարողների կողմից, իսկ պետության` այս հարցի նկատմամբ ունեցած անտարբերությունն ու կրավորական կեցվածքը միանգամայն բնական երևույթի է վերածվել Հայաստանում: Չմոռանանք, որ սույն խնդրով զբաղվող պետական հատուկ մարմինները պարտավոր են գոնե ամիսը մեկ անգամ ստուգայցեր կատարել ու մանրակրկտորեն զննել այն պայմաններն ու միջավայրը, որոնցում իրականացվում է առևտրային գործունեությունը: Իրեն քիչ թե շատ քաղաքակիրթ համարող յուրաքանչյուր երկրում նման միջոցառումները պարտադիր են և կրում են խիստ պարբերական բնույթ:Մեզ մոտ, ցավոք, ինչպես ցույց է տալիս դառն իրականությունը, նման միտումներ դեռևս չեն նկատվում, ու հայտնի էլ չէ, թե երբ կարմատավորվեն դրանք այստեղ:

Բոլորի համար պետք է հասկանալի լինի մեկ բան, որ եթե խնդիրն այս չկանոնակարգվի ու մնա օդից առկախված վիճակում, ապա Հայաստանի առևտրային կենտրոնները չեն տարբերվի միջնադարյան արևելյան բազարներից. էլ ո՞ւր մնացին Եվրոպան ու քաղաքակրթությունը, սպառողի շահերի պաշտպանությունն ու սննդի անվտանգության մասին օրենքը: Ուրեմն՝ չի կարելի հապաղել ու հարկավոր է խիստ ուշադրության կենտրոնում պահել քաղաքացու առողջությանն ու կենսական գործունեությանն առնչվող հարցերը ու մոտ ապագայում խնդրին տալ վերջնական ու սպառիչ լուծում:

Դավիթ Բաբանով

Հայաստանը չի՛ վերադառնալու մութ, ցուրտ և անջուր տարիներ, որովհետև ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ իրականություն է դառնալու Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի մոտ 8 տարում չստացվեց, Սամվել Կարապետյանը դա կանի․ Նարեկ ԿարապետյանԲյուջեից 3.5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անի. Էդմոն Մարուքյան«Բլեֆ են անում դրանք, Ծառուկյանը ճիշտ է ասում». քաղաքացիները՝ Երաշխավորված խաղաղության մասին«Հեռախոսս զանգեց…». IDBank-ը զգուշացնում է «բանկից զանգ» սխեմայով զեղծարարությունների աճի մասինՄի քանի օր առաջ անդրադարձ էի կատարել այս պրիմիտիվ հարցին. Արամ ՎարդևանյանԸնտրությունների պատմության մեջ առաջին՝ «Ուժեղ Հայաստան» չատ բոտըՈրքան կկազմի նվազագույն թոշակը, երբ իշխանության գա «Ուժեղ Հայաստանը». Հարց՝ Նարեկ ԿարապետյանինՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան«Թոշակները բարձրացրին, քանի որ իշխանությունը վտանգ զգաց». Նարեկ ԿարապետյանՏոտալ կոլապս է ջրի, էներգիայի, գազամատակարարման ոլորտում, վատ կառավարման հետևանք է․ Նարեկ ԿարապետյանՄեր երկրում ջուր կա, կառավարում չկա, ինչպե՞ս կարելի է 65% կորուստ ունենալ, ու մարդկանց ասել ջուր մի սպառեք․ Նարեկ Կարապետյան21-րդ դարում մեր երկրի մայրաքաղաքում հազարավոր բնակիչներ օրական 7 ժամ ջուր չեն ունենալու․ բոլոր ոլորտներում մենք ունենք տոտալ պարտված քաղաքականություն․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն հրաշալի քարոզիչներ ունի․ երեք պատերազմ է բերել ու ասում է՝ աջակցեք մեզ. դա գերի վերցնելու դասական սինդրոմ է՝ Ստոկհոլմյան սինդրոմ. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂ«Համահայկական ճակատ» Շարժման անդամը բարձրաձայնում է2 մլրդ 140 մլն դրամ` ԶՊՄԿ-ից Քաջարանի սուբվենցիաներինԿյանքիս մեջ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել գեթ մեկ անգամ. Նարեկ ԿարապետյանԱնկեղծ ասած, շատ ցավալի է, որ Հայաստանում դեռ շարունակում է նախընտրական ակցիայի տրամաբանությամբ սոցիալական հողի վրա մարդկանց կաշառելու արատավոր պրակտիկան. Աննա ԿոստանյանԳերմանիայում սկսվում է 48-ժամյա գործադուլ, որը կխափանի հասարակական տրանսպորտի աշխատանքըԹոշակների բարձրացում` հերթական խաբեություն․ Վահե ԴարբինյանԱնկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ Ակոպյան Նախկին իշխանությունները ներկայացնող ուժերը չեն կարող մեր դաշնակիցը լինել․ Ավետիք ՉալաբյանՇտապօգնությունը չպետք է լինի բյուջե լցնելու միջոց, այն պետք է լինի անվտանգության վերջին հույսը. Հրայր ԿամենդատյանՑեղասպանության հիշողությունը կարևոր է, որպեսզի հասկանանք ով է մեր թշնամին․ Արմեն ՄանվելյանՁյուն, բուք, քամու ուժգնացում՝ վաղվանից. 8-12 աստիճանով ցրտելու է«Պենելոպե, օ՜, Պենելոպե»․ Սիմոն Աբգարյանի պիեսի առաջնախաղը` Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում Տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա. 5 զոհ կաUcom–ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով Հունգարիան զnրքեր կտեղակայի էներգաօբյեկտների մոտ՝ Ուկրաինայից պաշտպանվելու համար. Օրբան Փետրվարի 4-ից հետո Արցախում արձանագրվել են մշակութային ժառանգության համակարգված վնասման և nչնչացման նոր դեպքեր. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն 8 տարվա ընթացքում մոտ 12 մլն դոլարի աջակցություն՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային. տեսանյութ Պայքարը շարունակվում է. «Համահայկական ճակատ» Շարժում«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել «Գլխավոր նպատակը հույս փոխանցելն էր». «Բլոկադա» ներկայացման պրեմիերան, հույզերն ու արձագանքը Ընտրակաշառք օրը ցերեկով Փաշինյանը քավության նոխազներ է գտել 14-ամյա աղջիկը գերեզմանատանը դանակահարել է տարեց կնոջը․ մանրամասներ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը ամեն ինչ անում են Փաշինյանի վերընտրության համար Խնդրանքս մեկն է՝ այս 10 000 դրամի նոր եկամուտով ուրախանալու ֆոնին, դա չդառնա ԱԺ ընտրություններին քո ելակետը. Մանթաշյան Թուրքիայի արևային և քամու էներգետիկայի հզորությունը գերազանցել է 40 հազար ՄՎտ-ն Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում ԴԱՀԿ-ի հետ խնդիր ունեցող թոշակառուն ինչպե՞ս է քարտով թոշակ ստանալու. մանրամասներ Անկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ ԱկոպյանԹոշակները կբարձրանան, հետո դա քթներիցս են բերելու. Էդմոն Մարուքյան Պետք է մի կողմ դնենք տարաձայնությունները և միասին պայքարենք իշխանափոխության համար․ Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 26-ին, ժամը 15:00-ինՍտոմքսը պայթելու եզրին է․ բժիշկները փրկում են մի տղայի, ով չարաշահել է Coca-Cola-ն Հայի տեսակի հարատևումը կախված է մեզանից․ Արսեն Գրիգորյան«Առաջարկ Հայաստանին» ծրագիրն, ըստ էության, երաշխավորված խաղաղության մանիֆեստ է. Սուրեն Սուրենյանց
Ամենադիտված