ԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին ԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ Ազատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Կարծում եմ՝ մենք պետք է թիրախային լիկվիդացnւմներ իրականացնենք Գազայում՝ ամեն գիշեր nչնչացնելով 30-40 մարդու. Իսրայելի ազգային անվտանգության նախարար ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ վերջին 50 տարվա ընթացքում հանգեցրել է միայն երկկողմ թշնամանքի nւժեղացմանը. Բաղայի


Ադրբեջանական զինծառայողները զենքով սպառնացել են Տեղ գյուղի բնակչին, գոռգոռացել ու քաշքշել են․ ՄԻՊ

Ուշադրության կենտրոնում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանական զինծառայողները 2021թ. հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչների իրավունքները:

Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը.

Նախ, պարզվել է, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներից մեկը 2021թ. հուլիսի 19-ին՝ առավոտյան ժամը 10-10:30-ի սահմաններում գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել իրեն և իր ընտանիքին օրինական փաստաթղթերի հիման վրա սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում: Նա, մասնավորապես, իրականացրել է հացահատիկի բերքահավաք կոմբայնով:

Տեղ գյուղի նշված բնակչի հողատարածքը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի դիրքերի անմիջական հարևանությամբ: Չնայած դրան՝ աշխատանքների լիարժեքության համար կոմբայնավարը ստիպված է եղել ցորենը հավաքել նաև հողատարածքի եզրային հատվածներով:

Երբ կոմբայնավարը եզրային հատվածներից մեկում ավարտել է աշխատանքները և այդ վայրից գտնվել է շուրջ 150 մետր հեռավորության վրա՝ դեպի ՀՀ տարածքի խորքը, նկատել է, որ իրեն են մոտենում ադրբեջանական մի շարք զինված ծառայողներ: Մոտենալով՝ ադրբեջանական զինծառայողները զենքով սպառնացել են Տեղ գյուղի բնակչին, գոռգոռացել ու քաշքշել են վերջինիս, փորձել են նրան ու կոմբայնը hարկադրաբար տեղափոխել դեպի իրենց դիրքեր:

Փաստահավաք աշխանքները հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փաստացի ապօրինաբար ազատությունից զրկել են իրեն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում կոմբայնով հացահատիկի բերքահավաք իրականացնող ՀՀ Սյունիքի մարզի տեղ գյուղի բնակչին՝ կոմբայնավարին, տևական ժամանակով խոչընդոտել են գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը:

Կոմբայնավարն անմիջապես ահազանգել է Տեղ համայնքի ղեկավարին: Դրանից հետո համայնքի ղեկավարի, ՀՀ զինված ուժերի ու տեղի ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարական կազմերի ջանքերի շնորհիվ հուլիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում կոմբայնն ու կոմբայնավարը վերադարձվել են հայկական կողմին:

Մարդու իրավունքների պաշտպանը նկարագրված միջադեպի վերաբերյալ օբյեկտիվ ապացույցները կտրամադրի համապատասխան, այդ թվում` միջազգային միջկառավարական մարմինների:

Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են նաև, որ նշված միջադեպից բացի, ադրբեջանական զինված ուժերը 2021թ. հուլիսի 19-ից լույս 20-ի գիշերը կրակոցներ են արձակել Տեղ համայնքի Խնածախ և Արավուս գյուղերի անմիջական հարևանությամբ՝ խաթարելով գյուղերի բնակիչների անդորրը և խաղաղ կյանքը:

Կրակոցները դադարել են միայն ՀՀ Զինված ուժերի՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանող կանխարգելիչ կրակոցների արդյունքում:

Նշված բոլոր տեղեկությունները հաստատվել են Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի, բնակիչների վկայություններով, լրատվամիջոցների հրապարակումներով, ինչպես նաև հուլիսի 19-ի միջադեպի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների՝ ՀՀ քաղաքացիական բնակիչների իրավունքները կոպիտ խախտող հանցավոր բնույթի նշված արարքները պետք է դիտել միասնական դիտավորության մեջ:

Դա հաստատվում է նաև այն կրակոցների ֆոնին, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակաբար հրահրում են ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ու դիտավորյալ խաթարում սահմանային բնակչության խաղաղ կյանքը՝ ոտնահարելով նրանց իրավունքները (կյանքի և առողջության, սեփականության և հոգեկան անձեռնմխելիության և այլ կենսական իրավունքներ)»:

Իրավաբան.net
ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչ ԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ Ավետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ազատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե ՍիմոնյանԱրամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ ՎարդևանյանԱզատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Ձեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Կարծում եմ՝ մենք պետք է թիրախային լիկվիդացnւմներ իրականացնենք Գազայում՝ ամեն գիշեր nչնչացնելով 30-40 մարդու. Իսրայելի ազգային անվտանգության նախարար Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ վերջին 50 տարվա ընթացքում հանգեցրել է միայն երկկողմ թշնամանքի nւժեղացմանը. Բաղայի Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ամենամասշտաբային ցանկը պшտերազմի սկզբից ի վեր. Կալլաս Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի Ադրբեջանն այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք Իրանը կվերսկսի Թավրիզից դեպի Երևան ավիաչվերթները Ողբերգական դեպք Եղվարդում, բախվել են «Ford» ու մոտոցիկլ600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներ Ջուր չի լինելու մինչեւ 15:00-ն Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս և վերջապես ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը. Թրամփ «Լանս»-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանԻրանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը՝ hրադադար հաստատելու ուղղությամբ, ուղղված են մшրտական գործողությունների նոր փուլին նախապատրաստվելուն. WSJ Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Տիգրան Աբրահամյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Իրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան
Ամենադիտված