Թուրքիան խաղի մեջ է ներքաշում ԱՄՆ-ին
Ուշադրության կենտրոնումԿիլիկիա Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
ԱՄՆ զինված ուժերի Շտաբների ղեկավարների կոմիտեի նախագահ գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հունվարի վեցին այցելել է Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազա, որտեղ տեղակայված է ԱՄՆ -ի ռազմաբազան: Գեներալը հանդիպել է Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի և Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլու հետ: Հունվարի վեցին Ինջիրլիքի ռազմաբազայում այս երեք պաշտոնյաները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով իրենց մտահոգությունն են հայտնել Թուրքիայի տարածքում քրդական ինքնավար միավորումների ստեղծման նպատակաի առնչությամբ:
«Մենք հանդես ենք գալիս համատեղ պայքարով ինչպես ԻՊ-ի այնպես էլ տարածաշրջանում այլ ահաբեկչական խմբավորումների դեմ: Այդ խմբավորումներից են PKK-ն իր մնացած համակիրներով: Թուրքական բանակը, ամերիկյան ռազմաուժերի աջակցությամբ փորձ է անում չեզոքացնել մեկ այլ ահաբեկչական կառույցի ՝ Սիրիայի Դեմոկրատական կուսակցության (PYD) ուժերի հոսքը Թուրքիա, ովքեր , անցնելով թուրքական սահմանը ,փորձ են անում ստեղծել Ազազ - Ժարաբլուս միջանցքը, որն էլ ըստ էության կլինի քրդական ահաբեկչական կառույցներին օգնություն տրամադրելու ուղղի: Թուրքիան տեղյակ է այս ծրագրից և երբեք թույլ չի տա իր երկիր ներխուրժեն պառակտիչ ահաբեկչական կառույցներ», -ասել է Դավութօղլուն :