ՀՀ-ն` Իրան-Վրաստան կապող հանգույց
BlogՎաչագան Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջին շրջանում ակտիվ քննարկումների առիթ է հանդիսացել Վրաստանի հայտարարությունը առ այն, որ վերջինս պատրաստվում է գնել Իրանական գազ և որպես տրանզիտ երկիր օգտագործել Հայաստանը: Մեր հարևան Վրաստանը այս որոշման հիմնական նպատակ է մատնանշում Ադրբեջանից ներկրվող գազի սակավության փաստը:
Վերը նշված որոշումը բեկումնային ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանի, մասնավորապես ՀՀ-ի համար, քանի որ այսպես կոտրվում է Ադրբեջանի ՀՀ-ին շրջափակման մեջ պահելու նպատակի իրականացումը: Ավելին, ՀՀ-ին տրվում է տրանզիտ երկրի կոչում:
Հարկ է նշել նաև, որ Ադրբեջանական ANS լրատվամիջոցին տրված հարցազրույցի ժամանակ SOCAR-ի ներդրումների ղեկավար Վագիֆ Ալիևը ասել է, որ ՀՀ-ի միջոցով Իրանական գազի ներկրումը Թեհրանի համար կարող է կրել ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական բնույթ: