Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար


Որքա՞ն է արժեցել ՀՀ կառավարական օդանավի ներկումը. Hetq.am

Ուշադրության կենտրոնում

«Հետքի» տրամադրության տակ է հայտնվել ինֆորմացիա այն մասին, թե մոտավորապես որքան են արժեցել ՀՀ կառավարական ինքնաթիռը ներկելու աշխատանքները:

Հիշեցնենք, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող օդանավը (գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետություն 701») 2020 թ. օգոստոսին տեղափոխվել էր չեխական Օստրավա քաղաքի օդանավակայան, որտեղ էլ կատարվել էին աշխատանքները: Դրանից հետո մամուլում ինֆորմացիա հայտնվեց, որ ներկումը պետբյուջեի վրա նստել է ավելի քան 210 հազ. եվրո կամ շուրջ 250 հազ. դոլար, ինչը, սակայն, վարչապետի աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հերքել էր՝ նշելով, որ չնայած, գաղտնիությունից ելնելով, կոնկրետ թիվ չի կարող հրապարակել, այդուհանդերձ, ծախսված գումարը անգամներ պակաս է հրապարակվածից:

1998 թ. արտադրված այս «Airbus A319-132 (CJ)» ինքնաթիռը, որը սովորական «Airbus A319»-ի բիզնես դասի տարբերակն է, Հայաստանում շահագործվում է 2007-ից: Այն սպասարկում է երկրի նախագահին, վարչապետին, բարձրաստիճան այլ պաշտոնյաների: 2007-2020 թթ. օդանավի տեսքը եղել է նույնը, սակայն նախորդ տարվա ամռանն այն փոխվեց: Է. Աղաջանյանը լրագրողներին հայտնել էր, թե նախորդ գունավորումը ջնջվում էր, ներկը թափվում էր, հետեւաբար այն թարմացնելու կարիք կար: Բայց ինչպես հայտնի է, կառավարական ինքնաթիռի տեսքը ոչ թե պարզապես թարմացվեց, այլ փոխվեց:

Կառավարական օդանավը ներկել է իռլանդական «International Aerospace Coatings» (հապավումը՝ «IAC») ընկերության չեխական դուստր ձեռնարկությունը՝ «International Aerospace Coatings Czech Republic»-ը, որը գործում է Օստրավայում:

«Հետքի» ձեռքի տակ է հայտնվել «IAC»-ի գնային առաջարկը «Airbus A319» օդանավի ներկման վերաբերյալ: Առաջարկն արված է 2020 թ. սեպտեմբերին (հասցեատերը, բնականաբար, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն չէ, որին ամրակցված է կառավարական բորտը), այսինքն՝ կառավարական բորտը ներկելուց մեկ ամիս անց, ինչը նշանակում է, որ առաջարկում, ըստ ամենայնի, արտացոլված է այն նույն գինը, որով ծառայություններ են մատուցվել ՀՀ կառավարական բորտին:

Նախ նկատենք, որ օդանավերը ներկելուց առաջ անհրաժեշտ է դրանց վրայից մաքրել հին ներկը, իսկ դրա համար կիրառվում է 2 տարբերակ՝ ավազաշիթով կամ լուծիչ հեղուկով: Մաքրելուց հետո քսվում է հիմքը՝ գրունտը, որը փայլեցվում է, հարթեցվում են բոլոր անհարթությունները: Գրունտի վրա անցկացվում է բազային գույնը, որի վրա էլ՝ մյուս անհրաժեշտ գույները՝ կախված նրանից, թե ինչ գունապատկեր պետք է լինի օդանավի վրա:

«IAC»-ը եւս առաջարկում է հին ներկի մաքրման ավազաշիթային ու լուծիչով տարբերակները, որոնք արժեքով տարբեր են: Եթե լուծիչով մաքրելու եւ ապա ներկելու աշխատանքների համար նախատեսվում է 6 օր, արժեքն էլ՝ 72.500 եվրո, ապա ավազաշիթով մաքրելու եւ ապա ներկելու համար սահմանված է 5 օր, արժեքը՝ 63.500 եվրո:

Այս գների մեջ ներառված են ինքնաթիռի հանգարավորումը, անհրաժեշտ նյութերն ու կատարվող աշխատանքը: Գներից դուրս են օդանավակայանում կայանելու վճարը, հավելյալ աշխատանքները, որոնց կարիքը կարող է լինել այն դեպքում, եթե չհաջողվի հին ներկն ամբողջությամբ մաքրել, օդանավի տեխնիկական սպասարկման աշխատանքները, ինքնաթիռի կշռումը (չնայած ներկը քսվում է բարակ շերտով, մակերեսի մեծ լինելու պատճառով այն օդանավին նկատելի քաշ է հաղորդում): «IAC»-ը նշել է մի քանի հավելյալ ծառայությունների գներ: Այսպես՝ օդանավերի վրա ցանկացած աշխատանք պետք է սերտիֆիկացվի, որպեսզի թույլատրվի դրանցից հետո օդանավի թռիչքը. նույնը վերաբերում է ներկմանը: Ներկումից հետո սերտիֆիկացման գործընթացը կազմակերպելու համար «IAC»-ը սահմանում է 5950 եվրո, օդանավը կշռելու համար՝ 4000 (ֆիզիկապես կշռելու դեպքում) կամ 1050 (թվային հաշվարկ անելու դեպքում) եվրո, օդանավի բարձրության ղեկը (elevator) հանելու, բալանսավորելու եւ նորից տեղադրելու համար՝ 5950 եվրո:

Ինչպես տեսնում ենք, օրինակ, jetphotos.com մասնագիտացված կայքում, ՀՀ կառավարական ինքնաթիռը 2020 թ. օգոստոսի 5-ին Օստրավայի օդանավակայանում դեռեւս հին տեսքով էր, իսկ արդեն ամսի 15-ին՝ նոր գունավորմամբ:

Եթե նախկինում դրա վրա մի կողմից գրված էր «Հայաստան», մյուսից՝ «Armenia», ապա հիմա՝ «Հայաստանի Հանրապետություն» եւ «Republic of Armenia»: Պոչամասի (ուղղահայաց կայունարարի) վրա եղած նախկին փոքր եռագույնը փոխարինվել է մեծ դրոշով: ՀՀ եռագույնը պատկերվել է նաեւ շարժիչների վրա:

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ կառավարական բորտի ներկման համար ծախսվել է 63.500-72.500 եվրո՝ գումարած եւս մի քանի հազար եվրո՝ տեղում (Չեխիայում) հավելյալ ծառայությունների համար:

Գլխավոր լուսանկարում՝ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը ժամանում է Ժնեւ՝ ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցությունների (30.10.2020, լուսանկարիչ՝ Պոլ Դենտոն):

Պաշտոնական. Նոան հրաժեշտ տվեց իր առաջատարներից մեկինՀուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելու․ հասցեներԹրամփը հայտարարել է, որ վերջին բժշկական քննությունը անցել է գերազանցությամբԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԿոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում 4 մեքենա են բախվելԵրևանում փտած ծառն արմատից պոկվել և ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել էՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-ի18-ամյա ժամկետային զինծառայողը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառինՌազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչԼիլիթ Թոխատյանը կիսվել է նոր ֆոտոշարքովՈսկեպար գետում մահացած տղան նոր էր վերադարձել բանակից, նա Կողբից էՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳազայում զոհերի թիվը շարունակում է աճել․ վերջին 48 ժամում հիվանդանոցներ է տեղափոխվել 7 մարմինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներինԵգիպտոսում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով տասնչորս մարդ վիրավորվել էԻնչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ինԻրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումըՍուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուինՍերգեյ Ժուկովի 17-ամյա դուստրը տեղափոխվել է տնային ուսուցման՝ դպրոցում ծաղրուծանակի ենթարկվելու պատճառովԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն ԱզիզյանԳեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայինՄահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն ԱդամսըԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՌուսաստանի զինվшծ ուժերը հարվшծել են Ուկրաինայի Սումի քաղաքին․ կան զnհեր և վիրավnրներԷնթոնի Հոփքինսը թողարկել է իր առաջին իր դեբյուտային սինգլըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ ՍավգուլյանՄերինոն բացառիկ ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունների պատմության մեջԵրասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»
Ամենադիտված