ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ վերջին 50 տարվա ընթացքում հանգեցրել է միայն երկկողմ թշնամանքի nւժեղացմանը. Բաղայի Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ամենամասշտաբային ցանկը պшտերազմի սկզբից ի վեր. Կալլաս Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի Ադրբեջանն այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք Իրանը կվերսկսի Թավրիզից դեպի Երևան ավիաչվերթները Ողբերգական դեպք Եղվարդում, բախվել են «Ford» ու մոտոցիկլ 600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներ Ջուր չի լինելու մինչեւ 15:00-ն Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս և վերջապես ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը. Թրամփ «Լանս»-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող


Նոր իրավիճակ. պաշտպանության նախարարի կոշտ հանձնարարությունը

Ուշադրության կենտրոնում

Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանի պաշտոնամուտը նշանավորվեց ԶՈՒ բարձրագույն հրամկազմի հետ նրա խորհրդակցության ընթացքում տրված կոշտ ցուցումով՝ թույլ չտալ Հայաստանի սահմանների ուղղությամբ հակառակորդի որևէ առաջխաղացում: Ավելին, ոչ պաշտոնական աղբյուրներով հրապարակ բերվեց առավել կոշտ ձևակերպում՝ կրակ բացել Հայաստանի սահմանների հանդեպ ոտնձգության ցանկացած փորձի դեպքում: Երևանից հնչող հայտարարությունները ըստ էության աննախադեպ կոշտ են ոչ միայն վերջին շաբաթների, այլ ընդհանրապես հետպատերազմյան ամիսների համար: Ընդ որում, դրա շատ զգայուն ցուցիչ էր նաև Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստն ու անդրադարձը Հայաստանի «ագրեսիվ հռետորաբանությանը»: Այլ կերպ ասած, Երևանի հաղորդագրությունն աննախադեպ էր այնքանով, որ արձագանքի անհրաժեշտություն զգաց նաև Անկարան: Իհարկե, այդ արձագանքը պայմանավորող գործոնները թերևս բազմազան են, սակայն բոլոր դեպքերում ակնառու է, որ Երևանը անուղղակիորեն ազդարարում է նոր իրավիճակի մասին: Գործնականում դա զգացվեց Գեղարքունիքի ուղղությամբ, երբ հայկական կողմը թերևս առաջին անգամ կոշտ դիմադրության արժանացրեց ադրբեջանական սադրանքը: Պաշտպանության նոր նախարարի հայտարարությունը թերևս կոչված էր ազդարարել, որ Գեղարքունիքը ոչ թե բացառություն էր, այլ, հետայսու՝ օրինաչափություն և անգամ հանձնարարական: Սրա ռացիոնալ անհրաժեշտության մասին խոսել ենք բազմիցս, նշելով, որ Հայաստանի սահմանային կիլոմետրերը և դիրքերը ըստ էության թանկ են բացառապես Հայաստանի համար, հետևաբար դրանց պաշտպանության հարցում պետք չէ ապավինել թե ՀԱՊԿ, թե ՄԱԿ ԱԽ, և թե այլ երրորդ կողմի: Այդ պաշտպանությունը կամ կիրականացնի, իրականացնելու կարողություն կկուտակի հայկական կողմը, կամ Ադրբեջանը ռազմական շանտաժի քաղաքականությամբ կփորձի պարտադրել քաղաքական օրակարգ: Միաժամանակ, որքան էլ այդ պարտադրանքը որոշակի գործոնների ու հանգամանքների բերումով պարտադրանք է նաև Մոսկվայի հանդեպ, Ռուսաստանն այդուհանդերձ անկարող է լինելու գործնական ներգրավվածություն ունենալ այն հատվածներում, որտեղ իրավիճակն այսպես ասած մարտական է: Փոխարենը, Մոսկվան հայտնվեց Ոսկեպարում: Եվ այդ ֆոնին էլ է ուշագրավ Թուրքիայի ԱԽ արձագանքը, հատկապես, եթե այն դիտարկենք որոշակի «նախադեպային» իրավիճակի հետ: Թուրքիան գործնականում նույն կերպ զգայուն արձագանքեց 2020 թվականի հուլիսի իրադարձություններին, երբ հուլիսի 12–ին եղավ հայտնի միջադեպը, որ տվեց մոտ հնգօրյա մարտական հայտնի գործողությունների առիթ, որոնք Ադրբեջանում կարող էին ավարտվել ընդհուպ իշխանությունից Ալիևի որևէ կերպ հեռանալով: Հուլիսի 12-ի միջադեպին հաջորդ առավոտյան բավականին զգայուն արձագանքեց Թուրքիան, այդ արձագանքում բավականին նուրբ տողատակով դարձյալ խոսելով պայմանավորվածություններից, նկատելիորեն ակնարկելով Ռուսաստանին: Այդ իմաստով, այն, որ 2020 թվականի հուլիսին սահմանային մարտերը Ադրբեջանում ունեցան ներքաղաքական մեծ ռեզոնանս և կարող էին ավարտվել Ալիևի հեռացումով, հուշում էր, որ տեղի ունեցածը անշուշտ լոկ սահմանային սադրանքի հետևանք չէր, այլ ավելի խորքային քաղաքական գործընթացի: Եվ Անկարայի արձագանքը այն ժամանակ պայմանավորված էր թերևս դրանով, քանի որ հայ-ադրբեջանական սահմանին ավելի վաղ եղել էին ավելի թեժ իրողություններ, սակայն չէր եղել այդպիսի արձագանք Թուրքիայից: Ահա այդ իմաստով, հատկանշական է Ոսկեպարում ռուս սահմանապահների տեղակայման մասին տեղեկատվության ֆոնին Անկարայից ԱԽ նիստի արդյունքում հնչած արձագանքը: Դա թերևս վկայում է, որ Ոսկեպարում ռուս սահմանապահների տեղակայումը Թուրքիան դիտարկում է ոչ թե պարզապես նոր ուղեկալի ձևավորման, այլ իրավիճակի խորքային քաղաքական փոփոխության ազդակ, որը Թուրքիայի մոտ առաջացնում է մտահոգություն: Այդ իմաստով բնականաբար հարց է առաջանում, թե արդյո՞ք Անկարան իր հերթին կնախապատրաստի ավելի մեծ քայլ, ինչպես 2020-ի դեպքում պատերազմը, որպես հակադարձում: Ամբողջ հարցն այն է, որ «մարտադաշտը» Անկարայի համար այլ է «միջազգային իրավունքի» և դրանից բխող միջազգային ընկալման տեսանկյունից: Դա չի կարող հիմք լինել մեծ արկածախնդրությունը բացառելու համար, ժամանակակից աշխարհում այդպիսի զարգացումը դժբախտաբար բացառված չէ երբեք, սակայն անկասկած է, որ ի տարբերություն 2020-ի նախասեպտեմբերյան իրադրության և միջավայրի, 2021-ի միջավայրն այլ է: Հայկական կողմի համար դա ամենևին զգոնությունը թուլացնելու պատճառ չէ, և միաժամանակ իհարկե ավելորդ ռազմաշունչ լինելու պատճառ չէ: Նոր իրավիճակը ի վերջո պետք է ձևավորվի բանակի մարտունակության հիմքով, սակայն առավելագույնս քաղաքական մտքի ուժով:

Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ վերջին 50 տարվա ընթացքում հանգեցրել է միայն երկկողմ թշնամանքի nւժեղացմանը. Բաղայի Աշնանը ես կներկայացնեմ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ամենամասշտաբային ցանկը պшտերազմի սկզբից ի վեր. Կալլաս Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի Ադրբեջանն այս տարվա հունվար-հուլիսին Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք Իրանը կվերսկսի Թավրիզից դեպի Երևան ավիաչվերթները Ողբերգական դեպք Եղվարդում, բախվել են «Ford» ու մոտոցիկլ600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներ Ջուր չի լինելու մինչեւ 15:00-ն Շատ ուրախ եմ տեսնել, որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը վերջերս և վերջապես ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը. Թրամփ «Լանս»-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանԻրանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերը՝ hրադադար հաստատելու ուղղությամբ, ուղղված են մшրտական գործողությունների նոր փուլին նախապատրաստվելուն. WSJ Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Տիգրան Աբրահամյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Իրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը
Ամենադիտված