Օբաման նորից անդրադարձել է հրազենի վերաբերյալ օրենքին
Ուշադրության կենտրոնումԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կշարունակի կոնգրեսի վրա ճնշում գործադրել՝ նրան ստիպելու համար ընդունել օրենքներ, որոնք կխստացնեն երկրում հրազենի շրջանառությունը: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Օբաման հերթական անգամ կոչ է արել ԱՄՆ բոլոր նահանգներում արգելք սահմանել գրոհիչ բազմալիցք ռազմական հրացանների վաճառքի վրա, ինչպես նաև դաշնային մակարդակով ներդնել զենքի պոտենցիալ գնորդների ստուգման համակարգ՝ նրանց մոտ դատվածության կամ հոգեբանական խնդիրների առկայության վերաբերյալ:
Մեջբերելով վիճակագրությունը, համաձայն որի՝ ԱՄՆ-ում 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից ի վեր հրազենի կիրառմամբ բռնության զոհ է դարձել 400 հազար մարդ, Օբաման նշել է, որ ատրճանակների ու հրացանների մեծ քանակությունը փողոցներում «հասարակական կյանքն առավել անվտանգ չի դարձնում»: