Իսլամիստները հայտարարել են Ֆիլիպիններում ԻՊ-ի «խալիֆաթի» նահանգ ստեղծելու մասին
ՔաղաքականությունՖիլիպինների չորս ծայրահեղական խմբավորումների զինյալները միավորվել են եւ հայտարարել Մինդանաո կղզում «Իսլամական պետության» (ԻՊ) «խալիֆաթի» նահանգ ստեղծելու մասին: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հունվարի 11-ին այս մասին հաղորդել Է ավստրալական Australian թերթը, որի տվյալներով՝ զինյալները Սիրիայում եւ Իրաքում գործող ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին հավատարմության երդում են տվել:
Այդ «խալիֆաթի» ֆիլիպինյան «վիլայեթը» (նահանգը) կգլխավորի «Աբու Սայաֆ» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը՝ Իսնիլոն Խափիլոնը:
Ավստրալացի փորձագետ Գրեգ Բարթոնի կարծիքով՝ Ֆիլիպինների իրադարձությունները վկայում են ԻՊ-ի զինյալների կողմից իրենց ռազմավարությունը փոխելու մասին: «Հասկանալով, որ Սիրիայում եւ Իրաքում երկարատեւ պայքար Է սպասվում, նրանք զբաղվում են իրենց գործունեության համար այլընտրական տարածքների որոնումներով»,- ասել Է փորձագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: