Վահե Ղալումյանի ստորությունն ու Խաչատուր Սուքիասյանի «անտարբերությունը». տեսանյութ
TVԱզգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումն անցնում է սկանդալային միջադեպերով: Ակնհայտ է, որ դրանք շարունակվելու են, և իշխանական ֆրակցիային «վերևներից» հրահանգված է ընդդիմադիրներին լռեցնել, ընդհուպ՝ ֆիզիկական ուժի գործադրմամբ:
Ասվածի վառ ապացույցն է քիչ առաջ Խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած հերթական միջադեպը, երբ «Քաղաքացիական պայմանագիր» ֆրակցիայի միանգամից երեք պատգամավոր, Վահագն Ալեքսանյանի գլխավորությամբ, հարձակվեցին «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Վահե Հակոբյանի վրա։ Վերջինս չէր հասցրել պատասխանել իշխանական պատգամավորների ագրեսիային, երբ թիկունքից հարված ստացավ Փաշինյան Նիկոլի քավոր Վահե Ղալումյանի կողմից։
Հետաքրքրական էր Խաչատուր Սուքիասյանի վարքագիծը։ Վերջինս ոտքը ոտքին գցած «անտարբերությամբ» հետևում էր, թե ինչպես են իր գործընկերները խմբակային հարձակում գործել Վահե Հակոբյանի վրա։