Բաքուն այսօր արտաքին դաշտում լուրջ խնդիրների առաջ է կանգնել
Ուշադրության կենտրոնումԿնյազ Զարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ադրբեջանը ոչ միայն տնտեսական վատ դրության մեջ է հայտնվել, այլ նաև լուրջ տապալումներ է արձանագրելու արտաքին քաղաքականության՝ հատկապես տարածաշրջանային բլոկի մասով:
Տարիներ շարունակ այդպես էլ չկարողանալով հավասարակշռված քաղաքականություն վարել Մոսկվայի, Թեհրանի և Անկարայի միջև, Բաքուն այսօր արտաքին դաշտում լուրջ խնդիրների առաջ է կանգնել:
Իր գեոպոլիտիկ հաշվարկները կապելով Թուրքիայի հետ, Բաքուն հաշվի չէր առել, որ եթե Թուրքիան Իրան-Ռուսաստան որոշակի կոնյուկտուրայի արդյունքում դուրս մնա իր իսկ տարածաշրջանային խաղից, ապա Ադրբեջանն այլևս որևէ անելիք չի ունենալու:
Ղարաբաղյան հարցում էլ «Ձեզ նավթ կտամ, իսկ դուք էլ ինձ տարածքներ» սկզբունքն արդեն այսօրվա նավթի գներից պարզ է, թե ինչ ճակատագիր ունեցավ: