Առեղծվածային դեպք․ կինը ընկել է 10-րդ հարկից Եղանակը Հայաստանում Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերն այլևս գոյություն չունեն. Թրամփ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Հորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Ոստիկանությունը լքված մեքենայում հայտնաբերել է չորս գլխատված մարմին Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը


Նոր օրենքն ուժի մեջ է կմտնի սեպտեմբերի 1-ից

Ուշադրության կենտրոնում

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» նոր օրենքը։ Այն ընդունվել է 2021 թվականի մայիսի 5-ին։   Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում օրենքն ամբողջությամբ։   ԳԼՈՒԽ 1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 1․ Օրենքի կարգավորման առարկան և նպատակը 1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում անձի ֆունկցիոնալության գնահատման կազմակերպական և իրավական հիմքերը, նպատակները, անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմնի լիազորությունները, ինչպես նաև կարգավորում է ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող այլ հարաբերություններ: 2. Սույն օրենքի նպատակը անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդնումն է, հաշմանդամություն ունեցող անձանց գնահատված կարիքին համարժեք ծառայություններ մատուցելու իրավական հիմքերի ստեղծումը' հիմնված մարդու հիմնարար իրավունքների վրա: Հոդված 2․ Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտը կարգավորող օրենսդրությունը և գործողության ոլորտը 1. Հայաստանի Հանրապետությունում անձի ֆունկցիոնալության գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով և այլ իրավական ակտերով: 2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց վրա: Օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող և փախստականի կարգավիճակ ունեցող անձանց վրա սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունենալու և բնակվելու ժամանակահատվածում: 3. Սույն օրենքով սահմանված' հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող դրույթները հավասարապես տարածվում են հաշմանդամություն ունեցող երեխաներ Հոդված 3․ Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) հաշմանդամություն ունեցող անձ' ըստ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի. 2) միջավայրային արգելքներ' ըստ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի. 3) անձի ֆունկցիոնալության գնահատում' օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացվող գործընթաց, որն իրականացվում է անձի առողջական խնդիրների, գործունեության ու մասնակցության և միջավայրային արգելքների գնահատման հիման վրա անձին որպես հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու կամ մերժելու, անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշելու և անհատական կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունները որոշելու նպատակներով. 4) ֆունկցիոնալության գնահատման համակարգ' անձի ֆունկցիոնալության գնահատմանը, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործառույթների (լիազորությունների) ամբողջությունը. 5) անձի ֆունկցիոնալության սահմանափակում' օրգանիզմի ֆունկցիաների և մարմնի կառուցվածքի, գործունեության և մասնակցության, միջավայրային գործոնների ազդեցության համատեքստում անձի հասարակական կյանքին մասնակցելու կարողության սահմանափակումը. ա. մարմնի կառուցվածք (Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ' ԱՀԿ) ֆունկցիաների միջազգային դասակարգման (այսուհետ' ՖՄԴ) «s» ծածկագրեր)' մարմնի անատոմիական մասեր, ինչպիսիք են օրգանները, վերջույթները և դրանց բաղադրիչները, բ. օրգանիզմի ֆունկցիաներ (ԱՀԿ ՖՄԴ «b» ծածկագրեր)' օրգան համակարգերի ֆիզիոլոգիական ֆունկցիաներ (ներառյալ հոգեկան (մտավոր) ֆունկցիաները), գ. գործունեություն և մասնակցություն (ԱՀԿ ՖՄԴ «d» ծածկագրեր)' սովորելու և գիտելիքները կիրառելու, ընդհանուր առաջադրանքները կատարելու, հաղորդակցվելու, տեղաշարժվելու, ինքնասպասարկման, կենցաղը կազմակերպելու, միջանձնային հարաբերություններ ստեղծելու, կրթություն ստանալու, աշխատելու (երեխաների համար' խաղալու) և այլ ունակությունների (կարողությունների) և հնարավորությունների համակցություն, դ. միջավայրային գործոններ (ԱՀԿ ՖՄԴ «e» ծածկագրեր)' ըստ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի. 6) ծառայությունների անհատական ծրագիր (ԾԱԾ)' անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով մշակված փաստաթուղթ, որը ներառում է գնահատվող անձի սոցիալական ներառմանն ուղղված միջոցառումներն ու ծրագրերը: Հոդված 4, Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի հիմնական սկզբունքները 1. Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի հիմնական սկզբունքներն են' 1) հաշմանդամություն ունեցող անձի հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը. 2) հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը և իրազեկ համաձայնությունը. 3) մատչելիությունը. 4) անձնական տվյալների գաղտնիությունը. 5) հաշմանդամություն ունեցող անձի կարիքները բազմակողմանի գնահատելը. 6) անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ծառայություններ մատուցելը որպես գերակա նպատակ ունենալը: ԳԼՈՒԽ 2 ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ Հոդված 5. Կառավարության լիազորությունները անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում 1. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Կառավարությունը' 1) ապահովում է ֆունկցիոնալության գնահատման ոլորտում միասնական պետական քաղաքականության իրականացումը. 2) հաստատում է հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ ներդնելու ծրագիրը. 3) հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը, չափորոշիչները և գործիքները. 4) հաստատում է ծառայությունների անհատական ծրագրերը կազմելու և իրականացնելու կարգը. 5) հաստատում է աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված վնասվածքների, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը սահմանելու կարգը և չափանիշները. 6) հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի բարեփոխումների իրականացմանն ուղղված ռազմավարությունները, հայեցակարգերը, ծրագրերը. 7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ: Հոդված 6. Պետական կառավարման մարմնի լիազորությունները անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում 1. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ' լիազոր մարմին) օրենսդրությամբ սահմանված կարգով' 1) ապահովում է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացի իրականացումը. 2) հաստատում է ծառայությունների անհատական ծրագրի ձևը. 3) հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման մեթոդական ուղեցույցները. 4) հաստատում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների գործունեության մշտադիտարկման իրականացման կարգը. 5) սահմանում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների մասնագիտական գիտելիքների և հմտությունների պահանջները. 6) կազմակերպում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստումը. 7) հաստատում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետներին վերապատրաստումից հետո տրվող հավաստագրերի օրինակելի ձևերը. 8) կազմակերպում է սույն օրենքի 12-րդ հոդվածում նշված տեղեկատվական շտեմարանից օգտվողների վերապատրաստումը. 9) օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվական շտեմարանում առկա տվյալների վերլուծության հիման վրա իր պաշտոնական կայքէջում պարբերաբար հրապարակում է ապանձնավորված վիճակագրական տեղեկություններ. 10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ: Հոդված 7. Անձի ֆունկցիոնալության գնահատումը 1. Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող անձ (երեխա) կամ չի ճանաչվում, որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը' թեթև, միջին, ծանր, խորը: Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի հիման վրա մշակվում է ծառայությունների անհատական ծրագիրը: 2. Ֆունկցիոնալության սահմանափակման միջին կամ ծանր կամ խորը աստիճան սահմանելու դեպքում անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող: 3. Անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշվում է ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչներին համապատասխան: 4. Անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվում է այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի միջոցով: 5. Անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացվում է' 1) անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա. ա. հաշմանդամություն ունեցող անձ (երեխա) ճանաչելու, բ. անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշելու, գ. հաշմանդամության ժամկետը լրանալու, դ. անձի առողջական վիճակի փոփոխության, ե. անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների կայացրած որոշումը (վարչական ակտը) բողոքարկելու, զ. ծառայությունների անհատական ծրագիր կազմելու կամ դրանում փոփոխություն (լրացում) կատարելու, է. անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու, ը. հաշմանդամության պատճառական կապը որոշելու, թ. ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու, ժ. մահվան պատճառական կապը որոշելու դեպքերում. 2) լիազոր մարմնի և անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնության հիման վրա (վարչական ակտի իրավաչափությունը գնահատելու համար). 3) դատարանի որոշման կամ վճռի հիման վրա: 6. Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով գնահատող հանձնաժողովն ընդունում է որոշում' վարչական ակտ: 7. Վերականգնման հեռանկարի բացակայության կանխատեսումով ֆունկցիոնալության սահմանափակումների դեպքում հաշմանդամությունը սահմանվում է անժամկետ: Հոդված 8. Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստրը և գնահատող հանձնաժողովը 1. Անձի ֆունկցիոնալությունը գնահատելու համար ձևավորվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստր (այսուհետ' մասնագետների ռեեստր): Մասնագետների ռեեստրը անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների տվյալների էլեկտրոնային բանկ է, որի հիմնական նպատակն է ապահովել անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների պատահական ընտրությունը: 2. Մասնագետների ռեեստրից ավտոմատացված համակարգը պատահական ընտրության սկզբունքով էլեկտրոնային վիճակահանության արդյունքով ձևավորում է գնահատող հանձնաժողովներ, որոնք Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացնում են վարչարարություն: Գնահատող հանձնաժողովների կազմում ընդգրկվում են' 1) օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը գնահատող մասնագետներ. 2) անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետներ: 3. Գնահատող հանձնաժողովները' 1) գնահատում են անձի ֆունկցիոնալությունը. 2) կազմում են ծառայությունների անհատական ծրագիրը. 3) անձին ճանաչում են հաշմանդամություն ունեցող կամ չեն ճանաչում. 4) որոշում են անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը. 5) ֆունկցիոնալության գնահատման համար դիմած անձանց անհրաժեշտության դեպքում ուղեգրում են լրացուցիչ հետազոտությունների և (կամ) անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում' անձնական տվյալներ ստանալու նպատակով հարցումներ են կատարում տարբեր մարմիններ և կազմակերպություններ: Վերջիններս տեղեկությունը տրամադրում են հարցման օրվանից հետո' 5 աշխատանքային օրվա ընթացքում. 6) որոշում են հաշմանդամության պատճառական կապը. 7) որոշում են մահվան պատճառական կապը. 8) որոշում են անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը' կապված աշխատանքային պարտականությունների կատարման կամ մասնագիտական հիվանդության հետ. 9) որոշում են կայացնում ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ. 10) մասնակցում են ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց տեղեկատվական շտեմարանի ստեղծմանը. 11) իրականացնում են օրենքով սահմանված այլ լիազորություններ: 4. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմինների գործունեության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: Հոդված 9. Հաշմանդամության պատճառական կապերը 1. Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում սահմանվում է նաև պատճառական կապը: Հաշմանդամության պատճառական կապը սահմանվում է հաշմանդամություն առաջացնող ախտաբանական վիճակի և այդ ախտաբանական վիճակի առաջացման պատճառի (անմիջական կապ կամ հետևանք) վերաբերյալ փաստաթղթերում եղած տվյալների հիման վրա: 2. Հաշմանդամության պատճառ կարող են լինել' 1) մանկուց (մինչև 18 տարին լրանալը) ձեռք բերած հիվանդությունը. 2) ընդհանուր հիվանդությունը. 3) աշխատանքային վնասվածքը. 4) մասնագիտական հիվանդությունը. 5) բնական, տեխնածին և այլ աղետները, ինչպես նաև դրանց վերացման աշխատանքների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը. 6) զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը. 7) զինվորական պարտականությունները կատարելու հետևանքով ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը. 8) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը. 9) Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների (խաղաղապահ առաքելությունների, զորավարժությունների) ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը. 10) պահեստազորի վարժական հավաքներին մասնակցելու ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը. 11) հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը. 12) Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի և այլ ճառագայթային աղետների հետևանքների վերացման աշխատանքների ժամանակ ձեռք բերած հիվանդությունը կամ ստացած վնասվածքը. 13) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր: Հոդված 10․ Ծառայությունների անհատական ծրագիրը 1. Ծառայությունների անհատական ծրագիրը կազմում է գնահատող հանձնաժողովը' սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան: 2. Ծառայությունների անհատական ծրագիրը պետք է ուղղված լինի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը խթանելուն: Այն կազմվում է անձի ֆունկցիոնալության գնահատման հիման վրա և կապված է առողջապահության, կրթության, զբաղվածության, սոցիալական ապահովության միջոցների, բուժական և վերականգնողական ծառայությունների (ներառյալ աջակցող միջոցները), ինչպես նաև իրավական ակտերով նախատեսված այլ միջոցառումների հետ: Ծառայությունների անհատական ծրագիրը պետք է հաշվի առնի հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների' սեռով, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների' տարիքային առանձնահատկություններով պայմանավորված հատուկ կարիքները: 3. Ծառայությունների անհատական ծրագիրն ունի երաշխավորական բնույթ' անձը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի հրաժարվելու ինչպես ծառայությունների անհատական ծրագրի իրականացումից' ամբողջությամբ, այնպես էլ դրանում ընդգրկված որևէ միջոցառման իրականացումից: 4. Ծառայությունների անհատական ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացումը կազմակերպում և դրանք իրականացնում են օրենսդրությամբ նախատեսված համապատասխան մարմինները (անձինք, կազմակերպությունները, հիմնարկները)' սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետներում: 5. Ծառայությունների անհատական ծրագրում ներառված' Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումների արդյունքները (արդյունավետությունը) գնահատում է լիազոր մարմինը: 6. Ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցների հաշվին: Հոդված 11. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում ընդունվող որոշումների և ծառայությունների անհատական ծրագրերի բողոքարկումը և վերահսկողությունը 1. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում ընդունվող որոշումները բողոքարկվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի համաձայն: 2. Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը: Հոդված 12․ Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարանը 1. Անձի ֆունկցիոնալության գնահատման, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողություն, վիճակագրական և հետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով լիազոր մարմինը ձևավորում և վարում է անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտի տեղեկատվական շտեմարան (այսուհետ' տեղեկատվական շտեմարան): 2. Տեղեկատվական շտեմարանը ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց անձնական տվյալների, գնահատման արդյունքների և երաշխավորված ծառայությունների, անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ապահովմանն ու բարելավմանն ուղղված գործունեությանը վերաբերող ոչ անձնական տվյալների ամբողջությունն է: 3. Տեղեկատվական շտեմարանի անձնական տվյալները մշակում է լիազոր մարմինը, իսկ սպասարկումը և դրանում առկա տեխնիկական սպասարկման ու շահագործման ապահովումն իրականացնում է Կառավարության լիազորած կազմակերպությունը: 4. Սույն օրենքում «անձնական տվյալների մշակում» հասկացությունը կիրառվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում կիրառվող իմաստով: 5. Ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց անձնական տվյալները, ներառյալ մարմնի կառուցվածքին, օրգանիզմի ֆունկցիաներին, անձի գործունեությանը և մասնակցությանը, միջավայրային գործոններին վերաբերող «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված հատուկ կատեգորիայի տվյալները սույն օրենքով նախատեսված դեպքերում մշակվում են առանց ֆունկցիոնալության գնահատում անցնող անձի համաձայնության: 6. Տեղեկատվական շտեմարանը մշակվում է' 1) անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը (դիմում, փաստաթղթերի հավաքում և ուսումնասիրություն, գնահատման արդյունքների գնահատում, ծառայությունների երաշխավորում, մատուցում և այլն) առցանց եղանակով կազմակերպման, 2) անձի ֆունկցիոնալության վերաբերյալ միասնական ձևաչափով անհրաժեշտ տեղեկատվության հավաքման, 3) տարբեր գերատեսչությունների միջև անձի ֆունկցիոնալության գնահատմանն առնչվող տվյալների ինքնաշխատ փոխանակման, 4) ֆունկցիոնալության գնահատում անցած անձանց երաշխավորված և մատուցված ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքման, 5) անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի գործունեության պլանավորման, համակարգման, գնահատման, 6) մատուցված ծառայությունների որակի և արդյունավետության գնահատման նպատակներով: 7. Տեղեկատվական շտեմարանում կարող են ներառվել հետևյալ անձնական, ներառյալ հատուկ կատեգորիայի տվյալները. 1) անձի անունը, ազգանունը, հայրանունը. 2) ծննդյան օրը, ամիսը, տարին. 3) սեռը. 4) քաղաքացիությունը. 5) ազգությունը. 6) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը կամ անձնագրի (նույնականացման քարտի) համարը և սերիան կամ ծննդյան վկայականի համարը կամ կացության վկայականի համարը, իսկ օտարերկրյա քաղաքացիների դեպքում' անձը հաստատող փաստաթղթի համարը. 7) հաշվառման և փաստացի բնակության վայրերը, հեռախոսի համարը, առկայության դեպքում' նաև էլեկտրոնային փոստի հասցեն. 8) ընտանեկան կարգավիճակը, ընտանիքի կազմը, օրինական ներկայացուցիչների' ծնողների (այդ թվում' որդեգրողների), խնամակալների և հոգաբարձուների հետ կոնտակտային տվյալները. 9) կրթության վերաբերյալ տեղեկությունը. 10) զբաղվածության (աշխատանքի) վերաբերյալ տեղեկությունը. 11) սոցիալական կարգավիճակը: 8. Տեղեկատվական շտեմարանում անձնական տվյալները պաշտպանվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով: 9. Տեղեկատվական շտեմարանի տեխնիկական բնութագրերը պետք է համապատասխանեն էլեկտրոնային ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման համար օգտագործվող էլեկտրոնային համակարգերի անվտանգության, փոխգործելիության և տեխնիկական ընդհանուր պահանջներին ու նորմերին: 10. Առանց անձի համաձայնության տեղեկատվական շտեմարանում առկա տվյալները կարող են փոխանցվել պետական մարմինների միջև օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով: 11. Տեղեկատվական շտեմարանի գործունեությունը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա' 1) տեղեկության միասնականություն («մեկ լեզվով» խոսելու հնարավորություն). 2) տեղեկության հասանելիություն տեղեկատվական շտեմարանի բոլոր իրավասու օգտագործողներին' իրենց լիազորությունների շրջանակներում. 3) տեղեկության պաշտպանվածություն: 12. Տեղեկատվական շտեմարանում հավաքված տեղեկությունը կարող է կիրառվել վիճակագրական տվյալներ հրապարակելու, մշտադիտարկումներ, ուսումնասիրություններ, վերլուծություններ կատարելու, անձի ծառայությունների մատուցման գործընթացը կազմակերպելու և զարգացնելու նպատակով: Հավելենք նաև, որ համաձայն օրենի անցումային դրույթների․ Այս օրենքի ընդունմամբ պայմանավորված' համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո' մեկ տարվա ընթացքում: Մինչև ենթաօրենսդրական իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին: Սույն օրենքի դրույթները չեն տարածվում անժամկետ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածների վրա, եթե վերջիններս նման ցանկություն չեն հայտնել: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ և հաշմանդամ երեխա ճանաչված անձանց համար սահմանված արտոնությունները պահպանվում են մինչև ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի գնահատումը:

Իվետա Տոնոյանի արձագանքը լրագրող Վահե Մակարյանի այսօրվա հերթական «բացահայտմանը»«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր ԱվետիսյանJunius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներովԷդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա ԳևորգյանՊուտինը միգրանտներին տուգանելու մասին օրենք է ստորագրելՄեկնարկում է երեխայի խնամքի նպաստների վճարման գործընթացըԸնդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն ԳրիգորյանՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանԱռեղծվածային դեպք․ կինը ընկել է 10-րդ հարկից Հարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային «Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եղանակը ՀայաստանումԵթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերն այլևս գոյություն չունեն. Թրամփ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան Քվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան Ընտրություններից հետո մնացած հարցերը․ ճնշումներ, արտաքին ազդեցություններ և վստահության ճգնաժամ Դուք պարտավոր եք հրապարակել այդ տվյալները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընտրողը, իմանա ճշմարտությունը և իր գնահատականը տա նրանց, ովքեր գողացել են իր ձայները. Է. ՄարուքյանՔաղաքացին եկել է ընտրելու, գյուղապետը սկսել է քաշքաշել, բղավել, ուղղորդել. Մելոյան 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Մեր երկրում իրավապահ մարմինները վեր են ածվել քաղաքական սպասարկուի․ Մելոյան Դեպքեր կան, որ մարդիկ 16 քվեաթերթիկով մտել են ընտրատեղամաս. Գոհար Մելոյան Գոհար Մելոյանի մամլո ասուլիսը Նոր ընտրակեղծիքներն եկան. Էդմոն ՄարուքյանՀորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Ոստիկանությունը լքված մեքենայում հայտնաբերել է չորս գլխատված մարմին Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ. Իվետա Տոնոյան Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին Խոշոր վթար՝ Արարատում, անչափահաս ուղևորներ են տեղափոխվել հիվանդանոցԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի համաձայնեցումը կարող է ամիսներ տևել. Վենս 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ինՍյունիքում 42-ամյա տղամարդը հայտնել է, որ հարևանը մահակով ծեծի է ենթարկել իրենՀյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում հարյուրավոր բնակիչներ դուրս են եկել փողոց՝ հակամիգրանտական բողոքի ակցիաների Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ Ուկրաինան հարվածել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանի (տեսանյութ) Ընդդիմությունը գիշերը պետք է ասեր, որ Փաշինյանը պարտվել է. Ավետիք Չալաբյան Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքն՝ այսօր Մինչև կեսօր ջուր չի լինելու՝ վթար է ՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա Այսօր Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է, նշելով, որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախամբի հետ որևէ խնդիր չկա․ Լուսինե Թովմասյան
Ամենադիտված