Մենք վաղուց արդեն գործ ունենք ոչ թե Ադրբեջանի բանակի, այլ թուրքական զորամիավորման հետ
BlogԱրման Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ադրբեջանական զինված ուժերի կայացման բոլոր փուլերում էլ դրանց վրա հսկայական ազդեցություն է ունեցել Թուրքիայի բանակը, սկայան այդ ազդեցությունն այնքան է խորացվել տարիների ընթացքում, որ այսօր ժամանակն է արձանագրելու մի տարօրինակ իրողություն. չկա անախ Ադրբեջանի անկախ բանակ որպես էդպիսին, այլ կա հիմնականում ադրբեջանցիներից բաղկացած ու Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող զորամիավորում, որը փաստացի հանդիսնում է թուրքական ԶՈւ մաս։
Այսօրվա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ոչ մի խոշոր գործողություն չի անցկացվում, մինչև այն չհամաձայնեցվի Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի հետ, իսկ թուրք մի շարք զինվորականներ բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցնում Ադրբեջանի ԶՈւ համակարգում։
Այս կախվածությունը հատկապես սուր է երևում հատուկ նշանակության զորքերում և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված բանակային կորպուսում։ Ասյ երկու զորատեսակներում խոսքը ոչ միայն կոորդինացիայի ու նյութա-տեխնիկական և ուսումնա-մեթոդական կախվածության մասին է, այլ գործ ունենք երևույթի հետ, երբ դե յուրե անկախ պետության զորամիավորումները հաշվետու են երկրորդ պետությանը և կատարում են երկրորդ պետության ԶՈւ երկայացուցիչների հրամաններ։
Սա բացարձակապես նոր պատկեր է ստեղծում՝ ապագայում հնարավոր ռազմական առճակատման հարցում, որովհետև եթե Ադրբեջանին չի կարելի համարել անհաղթահարելի պատնեշ մեզ համար, ապա ֆորմալորեն ադրբեջանական, բայց գործանականում միանգամայն թուրքական բանակը արդեն շատ ավելի մեծ ռիսկեր է պարունակում մեզ համար։