ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել
Ուշադրության կենտրոնումՀամլետ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ըստ ՄԻՊ Ֆեյսբուքյան էջի հաղորդագրության, «Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը: Այս կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու»:
Հայաստանում դժվար է ՄԻՊ պաշտպան լինելը, դժվար է մարդու իրավունքները պաշտպանել իշխանությունների ու տարբեր պաշտոնյաների ոտնձգություններից՝ նշանակված լինելով նույն իշխանության կողմից....
Երեւի Կարեն Անդրեասյանն էլ Սերժ Սարգսյանի «անհաջող կարդն» էր, բայց արդարության համար նշենք, որ հանրության ընկալման տեսակետից նա ավելի հաջող գործիչ էր, քան իր նախորդը...