Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար


Գնաճի նվազումը չի բերի գների իջեցման. գները կշարունակեն բարձրանալ

Հասարակություն

Գնաճը զսպելու նպատակով Կենտրոնական բանկը վերջին շրջանում գրեթե ամենամսյա պարբերականությամբ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքւ։ Այն արդեն հասել է 7,25 տոկոսի։

Թե դրանից գնաճը որքանով է «ազդվում», տեսնում ենք։ Գները շարունակում են բարձրանալ անգամ այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը չի դադարում թանկացնել փողը։

Այդ գործոնը գուցե որոշակի ազդեցություն ունենում է գնաճի տեմպը զսպելու հարցում, բայց դա չի խանգարում, որպեսզի գները շարունակեն աճել։ Պատահական չէ, որ նույնիսկ Կենտրոնական բանկի կողմից իրականացված այսպիսի ագրեսիվ քաղաքականության պայմաններում գնաճը այս տարի աննախադեպ բարձր է։ Տարվա գրեթե բոլոր ամիսներին գնաճային ճնշումը մեծացել է։ Օգոստոսին այն հասավ 8,8 տոկոսի։

Գնաճի այսպիսի բարձր մակարդակ մեր երկրում շատ վաղուց չէր եղել։ Բայց նույնիսկ դրանից հետո այն կանգ չի առնում։

Կենտրոնական բանկի կանխատեսումներով, մինչև տարեվերջ գնաճը կպահպանվի բարձր մակարդակում և միայն հաջորդ տարի կմոտենա 4 տոկոս ցուցանիշին՝ միջինժամկետ հատվածում կայունանալով դրա շուրջ։

Հիշեցնենք, որ 4 տոկոսը գնաճի սահմանված թիրախային ցուցանիշն է։

Հիմա այն առնվազն կրկնակի բարձր է դրանից։ Կենտրոնական բանկը հույս ունի, որ հաջորդ տարի գնաճը հետ կգա թիրախային ցուցանիշի տիրույթ։ Այսինքն՝ կմոտենա 4 տոկոսին։

Սա շատերի մոտ տպավորություն է ստեղծում, որ հաջորդ տարի գները կնվազեն։ Բայց այդպես չէ։ Գները կմնան բարձր մակարդակում։ Ավելին՝ Կենտրոնական բանկի կանխատեսումներով, դրանք կշարունակեն բարձրանալ՝ այս տարվա համեմատ առնվազն ևս 4 տոկոսով կամ դրան մոտ չափով։

Իսկ այն հավաստիացումները, որ գնաճը կվերադառնա թիրախային ցուցանիշի տիրույթ, կլինի ոչ թե գների նվազման, այլ այս տարվա գնաճային բարձր միջավայրի հաշվին։

Այս տարի գնաճը բարձր է, ու ակնկալվում է, որ հաջորդ տարի դրա ֆոնին գնաճային ճնշումը որոշ չափով կթուլանա։ Գնաճ կլինի, բայց տեմպը կթուլանա։

Դրանից սպառողը ոչինչ չի շահելու։ Ընդհակառակը՝ այն շարունակելու է իր սպառած ապրանքների ու ծառայությունների դիմաց ավելի շատ վճարել, քան վճարում է նույնիսկ այս տարի՝ նման բարձր գնաճի պայմաններում։

Գնաճի թիրախային ցուցանիշի ակնկալվող վերականգնումը սպառողի համար կունենա զուտ ձևական նշանակություն։ Եթե իրականանան Կենտրոնական բանկի կանխատեսումները, ապա գնաճի ազդեցության արդյունքում գները հաջորդ տարի ավելի բարձր կլինեն, քան այս տարի են։

Չնայած դեռ հարց է, կհաջողվի՞ գնաճը վերադարձնել թիրախային ցուցանիշի տիրույթ, թե՞ ոչ։

Դրա հետ կապված ռիսկերը շատ են, որոնք թելադրված են՝ ինչպես դրսից, այնպես էլ՝ ներսից։

Դրսի գործոնները պարզ են՝ միջազգային ապրանքային շուկաներում տեղի ունեցող զարգացումները, որոնք մեզանից կախված չեն։ Դրանք կապված են համաշխարհային տնտեսության զարգացումների ու աշխարհաքաղաքական պրոցեսների հետ։ Երբեմն էլ ուղղակի դուրս են տրամաբանությունից։

Այս գործոնների հետևանքով թելադրված գնաճի վրա մենք չենք կարող ազդեցություն ունենալ, բացառությամբ նրա, որ տոկոսադրույքի քաղաքականության միջոցով Կենտրոնական բանկը փորձելու է մեղմել արտաքին միջավայրից փոխանցվող ազդեցությունը։ Ուրիշ բան, թե դա ինչքանով է ստացվում։

Դրսից թելադրվող գնաճից բացի, շուտով, ամենայն հավանականությամբ, մենք բախվելու ենք ներքին միջավայրի որոշ հատվածներից թելադրված գնաճային լրացուցիչ ճնշման հետ։ Խոսքը առաջին հերթին հանրային ծառայությունների ոլորտից սպասվող ճնշման մասին է։

Այլևս պարզ է, որ հաջորդ տարվանից բարձրանալու է խմելու ջրի սակագինը։ Սպասվում է, որ կթանկանան նաև էներգակիրները, այդ թվում՝ ինչպես գազը, այնպես էլ՝ էլեկտրաէներգիան։

Էներգակիրների թանկացումը միշտ էլ էական գործոն է եղել գնաճի համար՝ հաշվի առնելով դրա ազդեցությունը տնտեսության բազմաթիվ ոլորտների վրա։

Ներքին ռիսկերը, իհարկե, միայն այս հատվածում չեն։ Գնաճի համար ի հայտ է եկել ևս մեկ ոչ պակաս կարևոր՝ անվտանգային միջավայրից թելադրված ռիսկ։

Այն, ինչ կատարվում է Հայաստանի սահմաններում ու Հայաստանի սահմաններից ներս՝ արդեն իսկ գնաճային ռիսկեր է պարունակում։ Մեր հիմնական գործընկեր երկրներից մեկի՝ Իրանի հետ առևտրային հարաբերություններում առաջացել են նոր խոչընդոտներ, որոնք նվազագույնը կհանգեցնեն այստեղից թելադրված գնաճի ակտիվացման, եթե չհաջողվի կարգավորել խնդիրը։ Վատագույն սցենարների մասին չենք էլ ուզում խոսել։ Չնայած դրանց հավանականությունը ևս դժվար է բացառել։

Նման էական ռիսկերի պայմաններում գնաճի հետ կապված դեռ շատ անորոշություններ կան։ Գնաճի մակարդակը գուցե նվազի, բայց գները ոչ թե կիջնեն, այլ կշարունակեն բարձրանալ։

Սոցիալական առումով դա կխորացնի լարվածությունը, եթե քայլեր չարվեն սպառողների եկամուտներն ավելացնելու ուղղությամբ։ Եկամուտների, առավել ևս՝ սոցիալական անապահով հատվածի եկամուտների ավելացման առումով այս պահին խոսք չկա։ Բայց այդ մասին առավել հստակ հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ կներկայացվի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը։

Մինչև ամսվա վերջ կառավարությունն այն պետք է հաստատի և ուղարկի Ազգային ժողով։

Մինչ այդ՝ հայտնի է, որ ոչ վաղ անցյալում ընդունված միջինժամկետ ծախսերի ծրագրով կառավարությունը սոցիալական խոցելի խմբերի համար եկամուտների ավելացումներ չի նախատեսում։ Անգամ այս տարվա բարձր գնաճից հետո, որը հանգեցրել է ծախսերի էական ավելացման։

Միայն սննդամթերքի գնաճը օգոստոսին հասել է 15 տոկոսի։ Բանջարեղենինն էլ՝ 66 տոկոսի։

Նախորդ տարվա համեմատ գներն այդքանով բարձրացել են, բայց շատերի եկամուտները չեն ավելացել։ Հույս էլ չկա, որ հաջորդ տարի կավելանան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Թրամփը հայտարարել է, որ վերջին բժշկական քննությունը անցել է գերազանցությամբԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԿոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում 4 մեքենա են բախվելԵրևանում փտած ծառն արմատից պոկվել և ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել էՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4333-ի18-ամյա ժամկետային զինծառայողը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառինՌազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչԼիլիթ Թոխատյանը կիսվել է նոր ֆոտոշարքովՈսկեպար գետում մահացած տղան նոր էր վերադարձել բանակից, նա Կողբից էՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳազայում զոհերի թիվը շարունակում է աճել․ վերջին 48 ժամում հիվանդանոցներ է տեղափոխվել 7 մարմինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներինԵգիպտոսում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով տասնչորս մարդ վիրավորվել էԻնչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ինԻրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումըՍուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուինՍերգեյ Ժուկովի 17-ամյա դուստրը տեղափոխվել է տնային ուսուցման՝ դպրոցում ծաղրուծանակի ենթարկվելու պատճառովԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն ԱզիզյանԳեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայինՄահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն ԱդամսըԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՌուսաստանի զինվшծ ուժերը հարվшծել են Ուկրաինայի Սումի քաղաքին․ կան զnհեր և վիրավnրներԷնթոնի Հոփքինսը թողարկել է իր առաջին իր դեբյուտային սինգլըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ ՍավգուլյանՄերինոն բացառիկ ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունների պատմության մեջԵրասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»
Ամենադիտված