Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Ադրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Ինչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին


Իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում են ՀՀ-ում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես 44-օրյա պատերազմի արդյունքների հետ համակերպում. Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
ԵԽԽՎ սեպտեմբերի 27-ի լիագումար նիստի սղագրության մեջ ներառված ելույթիս հայերեն թարգմանությունը (անգլերեն տարբերակի հղումը՝ մեկնաբանություններում):
 
Ելույթը վերաբերվում էր արտահերթ ընտրությունների մասին զեկույցին:
 
«Հարգելի տիկնայք և պարոնայք,
 
Մենք այստեղ բոլորս քաղաքական գործիչներ ենք, բայց վստահաբար կարող եմ ասել, որ ձեզանից և ոչ ոքի մտքով չի անցել, որ մուրճը կարող է քաղաքական բանավեճի գործիք լինել։ Որպեսզի իմանաք, մուրճը իշխող կուսակցության առաջնորդի գլխավոր գործիքն էր 2021 թվականի հունիսին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում։ Եվ խոսքս, բնավ, փոխաբերական իմաստ չունի։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բոլոր մարզերում հանրահավաքներ էր անցկացնում՝ մուրճն իր գլխավերևում թափահարելով։ «… մուրճը, առաջին հերթին, ձեր գլխին կկոտրվի...»,- ասաց նա՝ ընդդիմության կողմնակիցների մասին խոսելիս։ Իսկապես, մուրճը դարձավ Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների խորհրդանիշը։
 
Ինչպես կարող եք տեսնել զեկույցում օգտագործված «...մրցունակ և ընդհանուր առմամբ լավ կազմակերպված» սահմանումը մուրճի սպառնալիքի ներքո անցկացված ընտրությունների նկարագրման լավագույն տարբերակը չէ։ Նման ձևակերպումը շատ վատ և վտանգավոր ազդակ է բոլոր այն երկրների իշխանություններին, որոնք անարդար ընտրություններ անցկացնելու ցանկություն ունեն։
 
Միջազգային կառույցների լռությունը հանգեցրեց «մուրճի» ֆիզիկական կիրառմանը։ Ընդդիմությանը սատարող տեղական իշխանությունների ներկայացուցիչներից մեկին ծեծի ենթարկեցին մարզպետի գրասենյակում։ Հայաստանում բոլորը գիտեն այդ դեպքի մասին, մինչդեռ անվտանգության տեսախցիկները խորհրդավոր կերպով կոտրվել են։ Գործընթացը շարունակվում է անգամ խորհրդարանի գործող անդամների նկատմամբ. իմ գործընկեր պարոն Արմեն Գևորգյանին, ով ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության և Հայաստանի պատվիրակության անդամ է, քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական մեղադրանքների պատճառով թույլ չտրվեց մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին։ Փաստացի, խորհրդարանի ընդդիմադիր ներկայացուցիչների գրեթե 60%-ին արգելված է լքել երկիրը։
 
Այսօրը՝ սեպտեմբերի 27-ը, իմ երկրի համար ծանր օր է։ Մեկ տարի առաջ այս օրը Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ։ Պատերազմ՝ խաղաղ բնակչության դեմ։ Պատերազմ՝ Մերձավոր Արևելքից եկած վարձկանների և արգելված զինատեսակների կիրառմամբ։ Պատերազմ, որը հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի մասնակի օկուպացիայի և էթնիկ զտումների:
 
Իշխանության որոշ ներկայացուցիչներ փորձում են Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև 44-օրյա պատերազմի արդյունքների հետ համակերպում։ Որպես ԵԽԽՎ-ում իմ երկրի ներկայացուցիչ՝ ես պարտավոր եմ բարձրաձայնել հայության դիրքորոշումը. Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա և Լեռնային Ղարաբաղի տարածքների դեօկուպացիան անխուսափելի է։»
 
Ինչպես տեղեկացրել էի՝ ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել էին մեկնել Ստրասբուրգ Արմեն Գևորգյանի նկատմամբ իրականացված ապօրինի արգելքի պատճառով:
Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին
Ամենադիտված