Մեծ ռեգիոնալ պատերազմը ոչ մի կերպ չի ստացվում, ու ծանր վիճակ է ստեղծվել նավթի, դոլարի ու գլոբալ շուկայի ասպարեզներում
BlogԱրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նավթն ընկել է և հիմնական խաղ է մնացել չինաստանին վարկաբեկելը: /դե ռուսների տնտեսական ծավալն էնքան փոքր է, որ դրա վրա խաղալն անհնար էր/
Պատերազմի էին գնում ռուսների դեմ որի շնորհիվ բոլոր հարցերը կլուծվեին, քանի որ ռազմականով ռուսները բավական ուժեղ են՝ արմագեդոնի հեռանկար կար և դա կարդարացներ ցանկացած սցենար շուկաների հետ կապված: ,
Բայց պուտինը հասցրեց կրակել հեռահար հրթիռներով և ամերիկացիք ստիպված ետ կանգնեցին ճակատայինից ռուսների դեմ:
Հիմա արդեն մտածում են կիսատ պռատ, առանց պատերազմի լուծումների շուրջ: Մասնավորապես մտածում են, չինաստանին սնանկացնելու մասին: Բայց ինչպես՞- Չինաստանն արտադրող երկիր է:
Իմ նկատածով դեռ որ կոնկրետ ծրագիր չկա, այս ու այն ուղղությամբ կտցում են, և նայում ինչ կստացվի:
Առաջին քայլը Չինաստանի ֆինանսական վարկաբեկումն է: Հզոր պրոպագանդա է գնում, թե չինական ամեն ինչի վստահությունը զերո է, ծախել է պետք չինական ակցիաները, փախնել չինականից ու գնել ամերիկյան պարտատոմսերը:
Սրա հիմքը չկա, բայց կապ չունի՝ շուկաներում ահռելի քանակի անտեր փողեր կան, որոնց շարժից փող է հնարավոր սարքել: Մասնավորապես թոշակային ֆոնդերը, որոնց թալանի հաշվին հնարավոր է նորից մեծ խաղեր խաղալ:
Սրանով մի գուցե որոշ ժամանակ շահեն, մինչև մի որևէ տեղ մեծ արյամբ ու ավիրումներով մի կարգին պատերազմ կպցնեն ու նոր հաշվով խաղը սկսեն: