Ձեր ընտանիքի անդամներին ստիպեք, որ մեծ քանակությամբ սխտոր օգտագործեն
BlogԶոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հարգելի տնային տնտեսուհիներ ջան, օգտվեք մեր պապերի կուտակած փորձից ու ձեր ընտանիքի անդամների ստիպեք, որ մեծ քանակությամբ սխտոր օգտագործեն: Այն կարող եք գցել ճաշի մեջ, գազօջախն անջատելուց 2-3 րոպե առաջ, այն կարող եք նաև խաշել՝ գցելով սխտորը ջրի մեջ առանց կեղևահան անելու ու այսպես շարունակ բազմաթիվ մեթոդներով, եթե հոտի հարցն եք ուզում լուծել: Մեր հողի վրա աճած այս հրաշալի բույսը բազմաթիվ հիվանդությունների դեմ լավագույն դեղամիջոցն է, դարերով փորձություն անցած: Վատ տարիներին, երբ ջեռուցումը խնդիր էր, շատ տարածված էր նաև սխտորի պճեղը վզին կախելը, որն ինչպես ասում էին՝ կանխում էր վիրուսով հիվանդանալը:
Ասելիքս այն է, որ պարտադիր չէ ամեն անգամ վազել դեղատուն և պայքարել արդեն սկսված հիվանդության դեմ, այլ կարելի է ճիշտ սնվել ու կանխել հիվանդությունները: Ամեն շաբաթ սխտորի օգտագործումը դարձրեք սովորութ ու կհամոզվեք՝ որքան առողջ կլինեք դուք ու ձեր ընտանիքի անդամները: Առողջութուն բոլորիս ու թող ներեն ինձ դեղ ներմուծողները: