Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար


«Ամերիաբանկն» առաջին մասնաճյուղն է բացել Հրազդանում՝ առաջարկելով արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր նրանց, ովքեր մինչև տարեվերջ բանկում հաշիվ կբացեն

Հասարակություն

Հոկտեմբերի 6-ին Հրազդանում բացվեց «Ամերիաբանկի» նոր մասնաճյուղը: Կոտայքի մարզում սա բանկի թվով երկրորդ մասնաճյուղն է: Մասնաճյուղն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ը: Ստեղծված են և՛ օնլայն, և՛ օֆլայն սպասարկման հնարավորություններ՝  կանխիկի մուտքագրման և ելքագրման բանկոմատ, վճարային տերմինալ, հաճախորդներին սպասարկող բարեհամբույր անձնակազմ, հյուրընկալ, կանաչ ու լուսավոր միջավայր: Ի դեպ, նորաբաց «Հրազդան» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կդառնան «Ամերիաբանկի» հաճախորդ՝ բացելով հաշիվ բանկի այս մասնաճյուղում մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ:

Нет описания.

Մասնաճյուղի բացման ժամանակ «Ամերիաբանկի» Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը նշեց՝ բանկն ունի աճի և զարգացման հստակ ռազմավարություն, որի հիմնական ուղղություններից մեկը տեխնոլոգիական, թվային գործիքներն օգտագործելով՝ հաճախորդների սպասարկումն է: «Միևնույն ժամանակ, հաշվի առնելով մեր հաճախորդների բազայի ընդլայնման տեմպերը՝ մենք ընդլայնվում ենք նաև մասնաճյուղային ցանցի առումով, և այն քաղաքներում, որտեղ հաճախորդների կենտրոնացում կա, բացում ենք մեր բանկի մասնաճյուղերը: Մեր ընդհանուր քաղաքականության մեջ Հրազդանը հերթական քաղաքն էր, որտեղ անհրաժեշտություն կար մասնաճյուղ բացելու՝ հաշվի առնելով քաղաքի պոտենցիալը, գործող ձեռնարկությունները և այլ հանգամանքներ: Հիմնական տրամաբանությունը սա է, և այսօրվանից արդեն բանկի «Հրազդան» մասնաճյուղը սկսում է գործել և սպասարկել մեր հաճախորդներին»,-ասում է Բարսեղյանը:

Нет описания.

Նշում է՝ սա բանկի չորրորդ մասնաճյուղն է, որ բացվում է այս տարի: «Ունենք առաջնահերթությունների հստակ ցանկ: Այս տարի մարզերում սա առաջին լրացուցիչ մասնաճյուղն է, որ բացում ենք: Մյուս երեք մասնաճյուղերը բացվել են Երևանում՝ Դալմայում, Մաշտոցի պողոտայում և Էրեբունիում: Բացի դա, ընդլայնել ենք Ջերմուկի մեր մասնաճյուղը: Մինչև տարեվերջ նախատեսում ենք ևս մեկ՝ բավականին մեծ մասնաճյուղի բացում՝ այս անգամ Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Մասնաճյուղերի բացումը ցույց է տալիս բանկի զարգացման տեմպերը և ընդհանուր առմամբ հաճախորդների բազայի և բիզնեսի ակտիվության տեմպը, որը սպասարկելու համար էլ բանկն ընդլայնում է մասնաճյուղային իր ցանցը»,-ընդգծում է «Ամերիաբանկի» Մանրածախ բանկինգի տնօրենը:

Հավելում է՝ ժամանակային առումով բանկը գործում է տասը տարի և մի փոքր ավելի: «Սրա հետ մեկտեղ երկրի խոշորագույն բանկն ենք: Ընդ որում, խոսքը ոչ միայն թվերի մասին է, որտեղ ակնհայտ է, որ  հիմնական ցուցանիշներով երկրի ֆինանսական համակարգի առաջատարն ենք, այլ նաև որակական ցուցանիշներով՝ սպասարկման որակ, թվայնացման մակարդակ և այլն: Չնայած այս տարի հինգ մասնաճյուղ ենք բացել, բայց մեր գործառնությունների 90 տոկոսից ավելին մասնաճյուղերից դուրս է կատարվում: Կարող եք պատկերացնել, թե թվայնացման ինչ մակարդակի մասին է խոսքը: Բոլոր այն քաղաքներում, որտեղ կա հաճախորդների զգալի կենտրոնացում, նույնպես մասնաճյուղեր կունենանք, սակայն հիմնական առաջնահերթությունը մնում են թվային տեխնոլոգիական լուծումները»,-եզրափակում է Արման Բարսեղյանը:

«Ամերիաբանկի» մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ծառայության ղեկավար Անդրանիկ Խաչատրյանն ընդգծում է՝ նորարարական լուծումներով և տեխնոլոգիական հագեցվածությամբ մասնաճյուղ է ստացվել:

Нет описания.

««Հրազդան» մասնաճյուղը երկրորդն է Կոտայքի մարզում: Այս մասնաճյուղի միջոցով կկարողանանք տարածաշրջանի հաճախորդների համար ապահովել սպասարկման բարձր որակ: Նոր մասնաճյուղի բացման կապակցությամբ հաճախորդներին առաջարկում ենք մի շարք արտոնյալ պայմաններ, որոնք վերաբերում են ֆիզիկական և իրավաբանական անձանց: Առհասարակ, որպես կանոն, մեր բոլոր նորաբաց մասնաճյուղերում տրամադրում ենք նմանատիպ արտոնություններ: Վստահ ենք, որ նոր մասնաճյուղը սպասարկման նոր որակ կբերի տարածաշրջան»,-շեշտում է Խաչատրյանը:

Նշենք, որ «Հրազդան» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները.

Արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար

  • Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
  • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
  • Անվճար հաշիվ` ծառայությունների ողջ փաթեթով
  • VISA ստիկեր` տարեկան 1500 դրամ (3000 դրամի փոխարեն)

Արշավի պայմանները իրավաբանական անձանց համար

  • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
  • Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
  • Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

Լուսինե Առաքելյան

18-ամյա ժամկետային զինծառայողը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառինՌազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչԼիլիթ Թոխատյանը կիսվել է նոր ֆոտոշարքովՈսկեպար գետում մահացած տղան նոր էր վերադարձել բանակից, նա Կողբից էՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳազայում զոհերի թիվը շարունակում է աճել․ վերջին 48 ժամում հիվանդանոցներ է տեղափոխվել 7 մարմինԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունումՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներինԵգիպտոսում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով տասնչորս մարդ վիրավորվել էԻնչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ինԻրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումըՍուպերհամակարգիչը նշել է աշխարհի չեմպիոնի ամենահավանական թեկնածուինՍերգեյ Ժուկովի 17-ամյա դուստրը տեղափոխվել է տնային ուսուցման՝ դպրոցում ծաղրուծանակի ենթարկվելու պատճառովԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն ԱզիզյանԳեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայինՄահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն ԱդամսըԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՌուսաստանի զինվшծ ուժերը հարվшծել են Ուկրաինայի Սումի քաղաքին․ կան զnհեր և վիրավnրներԷնթոնի Հոփքինսը թողարկել է իր առաջին իր դեբյուտային սինգլըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ ՍավգուլյանՄերինոն բացառիկ ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունների պատմության մեջԵրասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանԻ՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոն
Ամենադիտված