Հայրենիքին պարտքը տալու են գնում զինվորները
BlogՏիգրան Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ նորակոչիկների էինք ճանապարհում Հայոց Բանակում ծառայելու: Ասում են հայրենիքին պարտքը տալու են գնում զինվորները: Երեկ և ընդհանրապես վերջին տարիներին ,երբ նայում եմ ծառայության մեկնող մեր տղերքին, լեզուս չի պտտվում ասել, որ նրանք մեկնում են իրենց պարտքը տալու հայրենիքին: Ընդհանրապես մարդկային բնույթն այնպիսին է, որ ոչ ոք չի սիրում, երբ պարտք է լինում ինչ որ բան, կամ ինչ որ մեկին: Նմանապես տհաճ է, երբ պետք է պարտքը վերադարձնես: Տղերքի ուրախ- զվարթ դեմքերին նայելիս, չեմ կարող ասել, որ գնում են պարտքը <<փակելու>>.նրանք գիտակցված և մոտիվացված գնում են հայրենիքին ծառայելու, պաշտպանելու և հարկ եղած դեպքում ընդլայնելու`ազատագրելու: Իսկ, որ առավել հաճելի է վաղուց նորակոչիկներից չեմ լսել. -Ախպեր բանակ չեմ գնում. տանում են: