Իրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներին ՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը


«Երեխաները ևս պետք է պատվաստվեն. ոչ մի դիվերսիա այստեղ չպետք է փնտրել». Նունե Բաղդասարյան

Ուշադրության կենտրոնում

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկաբուժական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նունե Բաղդասարյանը

-Տիկին Բաղդասարյան, օրերս քովիդի դելտա շտամով վարակված ավելի քան 30 երեխա է հոսպիտալացվել, նաև վերջերս 10 տարեկան երեխա մահացավ, որը քովիդով էր վարակված և, փաստորեն, այսօր էլ վարակն ամենաշատը տարածում են երեխաները: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:

– Գլոբալ վերլուծության համար թվեր են հարկավոր, որոնք ձեռքիս տակ չունեմ, բայց ես կարող եմ ներկայացնել իմ կլինիկական դիտարկումների եզրահանգումները, ըստ որոնց, այո՛, երեխաներն արդեն ավելի հաճախ են հիվանդանում: Քանի որ շատ են հիվանդացության դեպքերը, ապա բարդություններ էլ են համապատասխանաբար լինում:

Ես միշտ համեմատում եմ 2016 թվականին երեխաների մոտ H1N1 գրիպի (խոզի գրիպ) հետ, և կարող եմ ասել, որ այն ժամանակ երեխաների հիվանդացությունը լուրջ բակտերիալ բարդություններով էր ընթանում: Քովիդի դեպքում միայն ի հաշիվ նրա, որ հիվանդացությունը շատ է, դիտվում են նաև ծանր դեպքեր:

Շատ էական է այն հանգամանքը, որ ուղեկցող հիվանդությունների, նկատի ունեմ` քրոնիկ հիվանդությունների դեպքում, այո՛, կարող է հիվանդությունը ծանր ընթանալ, և, ցավոք սրտի, թեև մահացությունը քովիդից նվազագույնն է երեխաների դեպքում, բայց, այնուամենայնիվ, կարող է հանդիպել:

– Աշխարհի տարբեր երկրներում դեռահասներն էլ են պատվաստվում: Արդյոք մեզ մոտ, հաշվի առնելով պատվաստումների շատ ցածր մակարդակը, չպե՞տք է պատվաստել նաև դեռահասներին, և այդ դեպքում ի՞նչ պատկեր ենք ունենալու:

– Անկեղծ ասած, ես և երևի ինձ նման շատերը, անակնկալի եմ եկել այսպիսի համատարած և անհասկանալի հակապատվաստումային ակցիաներից: Զարմանալի է, որ դա այսքան համատարած է: Իհարկե, այստեղ ես անհրաժեշտություն եմ տեսնում, որ պետք է բացատրել հանրությանը, տեղեկատվությունն ավելի մատչելի ներկայացնել, մարդիկ պետք է լսեն իրազեկ մասնագետների կարծիքները:

Ինչ վերաբերում է երեխաներին, ապա ես ուզում եմ նորից հիշեցնել, որ պատվաստումները առաջին անգամ չէ, որ կիրառվում են որպես կանխարգելիչ լավագույն միջոց ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարում: Հետևաբար, դրանք ոչ մի ձևով չեն կարող կորցնել իրենց արդյունավետությունը քովիդի դեպքում:

Այո՛, հաշվի առնելով դա, երեխաները ևս պետք է պատվաստվեն: Ոչ մի դիվերսիա այստեղ չպետք է փնտրել, երբ աշխարհի հզորագույն երկրներում կարծեմ արդեն 3 տարեկանից պատվաստում են: Այսինքն` ոչ թե դեռահաս, ոչ թե 12 տարեկանից, այլ ավելի ցածր տարիքից են պատվաստում: մենք դեռ չգիտենք, թե քովիդի մնացորդային բարդությունները ինչպիսի հետևանքների են բերում: Դա կարող է բերել կորոնար անոթների վնասման, էքստրա թոքային տարբեր բարդություններ, որոնք դեռ ուսումնասիրման դաշտում են: Եվ այդ անհանգստությունը, որ կա միայն պատվաստանյութի վերաբերյալ, ինձ համար շատ հիասթափեցնող է, որ այդպիսի անհեթեթ լուրեր են տարածվում: Ես չեմ ուզում գնահատական տալ, որովհետև ինձ համար ապշեցուցիչ է այդ անիմաստ պայքարը, որը կյանքեր է խլում, կամ մարդկանց կյանքի որակը կարող է գցել, էլ չեմ ասում հեռահար բարդությունների մասին, որ դեռ ուսումնասիրվում է:

Ես նորից ուզում եմ հիշեցնել խոզի գրիպի մասին, որը մենք փայլուն հաղթահարեցինք պատվաստումների շնորհիվ, և այն այլևս մեզ չի անհանգստացնում: Ես 2016-ին ունեցել եմ ծանր աշխատանքային ռեժիմ, երբ երեխաներին ուղղակի փրկում էինք և՛ մահերից, և՛ ծանրագույն բարդություններից: Մենք՝ մանկաբույժներս, դրա միջով անցել ենք:

– Ձեր կարծիքով` պատվաստումների դեմ արշավն իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում:

– Բացարձակ անհասկանալի է նպատակը: Որքան ես հետևում եմ այդ արշավին, կարող եմ ասել, որ այդտեղ ո՛չ գրագիտության մասին կարող է խոսք լինել, ո՛չ ինտելեկտուալ մակարդակի: Ուղղակի անհեթեթ մոտեցում է, և մարդիկ, որոնք բժշկական գիտելիքներ չունեն, կարող են մեծ ոգևորվածությամբ հավատալ նման միֆերի:

– Հնարավո՞ր է, որ քովիդի դեմ պատվաստանյութի ազդեցությունը կարճաժամկետ է, ասենք` մեկ տարի, դրա համար են մարդիկ խուսափում պատվաստվելուց:

– Թեկուզ մեկ տարի: Օրինակ` ես հիմա պատրաստվում եմ գրիպի դեմ պատվաստվել: Տանելով ծանրագույն H1N1` ես որոշեցի, որ այլևս սրա միջով չեմ անցնի, դրանից հետո պատվաստվում եմ: Քանի որ մեզ մոտ երեխաները շատ են, մեր վարակվելու հավանականությունը շատ մեծ է, հետևաբար, ամեն տարի պատվաստվում եմ: Ես երազում եմ, որ պատվաստումների ցանկը ընդլայնվի: Ես շատ եմ ցավում, որ մեր հանրապետությունը այսպիսի մղձավանջի միջով է անցնում: Մարդիկ սարսափում են, կարծում են այդ մի ասեղի մեջ ինչ սարսափներ կան: Ես ինքս էլ տարբեր մարդկանց հետ եմ շփվում, կարծես նորմալ մարդիկ են, բայց համատարած և չհիմնավորված տեղեկատվություն են տարածում:

– Հիմա այս վիրուսը երեխաների մոտ արտահայտվում է այնպես, ինչպես մեծահասակների՞ մոտ:

– Եթե համեմատենք քովիդի նախորդ ալիքների հետ, երբ երեխաների մոտ անախտանիշ էր ընթանում կամ թեթև, հիմա կան միջին ծանրության դեպքեր, ծանր դեպքերը ևս հազվադեպ են լինում: Այո՛, կան շնչառական գանգատներ՝ հազ, ջերմության բարձրացում, ցավ կոկորդում, բնորոշ են նաև ստամոքսաղիքային տրակտի խանգարումները՝ լուծ, ցավ որովայնում, փսխում, լինում է նաև ցան: Եթե բժիշկը չենթադրի և ըստ ախտանշանների բուժի, ապա նորից սխալի առաջ կկանգնի: Մի կողմից հիվանդության ախտորոշումը բաց կթողնի, մյուս կողմից` պարզապես անիմաստ դեղորայքի կիրառում:

– Այսինքն` դուք կողմ եք, որ դեռահասները ևս պատվաստվեն:

– Ես ընդհանրապես կողմ եմ պատվաստումներին: Վստահում եմ ապացուցողական տվյալներին, որոնք կարող են արմատախիլ անել այս հիվանդությունը:

Մանե Հարությունյան

MediaLab.am

Իրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոն600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը
Ամենադիտված