Հայկական նոր իրականություն
BlogՍուսաննա Վ Զորանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նորագիր այս ձեռնարկը սրբագրում է տարածված կարծիքն այն մասին,թե հայն ինքնուրույն կյանքով ապրող և այլասիրությունը կենսաբանորեն մերժող տարր է....Ես դեռ չգիտեմ այս գրքում ինչեր են տպված, թեև նրանում առկա Անուններ-ով (Անուշ Սարգսյան, Արմեն Հակոբյան, Արծվի Բախչինյան և ոչ պակաս շնորհաշատ մյուսները) մեկ անգամ չէ, որ խանդավառել եմ գրական ճաշակս, բայց` ավելիևս ոգեշնչված եմ հայկական համախումբ ստեղծագործական պրոդուկտի ծնունդով, ստեղծագործական մրցակցությունը ժխտող, միմյանցով լիացող ու միմյանցով հարուստ ուսանողական Ընկերների աննախադեպ Քայլով:
Սիրելիներ, թող ձեր քայլը վարակիչ լինի ոչ միայն այլոց ստեղծագործական, այլև՝բոլորիս Իրական կյանքում:
Կեցցեք համալսարանականներ: