Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ


Ժողովրդական դեղատոմսեր վնասված մազերի համար

168.am-ը գրում է.

Թե գեղեցկության, և թե առողջության տեսանկյունից՝ վնասված մազերն անհանգստանալու տեղիք են տալիս, սակայն օգնության են հասնում ժողովրդական դեղատոմսերը, որոնք կօգնեն արագ և արդյունավետ լուծել այս տհաճ խնդիրը:

Վարսահարդարիչ, մազերի արդուկ օգտագործելը, մազերը հաճախակի ներկելը, քիմիական գանգրացումից օգտվելը մազերը դարձնում են դյուրաբեկ և արտաքին ազդակների հանդեպ խոցելի: Վնասված մազերը զուրկ են լինում բնական ճարպից, չոր և վնասված ծայրեր են ունենում:

Մազի կառուցվածքը

Մազը բաղկացած է երկու մասից՝ մաշկի մակերևույթից դուրս ցողունից և մաշկի մեջ ընկղմված արմատից: Մազի արտաքին շերտը կազմված է իրար վրա դասավորված կերատին թեփուկներից: Մազերի տեսանելի մասը կոչվում է ցողուն: Մազերի այն մասը, որն ընկղմված է մաշկի մեջ, կոչվում է մազերի արմատ (կամ մազերի սոխուկ). սոխուկը պարուրված է մազային պարկիկով՝ ֆոլիկուլ: Մազերի տեսակը կախված է ֆոլիկուլի ձևից՝ ուղիղ մազերն աճում են՝ կլոր, թեթև գանգուրը՝ օվալ, իսկ շատ գանգուրը՝ երիկամանման ֆոլիկուլից:

maz0Յուրաքանչյուր մազ բաղկացած է երեք շերտերից: Արտաքին շերտը կամ cuticle-ը պաշտպանական դեր է կատարում և կազմված է թեփուկանման բարակ բջիջներից, որոնք միմյանց ծածկում են տանիքի կղմինդրի նման: Երբ cuticle թեփուկները խիտ են, խնամքով իրար ծածկում են, ապա մազերը մետաքսանման են, փափուկ ու փայլուն: Եթե ​​cuticle բջիջները ֆիզիկապես կամ քիմիական ազդակներից վնասված են, ապա մազերը կորցնում են իրենց փայլը, դյուրաբեկ են և հեշտությամբ խճճվում են: Cuticle-ի տակի շերտը կեղևն է՝ cortical նյութը, որը կազմված է ձգված բջիջներից, որոնք մազերին ուժ և էլաստիկություն են տալիս: Այն պարունակում է մելանին melanin պիգմենտը, որը և որոշում է մազերի բնական գույնը: Յուրաքանչյուր մազի կենտրոնում ուղեղային նյութ է՝ medulla, որը բաղկացած է փափուկ keratin բջիջներից և օդային խոռոչներից: Այս շերտի նշանակությունն անհայտ է, ենթադրվում է, որ նրանով են սնուցում ստանում արտաքին երկու շերտերը՝ կեղևն ու cuticle-ը: Սրանով կարելի է բացատրել հիվանդության ժամանակ մազերի կտրուկ փոփոխությունը: Մազերի բնական փայլը կախված է իրենց ճարպային, այդ թվում՝ հականեխիչ քսուքից, որն օգնում է օտար միկրոօրգանիզմների դեմ պայքարում: Մաշկում գտնվում են ճարպագեղձեր, որոնք իրենց արտադրանքն են մղում մազերի follicles-ին:

Վնասված մազեր

Մազը համարվում է վնասված, եթե նրա շերտերից մեկը քիմիապես կամ ֆիզիկապես փոփոխության է ենթարկվում: Այս շերտերի փոփոխությունը հանգեցնում է մազերի չորությանը: Մազերի կերատինը քայքայվում է, որի հետևանքով էլ մազը բարակում է:

Մազերի ձևափոխման համար օգտագործվող պարագաներ

Մազերը կոպիտ հարդարելը, ծոծրակից դեպի ճակատը մազերը սանրելը կարող է ֆիզիկապես վնասել մազերը: Վարսահարդարիչները, նախատեսված արդուկները, մազերի ուղղման կամ գանգրացման համար նախատեսված արդուկները, գոֆրե-ունելիները հեռացնում են մազերի խոնավությունը: Իսկ մազերի խնամքի համար նախատեսված սարքերի տաքությունից վնասվում է մազերի արտաքին շերտը` կուտիկուլան:

Ուլտրամանուշակագույն ճառագայթներ

Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար ազդեցություն են թողնում մազի կուտիկուլայի շերտերի վրա, որի արդյունքում՝ մազերը միաձուլվում են: Վերջինիս հետևանքով  մազը կորցնում է իր էլաստիկությունը և դյուրաբեկ է դառնում: Ամռանը խորհուրդ է տրվում գլխարկ կրել` ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար:

Քիմիական պրոցեդուրաներ

Մշտական կամ հաճախակի մազերը ներկելը, քիմիական գանգրացումը կամ մազերի ուղղումը մազը ենթարկում են քիմիական փոփոխությունների, և այն կորցնում է իր ամրությունը: Ի հավելումն սրա՝ մազերի խոնավությունը գոլորշիանում է:

Չափից շատ մազերի շամպուն օգտագործելը

Մազերի վնասվելու մյուս հիմնական պատճառներից է մազերը չափից շատ շամպունով լվանալը: Շամպունով մազերը լվանալու ընթացքում մազերը տրորվում  են իրար մեջ, գլխամաշկի բնական ճարպը  քայքայվում է, որն էլ հանգեցնում է մազերի վնասվելուն: Մազերը լվանալիս պետք է չափավոր քանակությամբ շամպուն օգտագործել:

Maz-dimak

Սննդարար նյութերի պակասը

Մազերի թափվելու և կոտրվելու պատճառներից մեկն էլ սննդարար նյութերի պակասն է: Սննդարար նութերը ձեռք ենք բերում վիտամիններով և հանքանյութերով հարուստ սննդամթերք օգտագործելու դեպքում: Գիտական հետազոտությունները պարզել են, որ սպիտակուցներից, վիտամիններից, հանքանյութերից և հակաօքսիդանտներից զուրկ սննդակարգն իր վատ ազդեցությունն է թողնում մազերի առողջության վրա:

Ժողովրդական դեղատոմսեր վնասված մազեր համար

Եթե ցանկանում եք ունենալ առողջ, փայլուն և ամուր մազեր, ապա Ձեզ խորհուրդ ենք տալիս կիրառել հետևյալ ժողովրդական բնական դեղատոմսերը

Ձվի դեղնուց

Ձվի դեղնուցը մազերի վերականգնման համար օգտագործվող ամենահայտնի միջոցներից մեկն է: Ձուն չոր մազերի համար նաև հիանալի կոնդիցիոներ է: Վերցնում եք ձվի դեղնուցը, հարում այն, քսում գլխամաշկին և մերսում մի քանի րոպե: Այնուհետև սառը ջրով և շամպունով լվանում եք մազերը: Կարող եք օգտագործել ձվի դեղնուցը մեկ այլ մազերի դիմակ պատրաստելու համար: Վերցնում եք ձվի դեղնուցը և այն խառնում բուսական թուրմին: Այս խառնուրդը քսում եք գլխամաշկին և թողնում 15 րոպե: Այնուհետև լվանում եք մազերը սառը ջրով: Այս երկու դեղատոմսերը հիանալի արդյունք կարող են ապահովել վնասված մազերի դեպքում:

Հինա

Մազերի առողջությունը վերականգնելու մյուս միջոցը հինա օգտագործելն է: Հիանային ավելացրեք ջուր, խառնեք և քսեք վնասված մազերին: Այն արագ կվերականգնի մազերի առողջությունը և փայլը: Հինան թափանցում է մազերի շերտերի տակ, ամրացնում է կուտիկուլան, հաստացնում է մազերը` դրանք դիմացկուն դարձնելով արտաքին քիմիական և ֆիզիկական ազդակների հանդեպ: Հինայի շնորհիվ գլխամաշկն ամրանում է, և վնասված մազերը վերականգնվում են:

Maz

Կոկոսի ձեթ

Կոկոսի յուղի օգտագործումն արդյունավետ է վնասված մազերի համար: Գլխամաշկը կոկոսի յուղով մերսելը կբուժի վնասված մազերը: Կոկոսը հարուստ է լաուրինյան թթվով (lauric acid), որն իր կառուցվածքով համարժեք է մազերի սպիտակուցներին: Այս հատկության շնորհիվ ձեթը խորը թափանցում է մազերի ենթակառուցվածքների մեջ: Կոկոսի ձեթը թույլ չի տալիս, որ կուտիկուլան վնասվի, և ապահովում է  մազերի առողջ տեսքը:

Հալվե (Aloe vera)

polvo-gel-aloe-veraԴեռ հնուց հալվեն հայտնի է մաշկի վրա դրական ազդեցություն ունեցող  իր բուժիչ հատկություններով: Հալվեն նաև հիանալի բնական դեղամիջոց է վնասված մազերի դեպքում, այն ունի հակասնկային և հակաբակտերային հատկություններ: Հալվեի հյութը քսեք մազերին և գլխամաշկին և 15 րոպե անց լվացեք ջրով: Հալվեի հյութը անցկացնում է քորը, բուժում գլխի չոր մաշկը և դյուրաբեկ մազերը:

Հիբիսկուս

Հիբիսկուսը նպաստում է մազերի աճին և վնասված մազերի վերականգնմանը: Հիբիսկուսի տերևները և ծաղիկն իրենց հատկություններով արագացնում են մազերի աճը: Հիբիսկուսը ունի նաև մազերի սպիտակելը կանխելու հատկություն: Հիբիսկուսի տերևների խյուսը քսեք գլխամաշկին և 15 րոպե անց տաք ջրով լվացեք մազերը, որպեսզի մազերի ծավալը մեծանա, և դրանք ձեռք բերեն մետաքսանման փայլ:

Ձիթայուղ

Ձիթայուղը հայտնի բնական միջոց է վնասված մազերը բուժելու համար: Կանոնավորապես մազերին քսեք ձիթայուղ և կկանխեք դրանց վնասվելը: Ձիթայուղը քչացնում է թեփը, բուժում մազերի ծայրերի վնասվածքները, մազերը դարձնում է փայլուն և հեշտ սանրվող:

Խորհուրդ է տրվում մազերը սանրելու համար օգտագործել մազերի փայտից խոզանակ: Այն մերսում է գլխամաշկը և հավասարաչափ է բաշխում գլխամաշկի ճարպը: Նաև լավացնում է գլխի մաշկի արյան շրջանառությունը:

Ընդունեք առողջ սննդակարգ, կարգավորեք քնի տևողությունը, զբաղվեք մարմնամարզությամբ և կպահպանեք մազերի առողջությունը:

Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովՊայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ ՀայաստանԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըՆեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանան Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին
Ամենադիտված