Խորհրդարանական ուժերի կողմից Ընտրական օրենսգրքի քննարկումը սխալ ուղիով է ընթանում
BlogՎախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կարծում եմ, որ խորհրդարանական ուժերի (համենայն դեպս՝ ՀՅԴ-ի) կողմից Ընտրական օրենսգրքի քննարկումը սխալ ուղիով է ընթանում: Այսօր մեր երկրում համամասնական ընտրակարգը վարկանիշային քվեարկությամբ համեմելը ոչ թե կտա հաճելի համ ու հոտ, այլ կբերի հակառակ արդյունքի: ՀՀԿ-ի ցուցակում կրկին կհայտնվեն օլիգարխները և քաշ փողով կգնեն իրենց վարկանիշը՝ էլ ավելի խորացնելով ընտրակաշառքի «ինստիտուտը»:
Վարկանիշի բացակայության դեպքում դրանք նորից կհայտնվեն այդտեղ ու կգնեն ընտրողների ձայները, սակայն չի լինի այն չափանիշը, որով կչափվի յուրաքանչյուրի ներդրումը ընդհանուր հհկական գործում, ինչն էլ կթուլացնի իրենց զգոնությունը: Հենց դա է պատճառը, որ ՀՀԿ-ն մեծահոգաբար համաձայնվել է վարկանիշային քվեարկության գաղափարին, ինչ, որքան ես հասկացա հոդվածից, առաջադրվել է հենց ՀՅԴ-ի կողմից: