Իրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներին ՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը


Կաթողիկոսն իր պատգամը փոխանցեց միջեկեղեցական աղոթքին

Ուշադրության կենտրոնում

Հոկտեմբերի 7-ին Հռոմի (Իտալիա) Կոլիզեյում` ամֆիթատրոնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Սանտ Էջիդիո համայնքի կողմից կազմակերպված տարեկան ավանդական խաղաղության աղոթքին, որին ներկա էին Քույր Եկեղեցիների պետեր, տարբեր երկրների ղեկավարներ ու պաշտոնյաներ։ Հանուն խաղաղության միջեկեղեցական աղոթքի ընթացքում Նորին Սրբությունն իր պատգամը փոխանցեց ներկաներին։

«․․․Փրկիչ մեր Տերը, Վերջին ընթրիքի ժամանակ գիտենալով, որ ժամեր անց պիտի չարչարվեր ու խաչվեր, իր աշակերտներին տվեց հրաժեշտի պատգամը․ «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենան» (Հովհ. 14.27)։

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղության պարգևը, որ նա թողեց իր աշակերտներին շուրջ երկու հազար տարիներ առաջ, այսօր մեզ է տրված բաշխելու քսանմեկերորդ դարում ապրող քրիստոնյաներին և բոլոր մարդկանց հատկապես այս օրերին, երբ բռնություններն ու պատերազմները, էթնիկ խտրականությունն ու կրոնական ծայրահեղականությունը և դրանց հիմքի վրա իրագործվող ոճրագործությունները տակավին ավերներ են գործում, և աշխարհը կարիքն ունի խաղաղության ու ապահով կյանքի վերահաստատման»,– նշեց Վեհափառ Հայրապետը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությունն այլ է այս աշխարհի խաղաղությունից, որը հաճախ կառուցվում է նաև անարդարության հիմքի վրա՝ ցավ ու վիշտ բերելով մարդկանց և ժողովուրդներին։ Ըստ Հայրապետի խոսքի՝ Փրկչի շնորհած խաղաղությունը Աստծո սիրառատ ներկայությունն է մեր կյանքում։

«․․․Սիրելիներ, միջկրոնական և միջմշակութային համաժողովի ավարտին մեր քննարկումներն ու խորհրդածությունները եզրափակում ենք միասնական աղոթքով Կոլիզեումում, որը դարեր առաջ դարձավ քրիստոնյա նահատակների առ Աստված ապավինության և սիրո վկայության վայր, Քրիստոսի խաղաղության ու մարտիրոսաց զորավոր հավատքի ողջագուրման վկայարան։ Այստեղով՝ խորհրդանշական այս վայրով է ձգվում վաղ քրիստոնեության խաչի ճանապարհը՝ հազարավոր մարտիրոսների ու վկաների արյունով սրբագործված, որն այսօր ամենքիս առաջնորդում է խաղաղության մասին քրիստոնեական ընկալման վերարժևորմանը։ Նահատակության արյամբ պսակված այս վայրում Քրիստոսի մարտիրոսներն ու վկաները չհուսահատվեցին անասելի չարչարանքներից, անձնատուր չեղան խաղաղության մասին այս աշխարհի պատկերացումներին, այլ իրենց արյան հեղումով հաստատուն պահեցին հավատարմությունն առ Աստված, ինչպես հռչակում էր Սուրբ Պողոս առաքյալը. «Ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները և ո՛չ զորությունները, ո՛չ բարձրություն, ո՛չ խորություն և ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կա մեր Տեր Քրիստոս Հիսուսով» (Հռոմ. 8.37-39)»։

Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին․ «․․․Մենք գալիս ենք մի երկրից, որտեղ Ամենակալի նախախնամական ձեռքով պատմության ընթացքում ամեն մի քարի ու ավազահատիկի մեջ խտացվել է քրիստոնեական վկայությունը, խաչի ճանապարհը՝ հանուն Հարության ու հավատի հաղթանակի, որտեղ լեռներն աղոթքի ամենազոր ուժով վերածվել են խաչքարերի, դաշտերն ու բլուրները՝ սրբազան խորանների, լճերն ու գետերը՝ Մկրտության ավազանների՝ որպես հավատարմություն մեր քրիստոնեական հավատքի ու ինքնության։ Ազգս հայոց լավ գիտի խաղաղության գինը, որ վճարել ու շարունակում է վճարել։ Անցյալ տարի մեր ժողովուրդը վերստին անցավ խաչի ճանապարհով։ Ազատ ու անկախ ապրելու իրավունքը, Տերունաշնորհ խաղաղ կյանքը պաշտպանելու համար ազգիս զավակները կրեցին արհավիրքները Ադրբեջանի կողմից Թուրքիայի օգնությամբ և ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ սանձազերծված 44-օրյա պատերազմի»։

Ապա Ամենայն Հայոց Հայրապետն իր երախտագիտությունը հայտնեց Քույր Եկեղեցիներին՝ պատերազմի օրերին անարդարությունն ու եղեռնագործությունը դատապարտելու համար և վստահություն հայտնեց, որ առաջիկայում էլ բարձրահունչ պիտի պահեն իրենց ձայնը՝ ընդդեմ արցախահայության անկախ ապրելու իրավունքի նկատմամբ բռնացումի, հանուն գերյալների ազատության և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, հանուն տարածաշրջանում կայուն խաղաղության վերահաստատման։

«․․․Սիրելիներ, այսօր առաքելահիմն եկեղեցիների ներկայացուցիչներս համախմբվել ենք մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ՝ մեր Եկեղեցիների աղոթքներն ու ջանքերը համախմբելու և ողջ մարդկությանը հանձնառության կոչելու՝ պահելու աշխարհը «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» ընթացքի մեջ՝ զերծ ատելությունից, թշնամանքից ու հակամարտություններից։ Կոլիզեումի պատմական այս վայրում քաջության և անվեհերության պատգամն է փոխանցվում ամենքիս՝ առաքյալների ու աշակերտների նման անհողդողդ անցնելու խաղաղության առաջնորդող խաչի և վկայության տերունահաստատ ուղիով։ Այս տեսլականով և միասիրտ աղոթքով հայցենք Տիրոջ օգնականությունը խաղաղ ու արդար աշխարհ կերտելու դժվարին ճանապարհին»,- պատգամեց Ամենայն Հայոց Հայրապետը։

Արարողության ընթացքում հնչեցին եկեղեցապետերի և կրոնական առաջնորդների ուղերձներ։ Ավարտին Ֆրանցիսկոս Պապի ուղերձից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր պատերազմների զոհերի հիշատակը, ապա երեխաները փոխանցեցին մասնակիցներին խաղաղության ուղերձը:

Իրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոն600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը
Ամենադիտված