Սադդամ Հուսեյնի երազանքը մահվանից տաս տարի անց իրականանում է
BlogՏիգրան Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կարծես Սադդամ Հուսեյնի երազանքը,մահվանից տաս տարի անց իրականանում է:Արաբական,գոնե սուննի արաբական երկրները հակադրվում և թշնամանում են Իրանին: Իրանա-Իրաքյան պատերազմի ժամանակ Իրանի գաղափարական հենք շիականությունն էր,իսկ Իրաքում Սադդամը արաբ ազգայնականության վրա էր հիմնվում:
Այլ կերպ ասած Իրանում քարոզում էին սուննիների գերիշխանության դեմ պայքար՝հույս ունենալով նաև շիա արաբների և հատկապես շիա իրաքցիների վրա,իսկ Իրաքում Սադդամը քարոզում էր պայքար արաբների դարավոր հակառակորդ պարսիկների դեմ:Այն ժամանակ չստացվեց,կարծես հիմա են սուննի արաբական երկրները Իրանի դեմ համախմբվում.Քուվեյթը ավելացավ ցուցակին: