Դպրոց պետք է հաճախի 7 տարեկան երեխան. «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ (տեսանյութ) Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով ԱՄՆ-ն ձգտում է կառուցողական հարաբերությունների Վրաստանի հետ. Պետքարտուղարություն Երբ կիջնի ոսկու գինը 2026-ի աշնանից կներդրվի կենսաչափական նոր անձնագրերի և ID քարտերի համակարգ․ այլ մանրամասներ «Ալաշկերտը» ստուգողական խաղում զիջեց «Օրենբուրգին» Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղի Աշխատանքային պայմանագրերի՝ թղթային տարբերակով կնքում կպահպանվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Համալսարանի տարածքում կրակոցներ են հնչել․ կան զոհեր


ԶՊՄԿ-ի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. Քաղաքական կոռուպցիայի համատեքստում այն «կջրվի»

Հասարակություն

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը ՊԵԿ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ընդ որում՝ հետախուզումը հայտարարվել է միայն Հայաստանի տարածքում։

Մեր տեղեկությունները չեն հերքել ոչ դատախազությունից, ոչ ՊԵԿ-ից, ոչ էլ՝ ոստիկանությունից։

Հոկտեմբերի 5-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՊԵԿ՝ պարզելու, թե երբ է քրեական գործը հարուցվել Պոլոսկովի կողմից առերեւույթ չարաշահումների վերաբերյալ, ինչ հոդվածներով են նա եւ իրավախորհրդատու Նարեկ Ամբարյանը ներգրավվել որպես մեղադրյալ, երբ է Պոլոսկովի նկատմամբ հայտարարվել հետախուզում։ Դատախազությունը խուսափել է տեղեկատվություն տրամադրել քրեական գործով իր՝ դատախազական հսկողության արդյունքների մասին եւ այն վերահասցեագրել ՊԵԿ-ին, իսկ ՊԵԿ-ն էլ չի հերքել, որ Պոլոսկովի նկատմամբ իրապես հետախուզում է հայտարարվել, սակայն նախաքննության գաղտնիությունը պատճառաբանելով մերժել են տեղեկատվության տրամադրումը։

Հոկտեմբերի 8-ին գրավոր հարցում էինք ուղարկել նաեւ ՀՀ ոստիկանություն՝ կրկին խնդրելով տեղեկատվություն տրամադրել, թե Պոլոսկովը երբվանից է գտնվում հետախուզման մեջ եւ արդյոք նրա նկատմամբ հայտարարվել է նաեւ միջազգային հետախուզում, թե միայն ներպետական։ Այս կառույցը եւս չի հերքել «Փաստինֆո»-ի տեղեկությունները, սակայն հայտնել են, թե իրենց 30 օր ժամանակ է պետք ուսումնասիրելու համար, որ պարզեն՝ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կա, թե ոչ։ Ակներեւ է, որ Տեղեկտվության ազատության մասին ՀՀ օրենքի պահանջները՝ թե դատախազությունը, թե ՊԵԿ-ը եւ թե ոստիկանությունը խախտել են՝ նպատակ ունենալով սահմանափակել նշված քրեական գործի վերաբերյալ տեղեկատվական հոսքերը, զերծ պահել թափանցիկությունից ու հրապարակայնությունից՝ հնարավորինս անարգել այն ջրելու եւ կոծկելու համար։

Սույն գործը քաղաքական կոռուպցիայի տիպիկ օրինակ է. Կառավարության ղեկավարի ընդհուպ հրապարակային հրահանգներից հետո հարուցվեց քրեական գործ, տնօրենը ենթարկվեց քրեական հետապնդման, փոխվեց սեփականատերը եւ նույն քաղաքական հովանավորչության շրջանակներում կդադարեցվի նրա նկատմամբ հետախուզումը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ձեռք է բերել «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, որը դրանց 15% նվիրել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։ Ըստ մեր տեղեկությունների՝ գործարքի մի մաս է կազմել նաեւ քրեական գործի հետագա ընթացքը. Նոր սեփականատերը՝ ի դեմս Ռոման Տրոցենկոյին, բանակցությունների ընթացքում պահանջել է, որ նաեւ դադարեցվի քրեական հետապնդումը Պոլոսկովի նկատմամբ, ինչի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն ու հենց դա է պատճառը, որ դատախազաքննչական մարմիններն ու ոստիկանությունը փորձում են լռության մատնել գործը, քանի որ չգիտեն թե երբ՝ ինչ հրահանգ կիջեցվի քաղաքական հովանավորչություն իրականացնող անձի կողմից։

Ի դեպ, սույն գործի կոռուպցիոն դրսեւորումների մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել է նաեւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ նշելով, որ գործարքի թափանցիկության խնդիր կա, ինչը շատ նման է Ծաղկաձորի «Գոլդեն փելես»-ի պատմությանը։

«Այսինքն` ինչպես դրա դեպքում «փրկագին» վճարվեց, որ որոշ մարդկանց նկատմամբ հետագա հետապնդումները դադարեցվեն, գուցե այս դեպքում էլ է նույնը։ Բայց սա զուտ ենթադրություն է։ Տեղի է ունենում մոտավորապես նույն բանը, ինչ եղավ «Գոլդեն փելես»-ի հետ, մեկ տարբերությամբ, որ ենթադրում եմ՝ «Գեոպրոմայնինգ»-ն այդքան էլ թանկ գնով չի գնել 60 տոկոս բաժնետոմսերը»,-հավելել է Վարուժան Հոկտանյանը։

Աղբյուր` Փաստինֆո

Հաղթում է անզուսպը, հախուռնը, խելագարը. Կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցվել, ի՞նչ անել․ Էդմոն Մարուքյան Մայր Աթոռը՝ Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդման մասին Այսօր տեղի ունեցավ աննախադեպ մի բան` քրեական հետապնդում հարուցվեց Ամենայն Հայոց Հայրապետի դեմ․ Նարեկ ԿարապետյանՔաղաքականություն ենք մտնում՝ հայակենտրոն ու բազմավեկտոր ուղեգիծ ձևավորելու համար․ Ավետիք ՉալաբյանՄենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր ԴանիելյանՀայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. ՔոչարյանՍա մի փոթորիկ էր բաժակի մեջ. Ռոբերտ Քոչարյան Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Արամ ՎարդևանյանՀայաստանի ժողովրդի կամքն ու պատիվն է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին․ այդ առաքելությունն այսօր իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ․ Ռոբերտ ԱմստերդամՈւրբաթ 13. Երբ ձախողումները դառնում են հաջողության նոր սկիզբ Թոշակառուներին դարձրել են «տեսուչ»՝ փոքր հետվճարի դիմաց․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ը սերունդների պատմություն ունի. Վահրամ Գաբրիելյանի օրինակով Իշխանությունը փորձում է «վերադաստիարակել» թոշակառուներին․ Արեգ ՍավգուլյանՊետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանՊատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ» Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ» Թափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով «Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ» ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ» Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանԻնչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» «Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ» Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Ծանրամարտի Հայաստանի առաջնություն․ հայտնի են կին չեմպիոններըՏան սառնարանում երեխաների դիակներ են հայտնաբերվելՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհինՀրդեհ է բռնկվել «Երևան Սիթիի» տանիքումՊետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանՆոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանՀերթական խայտառակ տապալումը․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի հետ բանակցային գործընթացում ձեռք բերված հակահայաստանյան պարտավորությունները կկատարվեն, եթե ՔՊ-ն հաջողի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Էդմոն ՄարուքյանՁեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր. Խաչիկ ԱսրյանԱռաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է. Իվետա ՏոնոյանԵՄ-ն բացահայտ աջակցում է իշխող քաղաքական ուժին՝ միջամտելով ՀՀ ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանԿասեցվել է Հոբարձի գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըԱրեգակը վերածվել է սմայլիկի. այդ դեպքով է հիմա աստղը նայում ԵրկրինԴպրոց պետք է հաճախի 7 տարեկան երեխան. «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ (տեսանյութ)
Ամենադիտված