Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս Ոսկու գինը կփոխվի՞ Խոշոր վթար Արարատում, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, վիրավnր կա Թրամփը մայիսի 13-15-ը պետական այցով կլինի Չինաստանում 1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Վթար է․ ջուր չի լինելու Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը․ Աբրահամյան Հրդեհ` Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկում Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Մադրիդի «Ռեալը» Մբապեին չի ընդգրկել «Բարսելոնայի» հետ խաղի հայտացուցակում․ հայտացուցակում բացակայում է նաև Վալվերդեն


Իշխանությունն իր ձախողումները փորձում է փաթաթել ուրիշների վզին. Ինչ կապ ունի գազի գինը 5-րդ էներգաբլոկի հետ, և ում մեղքով առաջացավ այդ խնդիրը.168.am

Մամուլ

Հայաստանի էներգահամակարգի խնդիրներն աստիճանաբար գլուխ են բարձրացնում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ արեց դրա համար։ Էներգետիկ համակարգի մեկ այլ օղակում ծագած խնդիրները սկսել են ազդել այլ օղակների վրա։ Դրա պատճառով կրկին կանգնած ենք գազի կամ էլեկտրաէներգիայի գնի բարձրացման ռիսկի առաջ։

Այդ խնդիրը չէր առաջանա, եթե ժամանակին կատարվեին էներգահամակարգում նախատեսված ծրագրերը։ Ծրագրերը կամ դրանց իրականացման ժամկետները ձախողել են ու համակարգը կանգնեցրել փաստի առաջ։

Հայաստանին մատակարարվող գազի գինը կամ ներքին սակագինը կապված է Հրազդանի 5-րդ էներգաբլոկում առաջացած խնդիրների հետ։ Եթե հաջողվի լուծել 5-րդ էներգաբլոկի խնդիրները, գազը չի թանկանա, ասում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ «Ըստ էության բուն սահմանին գազի գնի և ՀՀ տարածքում գործող սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք, որովհետև, եթե հիշում եք, մենք 2019 թվականին ծանր և բազմաբաղադրիչ բանակցությունների մեջ ենք եղել։ Կարծում եմ՝ բավականին խորը քննարկել ենք այդ հարցը և որոշակի իմաստով նաև համաձայնեցրել ենք։ Բայց գլոբալ իմաստով մենք ի՞նչ խնդիր ունենք «Գազպրոմ» խմբի հետ կապված՝ ժամանակին, 2013 թվականի համաձայնագրի հիման վրա կառուցվել է 5-րդ էներգաբլոկը, որը ջերմակայան է՝ էլեկտրաէներգիա արտադրող։ Կայանը, ցավոք, հիմա չի աշխատում, միևնույն ժամանակ բոլոր ներդրումները, որոնք «Գազպրոմ» խմբի կողմից իրականացվում են ՀՀ-ում, նույն այդ համաձայնագրի ուժով պետք է ունենան 9 տոկոս տարեկան եկամտաբերություն»։

«Հրազդան 5-ում» իրականացվել են ավելի քան 360 մլն դոլարի ներդրումներ։ Էներգաբլոկը կառուցվել է, բայց լիարժեք չի աշխատել և չի ստացել նախատեսված եկամուտները։ Թե ինչո՞ւ, մեկ այլ հարց է, որն էլ ուղղակիորեն առնչվում է Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցմանը։

Էներգաբլոկի ներդրումային ծրագիրը փոխկապակցված է եղել Իրան էլեկտրաէներգիա արտահանելու հետ։ Այն պիտի աշխատեր և արտադրված էլեկտրաէներգիայի կեսը՝ գազ-էլեկտրաէներգիա ծրագրի շրջանակներում, մատակարարեր իրանական շուկա։ Մատակարարումը պիտի իրականացվեր Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի միջոցով։

Գծի կառուցումը նախատեսված էր ավարտել 2018թ. վերջին, բայց մինչև այժմ չի ավարտվել։ Ու դեռ հայտնի չէ, թե երբ կարող է ավարտվել։ Սահմանված վերջին ժամկետը այս տարվա դեկտեմբերն է։ Սակայն դա էլ այլևս արդիական չէ։

Իշխանությունները ձախողել են գծի կառուցման բոլոր հնարավոր ժամկետները։

Նախկինում էլ աշխատանքները դանդաղ էին ընթանում, բայց իշխանափոխությունից հետո, կարելի է ասել, գրեթե կանգնեցին։ Իշխանափոխությունից առաջ գծի կառուցման վերջնաժամկետն էր 2019թ. սեպտեմբերը։ Իշխանափոխությունից հետո այն տարեցտարի երկարացվեց։

Հիմա էլ համավարակն են պատճառ բերում, երբ մինչ այդ բոլոր հնարավորություններն ունեին նախատեսված ժամկետում գծի կառուցումն ավարտելու համար։

Այս անգամ էլ սահմանված վերջնաժամկետը 2021թ. վերջն է։ Տարվա ավարտին 2 ամիս է մնացել, ու կրկին նույն իրավիճակն է։ Դժվար է նույնիսկ մոտավոր ժամկետներ ասել, թե երբ հնարավոր կլինի ավարտել երրորդ բարձրավոլտ գծի կառուցումը։

Օրերս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն այցելել էր Սյունքի մարզ, որտեղ ծանոթացել էր այն ենթակայանի շինարարական աշխատանքներին, որը պիտի սպասարկի երրորդ բարձրավոլտ գիծը։ Խոսքը  «Նորավան» ենթակայանի մասին է։ Այցի ընթացքում «իրատեսական է համարվել 2022-2023 թթ. ընթացքում հաղորդալարերի մոնտաժման և սարքավորումների տեղադրման ամբողջությամբ իրականացումը»: Մեջբերումը պաշտոնական հաղորդագրությունից է։

Ահա այսպես։

Թե ինչ նշանակություն ունի այս գծի կառուցումը մեր երկրի համար, բազմիս ասվել է։ Այն 3 անգամ մեծացնում է էլեկտրաէներգիայի մատակարարման հնարավորությունը, պայմաններ ստեղծելով ավելացնել իրանական գազի ներմուծման ծավալները։

Բայց ունենք այն, ինչ ունենք։ Ի սկզբանե նախատեսված ժամկետից անցել է արդեն 3 տարի, իսկ գծի շահագործման հեռանկարները շարունակում են անորոշ լինել։

Երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ձգձգումն էլ դարձել է Հրազդանի 5-ում առաջացած ֆինանսական խնդիրների հիմնական պատճառը։ Գիծը պիտի շահագործվեր, որպեսզի ամբողջ հզորությամբ աշխատեր նաև էներգաբլոկը։ Գծի կառուցման ժամկետները ձախողվել են, խնդիրներ ստեղծելով նաև Հրազդան 5-ի համար։

Կայանը մի պահ աշխատում էր հզորությունների 30 տոկոսի չափով, իսկ այս տարվա սկզբից ընդհանրապես դադարեցրել է աշխատանքը։ Կուտակվել են գրեթե 100 մլն դոլարի պարտքեր։ Եվս 16 մլն եվրոյի անհրաժեշտություն է առաջացել՝ գազատուրբինի հիմնանորոգման համար։ Ու քանի որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իշխանություններին դուր գալու համար, նպատակահարմար չի համարել դա ներառել սակագներում, կայանը ապրիլից կանգնած է։

Այդպես չէր լինի, եթե ժամանակին իրականացվեր Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցումը։

Կառավարությունը ստանձնել է պարտավորություններ, որոնք ձախողել է։ Ու հիմա բոլորս ենք ստիպված լինելու կրել դրա հետևանքները։ Այն կարող է լինել՝ ինչպես գազի, այնպես էլ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման տեսքով։ Նայած, թե ինչպիսի լուծում կընտրվի։

Էլեկտրաէներգիայի սակագնի վրա՝ առանց «Հրազդան 5-ի» էլ, առկա է ֆինանսական ճնշման մեծացում։ Թեև օրերս, շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների իրականացումից հետո, վերաթողարկվեց ատոմակայանը, այնուհանդերձ այն նախատեսվածից գրեթե 2 շաբաթ ուշացումով միացավ ցանցին։ Երկարաձգման աշխատանքները պլանավորված էր ավարտել 141 օրում, ավարտվեցին 155 օրում։

Թվում է, թե մեծ բան չէ, հատկապես նման ծավալի աշխատանքներից հետո։ Բայց պետք է իմանալ, որ ատոմակայանի յուրաքանչյուր չաշխատած օրը, առավել ևս՝ նախատեսված ժամկետից 14-օրյա շեղումն էական ազդեցություն է ունենում էներգամատակարարման հաշվեկշռի, հետևաբար՝ նաև համակարգի ֆինանսական վիճակի վրա։

Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է, որոնք ինչ-որ կերպ պիտի փոխհատուցվեն։ Իսկ փոխհատուցման հիմնական աղբյուրը սակագներն են։

EADaily․ Արդյոք ԵՄ-ում հայկական արտադրանքի ապագան կախված է ԵԱՏՄ բյուջեից Բրյուսելը կաջակցի Երևանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս «Ավելորդ» արև. Ինչո՞ւ են Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները դառնում բացասական Ոսկու գինը կփոխվի՞ Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս. ԿոստանյանԱղքատության մակարդակը երկրում չի փոխվել, երկրի բնակչության 22 % աղքատ է. Հրայր ԿամենդատյանԽոշոր վթար Արարատում, «Opel»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում, վիրավnր կաԹրամփը մայիսի 13-15-ը պետական այցով կլինի Չինաստանում Ուղիղ եթերում ուտելու մասին. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանն անհնար է առանց ուժեղ Սյունիքի, իսկ Սյունիքի սիրտը Գորիսն է. Ա. ՉալաբյանԸնտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավ առանց հավասար պայմանների Նարեկ Կարապետյանի ելույթը Կապանում. տեսանյութ Դժվար է հավատալ, որ մեր ժողովուրդը կընտրի Նիկոլի առաջնորդությամբ նոր աղետի ճանապարհը. Վահե Հովհաննիսյան1-ին դասարան ընդունվող երեխաների համար նախատեսված ժամանակացույց. ինչ պետք է անել Թուրքիան և Ադրբեջանը երկար տարիներ պայքարում են, որ ՀՀ-ն չունենա ատոմակայան. Էդմոն ՄարուքյանՎթար է․ ջուր չի լինելու Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը․ Աբրահամյան Մոսկվայի ուղերձը՝ Երևանի ընտրություններից առաջ Ահա թե ինչ էր մեզ խոստացել Եվրոպական քաղաքական ընտանիքը և թե ինչ ստացանք մենք. ՀՃՇ անդամի գրառումը Կառուցելու ենք ժամանակակից ու հզոր բանակ. Արսեն Վարդանյան Հրդեհ` Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկում Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Քամու ուժգնացում, անձրև, ամպրոպ․․․ ի՞նչ եղանակ կլինի հանրապետությունում՝ 11-15-ըՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ մայիսի 11-ին«Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ ՎելայաթիՀրշեջները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը․ այրվել են անասնագոմի կառուցատարրերը և տանիքըԲագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածԱրեգակի վրա հզոր բռնկում է գրանցվել․ հնարավոր են հետագա ազդեցություններԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինիՈւժեղ Հայաստանի երիտասարդները Ստեփանավանում իրազեկման արշավ են անցկացնումԴավիթ Նավասարդյանի ելույթը ԿապանումԿապանում տրամադրությունը բարձր է, կապանցիները ջերմ են ընդունում Ուժեղ ՀայաստանինԷդգար Ղազարյանի ելույթը ԿապանումԵվլախում միկրոավտոբուս է վթարի ենթարկվելԴրախտիկ-Ճամբարակ ճանապարհին «Opel Zafira»-ն կիսակողաշրջված հայտնվել է դաշտումՍպերցյանը բացահայտել է, թե ում է երկրպագելու ՊՍԺ-«Արսենալ» խաղումԻնչպես են կապանցիները ողջունում Նարեկ ԿարապետյանինԿապանում ջերմ տրամադրություն է. «Ուժեղ Հայաստան»-ի Սյունիք այցելության երկրորդ օր«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվեն» քարոզարշավային երրորդ օրն ամփոփում է Սյունիքի մարզկենտրոն ԿապանումՈւժեղ Լոռի Բերդ. Անդրանիկ ԳևորգյանԻրանը Հորմուզի նեղուցով թույլ չի տա անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերինՈւժեղ Հայաստան կուսակցության անդամները Կապանում ենՆարեկ Կարապետյանի ելույթը ԳորիսումՄայիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հյուրընկալվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի առանձնատանըԵրևանում ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացելԱրամ Վարդևանյանի ուժեղ ելույթը Գորիսում․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՓոքր բիզնեսի 0 տոկոս հարկի մասին․ Մենուա ՍողոմոնյանՄենք Գորիսի հետ ենք, Գորիսը՝ մեզ հետ. Ուժեղ Հայաստան լինելու է․ փոփոխության համարը՝ 3Գյուղական մանկությունից՝ ազգային արժեքների պահպանման ճանապարհին․ Սամվել Կարապետյան
Ամենադիտված