Genealogy-ն կատարեց իր հանձնարարությունը
BlogՄի բան էլ ասեմ ու անցնեմ ավելի լուրջ թեմաների: Խոստովանեմ, որ եվրատեսիլից բան չեմ հասկանում...ի՞նչ սկզբունքներով են հաղթողներին ընտրում, ի՞նչպես, ոնց: Թե երգը ինչպիսինն էր, եվրատեսիլյա՞ն էր, թե ոչ՝ դա լրիվ ուրիշ հարց է:
Առաջին անգամն է, որ ես ԱՄՆ-ում նստած՝(վստահ եմ՝ ինձ նման նաև շատ շատերը) հպարտությունից ինքս ինձ հետ չգիտեի ինչ անեի, երբ մերոնք հարցազրույցներ էին տալիս օտար TV-ներին: Ինչքա՜ն սիրուն էին, ինչքա՜ն կիրթ ու գրագետ: Բա զգեստները, զարդերը...աստվածային...
Իրենք կատարեցին իրենց հանձնարարված պլանը մաքսիմումը: Չէ, հերթական բարոյական հաղթանակը չեմ ավետում (թող էս ամեն ինչից եվրատեսիլյան մեր կազմկոմիտեն հետևություններ անի, գուցե իր տեղը զիջի ավելի թարմ ուղեղների՞, չգիտեմ), այլ պարզապես ուզում եմ, որ ամենքին իր տեղում գնահատենք, մեղավորներին էլ այլ հասցեում փնտրենք: Կոչ եմ անում գլուխներդ բարձր գնալ օդանավակայան՝ դիմավորելու մեր գեղեցկագույն վեցյակին և շնորհակալություն հայտնելու՝ մեզ պարգևած հպարտության ակնթարթների համար!!
Հ.Գ. Քանի որ Հայաստանում չեմ, իմ շնորհակալությունն էլ իրենց թող իմ այս ստատուսը լինի:
Ռադա Թեյմուրազյանի ֆեյսբուքյան գրառումից