Արտակ Շաբոյան
BlogԱլիսա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր գործադիրի նիստի ժամանակ ներկայացրել է գնանկման մասին տեղեկատվություն: Ըստ նրա ալյուրի գինը նվազել է 30%-ով: Գործադիրի ղեկավարն էլ հարցրել է, եթե ալյուրի գինը 30 տոկոսով նվազել է, այդ դեպքում հացի գինն ինչանքով է իջել: Շաբոյանը նշել է, որ հացի գինն նվազել է 10 տոկոսով: Այնուհետև չի կարողացել հիմնավորել, թե ինչու է գնանկումը եղել անհամաչափ:
ՏՄՊՊՀ նախագահի դեպքում սա հաճախակի կրկնվող գործընթաց է դարձել. ներկայացնում թվեր և չի կարողանում հստակ հիմնավորումներ տալ: Շաբոյանը խոսում է 30 տոկոս գնանկման մասին, սակայն չունի հստակ պատասխան, թե ինչից է, որ ալյուրի 30 տոկոս գնանկման հետևանքով հացի գինը համաչափ չի իջնում:
Այնպիսի տպավորություն է, կարծես Շաբոյանը փնտրում գտնում է ամենակլոր թվերն ու խրոխտ կեցվածքով բարձրաձայնում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հիմնական գործառույթը վիճակագրական տվյալներ հայտնելը չէ միայն, այլ դրանք հիմնավորելն ու հարցերի պատասխան ունենալն է:
Հ.,Գ Մնում է միայն հասկանալ Շաբոյանը հիմա հանձնաժողովի նախագահ է, թե «յուղոտ գործարարների» շահերի պաշտպանի դերն է ստանձնել: