Շնորհավորելը հատուկ վերաբերմունք չէ, տարրական հարգանք է
BlogԱրա Ալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շնորհավորելը հատուկ վերաբերմունք չէ, տարրական հարգանք է ընկերոջ, հարազատի ու գործընկերոջ նկատմամբ: Շնորհավորանքը քրիստոնեաբարո սիրո դրսևորումներից է, այնպես, ինչպես սերը տարիք չի հարցնում, այնպես էլ՝ շնորհավորանքը... Շնորհավորանքի բացակայությունը հասունության բացակայություն է, իսկ կանոնավորության մեջ՝ կրթության ու բարոյականության: Անփոխարելիներ չկան: Ոչ մի տեղ: Ոչ մի շրջափուլում:
Անփոխարինելի կարող է թվալ միայն համարժեք վերաբերմունքն ու հարգանահենք սերը, թե չէ հնարավոր է մեկին փոխարինել մյուսով՝ ապահովելով եթե ոչ նախկին, ապա, հաստատապես, ոչ պակաս որակական արդյունք:
Վերստին բոլորին շնորհավորում եմ նոր և հին տոմարով Ամանորի, Սուրբ Ծննդյան տոների և այս ընթացքում եղած տարեդարձերի ու այլ տոնական իրադարձությունների կապակցությամբ: Մարդկային փոխհարաբերությունների բարձր գիտակցումը դարձնենք ուղենիշ, իսկ Սերը՝ միակ տիրակալ...