Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը


«Նոր հնարավորությունների պատուհան բացելու միակ ճանապարհը բանակցողի անհապաղ փոփոխությունն է». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում թշնամին ակտիվ գործողությունների է դիմում, իսկ նախօրեին ագրեսիայի դիմեց ՀՀ-ի նկատմամբ, Հայաստանում հայտարարվեց, որ Ադրբեջանն օկուպացրել է մեր շուրջ 41 քկմ ինքնիշխան տարածքը: Ունենք զոհեր, վիրավորներ, գերեվարված զինծառայողներ:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով, ընդհանուր գործընթացի մի շարք է սա, որի մեջ էին նաև անցած տարվա նախապատերազմական շրջանը, պատերազմը, պատերազմի արդյունքը, ստորագրված կապիտուլ յացիան ու դրան հաջորդած գործողությունների ամբողջ շղթան թե՛ տարածաշրջանում, թե՛ ՀՀ ներսում:

«Այդ շղթայում է նաև նշված ժամանակահատվածում շահագրգիռ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային կենտրոնների դրսևորած վարքագիծը: Մեծ հաշվով, կա գործընթաց, որն սկսվել էր պատերազմից առաջ ու պարտադիր պետք է հանգեցներ պատերազմի: Հիմա պարզապես ականատես ենք 2020 թ. ստորագրված կապիտուլ յացիոն փաստաթղթի ու 2021-ի հունվարի 11-ի մոսկովյան փաստաթղթերի իմպլեմենտացիայի գործընթացին: Կարծում եմ՝ դրանց շուրջ խոստումներ էին տրվել՝ հատկապես դեմարկացիայի ու դելիմիտացիայի և կոմունիկացիաների բացման առումով: Այդ խոստումները, ըստ իս, տրվել էին եթե ոչ մինչև պատերազմը, ապա շուրջ մեկ տարի առաջ, ու տրվել էին բոլոր շահագրգիռ կողմերին: Նաև կարծում եմ, որ այդ տրված խոստումների շնորհիվ էր, որ պատերազմում պարտված իշխանությունը ՀՀ-ում վերընտրվեց:

Օգտվելով որոշ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային կենտրոնների բարիդրացիական վերաբերմունքից, Ն. Փաշինյանի վերարտադրության շուրջ աշխարհաքաղաքական կոնսենսուսից՝ նա վերընտրվեց, պահպանեց իշխանությունը, բայց, միևնույնն է, որևէ մեկը չէր չեղարկել իր ստանձնած պարտավորությունները: Հիմա պարզապես այդ խոստումները կատարելու ժամանակն է»,- «Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ խոսքը, մասնավորապես, դեմարկացիայի, դելիմիտացիայի և կոմունիկացիաների բացման մասին է: «Հիմա դա կկոչենք միջանցք, թե ճանապարհների բացում, փաստն այն է, որ անգամ նոյեմբերի 9-ի փաստաթղթով հստակ նշված է, որ Սյունիքով անցնող ճանապարհը, որը պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանի և, ըստ էության, Թուրքիայի հետ, վերահսկվելու է այլ երկրի ուժային կառույցների, մասնավորապես, ՌԴ սահմանապահ զորքերի կողմից:

Դա իր բնույթով, ամեն դեպքում, միջանցք է: Հիմա եկել է ժամանակը, երբ որոշակի պայմանավորվածություններ պետք է փաստաթղթավորվեն: Վերջին օրերին և, մասնավորապես, նախօրեին, Ադրբեջանի կողմից բացահայտ և ուղղակի ագրեսիա եղավ միջազգային հանրության ու շահագրգիռ կողմերի թողտվությամբ: Իմաստը Փաշինյանին հասկացնելն էր, որ շուրջ մեկ տարի առաջ վերցված թե՛ գրավոր, թե՛ բանավոր պարտավորվածությունները չկատարելու տարբերակ չկա:Պարզ ասած՝ աշխարհաքաղաքական գիգանտներին «գցելու» տարբերակի մասին պետք է մոռանա: Նախօրեին տեղի ունեցած գործողությունների իմաստը ճնշումն է, ինչը շատ պարզ է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից ստեղծված իրավիճակում կրկին ՌԴ-ին ուղղված սլաքներին՝ Վ. Հակոբյանը նախ շեշտեց. «Ասել, որ աշխարհաքաղաքական ու, մասնավորապես, ռուսական գործոնը որևէ ազդեցություն չի ունենում այսօրվա իրավիճակի վրա, ճիշտ չի լինի: Հեռու է իրականությունից նաև այն հանգամանքը, ըստ որի՝ ՌԴ-ն, որպես ռազմավարական դաշնակից, բավարարում է մեր բոլոր սպասումները: Փաստն այն է, որ Ռուսաստանի ռազմավարական դաշնակից համարվող Հայաստանը 44-օրյա պատերազմում ջախջախիչ պարտություն է կրել, Թուրքիայի ռազմավարական դաշնակից Ադրբեջանը նույն պատերազմում շռնդալից հաղթանակ է արձանագրել:

Սա արդեն առաջացնում է այն հարցը, թե որքանո՞վ են ռազմավարական դաշնակիցները պատերազմական զարգացումներում բոլոր առումներով էֆեկտիվ եղել: Այլ հարց է, իհարկե, թե որքանո՞վ են ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ աշխատանքներում էֆեկտիվ եղել այսօրվա ՀՀ իշխանությունները: Կարծում եմ՝ պատերազմից առաջ ու պատերազմի ժամանակ ՀՀ իշխանությունները տապալել են ոչ միայն ռազմավարական դաշնակից ՌԴ-ի, այլև բոլոր աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ կենտրոնների հետ ունեցած հարաբերություններն ու աշխատանքը: Դրա հետևանքով մենք պատերազմի ժամանակ չունեինք որևէ դաշնակից, որը գոնե կդատապարտեր Ադրբեջանի ագրեսիան: Չունենք նաև հիմա, երբ Ադրբեջանն արդեն բացահայտ ագրեսիայի է դիմում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի նկատմամբ»:

Այս օրերին հնչած միջազգային բոլոր հայտարարությունները, քաղտեխնոլոգի խոսքով, եղել են պարիտետային, անգամ քաղաքական նշանակություն չունեցող հերթապահ հայտարարություններ: Ինչ վերաբերում է իշխող ուժի ներկայացուցիչների ելույթներին՝ կապված ՌԴ-ի հետ, նա հավելեց. «Նախօրեին իշխող կուսակցության ներկայացուցիչներից ով դուրս եկավ տրիբունա, սկսած շոու բիզնեսի ներկայացուցիչներից, վերջացրած նախկինների նախկիններով, ԱԽ քարտուղարով, հայտարարեցին, թե՝ «ռուսներ, մեզ պետք է գաք ու փրկեք»: Սլաքներն ուղղակիորեն ոչ թե պատճառի, այլ հետևանքների վրա են ուղղում: Այսինքն, չի խոսվում այն մասին, թե ինչպես գործը հասավ այս կետին, որ արդեն մեր տարածքում են զինվորներ սպանում, մեր տարածքից են գերի տանում, ոնց են նվաստացնում մեր զինվորներին, ազգին: Հակառակը՝ սլաքները թեքեցին դուրս ու... իբր շանտաժային էլեմենտներով:

Մասնավորապես, ԱԽ քարտուղար կոչեցյալը, որի գործառույթը միայն ինչ-որ բան գուժելն է, ասաց՝ եթե ռուսները չօգնեն, կդիմեն ուրիշ կառույցների: Սա սովորական քաղաքական մանիպուլյացիա է՝ նոր սակարկություն սկսելու համար: Բայց, ընդհանուր առմամբ, պետք է մի բան հաշվի առնենք, որ առաջին դեմքից սկսած ու վերջացրած վերջին պատգամավորով, աշխարհում այդքան «քաշ» չունեն, որ կարողանան նոր, այն էլ՝ սակարկային օրակարգեր առաջ քաշել: Իրենք քաղաքական մեծ գործընթացում լավագույն դեպքում ուղևոր են: Օրինակ՝ երբ կապիտուլյացիա ստորագրած գործիչն ասում է՝ խաղաղության դարաշրջան եմ սկսում, պատկերացնում եմ, թե դա Մոսկվայում, Վաշինգտոնում, Թեհրանում կամ Պեկինում ինչ զվարճանք է առաջացնում: Այլ կլիներ, եթե նման ամբիցիոզ հայտարարություններով հանդես գային մինչև կապիտուլյացիան՝ անցած 26 տարվա ընթացքում, քանի որ այլ էր կարգավիճակը թե՛ տարածաշրջանում, թե՛ անգամ աշխարհում, որովհետև վերահսկում էինք շատ կարևոր տարածքներ, գոյություն ուներ կարգավիճակ:

Հիմա, երբ քո կարգավիճակը երկրի ներսում պայմանավորված է արտաքին քաղաքական «դաբրոներով», այն էլ՝ մինչև «դեդլայնը», ո՞վ է քեզ հետ խոսելու: Ամբիցիոզ հայտարարություններ, սակարկային նոր թեմաներ են բարձրացնում, բայց իրենց հետ ո՞վ է նստելու ու խոսի: Ոչ մի լուրջ մարդ չի խոսի, էլ չեմ ասում՝ լուրջ ղեկավար: Այս ուժն անգամ երկրի ներսում չի տիրապետում իրավիճակին, չի վերահսկում իրավիճակը ու անգամ իր երկրի ներսում սեփական անձի անվտանգության խնդիր ունի: Նման ուժի, նման անձի հետ շատ լուրջ բաների մասին միջնաժամկետ հեռանկարի առումով ոչ ոք չի խոսում: Բոլորը հասկանում են, որ խոսքը կարճաժամկետ հեռանկարի մասին է»:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակից բխող հնարավոր զարգացումներին՝ քաղտեխնոլոգը նշեց. «Եթե խոսում ենք հեռանկարների մասին, պետք է հիշենք նոյեմբերի 9-ից հետո առկա այն քաղաքական օրակարգը, որը կար փողոցում: Այն ժամանակ ասվում էր, որ կապիտուլ յացիայի ստորագրման պարագայում նախևառաջ պետք է փոխվի բանակցողը: Հիմա՝ այս մեկ տարվա ընթացքում, գրեթե բոլոր բացասական կանխատեսումներն իրականություն են դառնում: Դեռ անցած տարվա նոյեմբերին ու դեկտեմբերին խոսվում էր այն մասին, որ մյուս թիրախը Սյունիքն է լինելու, որ Սյունիքը չի կարողանալու պահել այն ուժը, որը կապիտուլյացիա է ստորագրել:

Նշվում էր, որ այդ բանակցողն ի վիճակի չի լինելու որևէ հարց լուծել հօգուտ Հայաստանի և Արցախի հանրապետությունների՝ եթե անգամ ինչ-որ հանրաքվեներով ու ընտրություններով ոչ թե 54, այլ 154 տոկոս ստանա: Ինչո՞ւ, որովհետև նման հարցերը ոչ թե հանրաքվեներով ու ընտրություններով, այլ էլիտաների միջոցով են լուծվում: Եթե էլիտաները չեն կարողանում այդ հարցը լուծել, ապա ընտրողներն ընդհանրապես չեն կարող: Կան հարցեր, որոնց լուծումը միջազգային շահագրգռվածությունների շրջանակում է, և եթե ինչ-որ մեկին անգամ պահում են իշխանության, ապա՝ մինչև վերցրած պարտավորությունները լուծելը:

Հիմա ունենք իրավիճակ, երբ այսօրվա իշխանությունների ունակությունները, լծակները, քաղաքական, նաև երկրի ռազմաքաղաքական կշիռը թույլ չեն տալիս բանակցային ու նաև ռազմական ճանապարհով հարցեր լուծել: Այս պայմաններում միակ ճանապարհը, որը կարող է նոր հնարավորությունների պատուհան բացել և բանակցային գործընթացում այս անբարենպաստ ընթացքը կանգնեցնել, բանակցողի անհապաղ փոփոխությունն է»: Այս համատեքստում նա հիշեցրեց հայտարարված, բայց այդպես էլ չկայացած վիդեոկոնֆերանսի մասին, որը պետք է տեղի ունենար ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների միջև. «Չիրականացավ, ինչի հետևանքը տեսանք. այն է՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհեր, գերիներ, տարածքային կորուստներ ու վիրավորներ ունենք: Այս մեթոդոլոգիան նման շարունակության դեպքում պրակտիկա է դառնալու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել
Ամենադիտված