«Պենելոպե, օ՜, Պենելոպե»․ Սիմոն Աբգարյանի պիեսի առաջնախաղը` Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում Հունգարիան զnրքեր կտեղակայի էներգաօբյեկտների մոտ՝ Ուկրաինայից պաշտպանվելու համար. Օրբան Փետրվարի 4-ից հետո Արցախում արձանագրվել են մշակութային ժառանգության համակարգված վնասման և nչնչացման նոր դեպքեր. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել «Գլխավոր նպատակը հույս փոխանցելն էր». «Բլոկադա» ներկայացման պրեմիերան, հույզերն ու արձագանքը 14-ամյա աղջիկը գերեզմանատանը դանակահարել է տարեց կնոջը․ մանրամասներ ԴԱՀԿ-ի հետ խնդիր ունեցող թոշակառուն ինչպե՞ս է քարտով թոշակ ստանալու. մանրամասներ Ստոմքսը պայթելու եզրին է․ բժիշկները փրկում են մի տղայի, ով չարաշահել է Coca-Cola-ն «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն, ըստ էության, երաշխավորված խաղաղության մանիֆեստ է. Սուրեն Սուրենյանց Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է «Ինտերի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը


Պետությո՛ւն, ո՞ւր ես

Հասարակություն

Համաձայնե՛ք, ժողովո՛ւրդ ջան, որ երբեմն շատ մեծ ջանքեր են պահանջվում, որ մարդն իրեն ինչ-որ կերպ զսպի ու վերջնականապես չհիասթափվի էս երկրից, չատի ինքն իրեն միայն այն բանի համար, որ ծնվել ու մեծացել է այստեղ: Բայց չեն թողնում, էլի՛, հո զոռով չի՞, մարդն իրա աջը քաշած ապրի, անպայման «բզբզում են», որ մարդն էլ, չդիմանալով այն վիճակին, որում նրան դնում են որոշ անբարեհույս տարրեր, վերցնի ու…

Խնդրեմ. լրատվամիջոցներից մեկի հաղորդմամբ՝ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի հանրապետական գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը և վերջինիս եղբայրները, ովքեր տարբեր պաշտոններ են զբաղեցնում համայնքում, պարզվում է՝ լուրջ խնդիրներ են ստեղծում 2013 թվականին զորամասերից մեկում ծառայակցի կողմից սպանված Լյուքս Ստեփանյանի ընտանիքի համար, որն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում։ Բանը հասել է այն աստիճանի, որՂուկասյանն ամեն տարի գրպանում է Հաղթանակի օրը ընտանիքին տրամադրվող դրամական օգնության զգալի մասը։ Իսկ գյուղապետի եղբայրն էլ հրաժարվում է Լյուքս Ստեփանյանի հիվանդ և հաշմանդամ մորը տրամադրել նրան հասանելիք անվճար դեղորայքը՝ չներկայացնելով որևէ հիմնավոր պատճառաբանություն, և նույն դեղորայքը վաճառում են նրան պատկանող դեղատանը։ Գյուղապետի եղբայրներից մյուսն էլ, ով ասֆալտի գործով է զբաղվում, գյուղի հեղեղատարի հունն է փոխել՝ պարզվում է. ջուրը ներկայումս հոսում է դեպի Լյուքս Ստեփանյանի գերեզման տանող ճանապարհի ասֆալտապատված մասով։

Էս ո՞ւր ենք հասել, ժողովո՛ւրդ, էս ի՞նչ ա կատարվում էս երկրում, մտածե՛ք մի պահ: Բացի նրանից, որ մարդու արժանապատվությունն են ոտնահարում, հալածում, հարստահարում ու զրկում, անում այն ամենն, ինչ խելքներին փչում է, մի բան էլ մեծ հաջողությամբ կարողանում են խուսափել պատասխանատվությունից: Այս վերջինը, համաձայնե՛ք, ավելի սարսափելի է, քան խնդրի մարդկային կողմը:

Պարզ է, որ նման վարքագիծ ցուցաբերողը չի կարող փայլել մարդկային վեհ հատկանիշներով, չի կարող ոչ միայն մի ողջ համայնքի համար օրինակ ծառայել, այլև՝անգամ սեփական ընտանիքի: Ո՞ւր եք պատկան մարմիններ, ո՞ւր եք, ինչո՞ւ է այս խնդիրը բարձրաձայնում մամուլը, այլ ոչ թե դուք: Ինչո՞ւ են անարձագանք մնում գյուղապետի ու նրա հարազատների ապօրինությունները: Կամ՝ մեկը չկա՝հարցնի՝ լա՛վ, ի՞նչ եք ուզում էդ խեղճ մարդկանցից, ձեզ ի՞նչ են արել այդ հալածվածները, որ նման անմարդկային կերպով եք վարվում նրանց հետ: Ի՞նչ է նշանակում ծայրահեղ վիճակում գտնվողից խլել իրեն հասանելիք դեղերն ու դրանք վաճառել սեփական դեղատանը, ի՞նչ է նշանակում պղծել մարդու գերեզմանը, մեկը կա՞, որ բացատրի մեզ այս ամենը:

Կամ վերցնենք դրամական օգնության գրպանման մասին հաղորդագրությունը: Հետո էլ խոսում ենք մարզերը զարգացնելու մասի՞ն. խոսում ենք երկրում սոցիալական ծրագրեր իրականացնելո՞ւց. տեսնում ենք, թե ում գրպաններն են գնում պետական բյուջեի փողերը. գյուղապետերի՝ պարզվում է: Պատկերացնո՞ւմ եք ժողովո՛ւրդ, գյուղապետերի…

Եթե գյուղապետերն են նման հաջողությամբ պարարտանում հարկատուներիս փողերով, էլ նախարարներից կամ զանազան ռանգի չինովնիկներից էլ ի՞նչ խոսենք: Բայց խոստովանե՛ք, որ ոչ բոլորը կարող էին նման դաժանություն դրսևորել, նման անմարդկային վարք ցուցաբերել մարդկանց հանդեպ, որոնք գտնվում են նման ծայրահեղ սոցիալական պայմաններում, անմարդկային է…

Հուսանք՝ մամուլի կողմից բարձրաձայնված այս խնդիրը շուտափույթ կերպով իր լուծումը կգտնի, ու կդադարեն գազանաբարո հալածանքներն այս դժբախտ ընտանիքի նկատմամբ: Կսպասենք դեպքերի հետագա զարգացմանը:

Հայաստանը չի՛ վերադառնալու մութ, ցուրտ և անջուր տարիներ, որովհետև ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ իրականություն է դառնալու Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի մոտ 8 տարում չստացվեց, Սամվել Կարապետյանը դա կանի․ Նարեկ ԿարապետյանԲյուջեից 3.5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անի. Էդմոն Մարուքյան«Բլեֆ են անում դրանք, Ծառուկյանը ճիշտ է ասում». քաղաքացիները՝ Երաշխավորված խաղաղության մասին«Հեռախոսս զանգեց…». IDBank-ը զգուշացնում է «բանկից զանգ» սխեմայով զեղծարարությունների աճի մասինՄի քանի օր առաջ անդրադարձ էի կատարել այս պրիմիտիվ հարցին. Արամ ՎարդևանյանԸնտրությունների պատմության մեջ առաջին՝ «Ուժեղ Հայաստան» չատ բոտըՈրքան կկազմի նվազագույն թոշակը, երբ իշխանության գա «Ուժեղ Հայաստանը». Հարց՝ Նարեկ ԿարապետյանինՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան«Թոշակները բարձրացրին, քանի որ իշխանությունը վտանգ զգաց». Նարեկ ԿարապետյանՏոտալ կոլապս է ջրի, էներգիայի, գազամատակարարման ոլորտում, վատ կառավարման հետևանք է․ Նարեկ ԿարապետյանՄեր երկրում ջուր կա, կառավարում չկա, ինչպե՞ս կարելի է 65% կորուստ ունենալ, ու մարդկանց ասել ջուր մի սպառեք․ Նարեկ Կարապետյան21-րդ դարում մեր երկրի մայրաքաղաքում հազարավոր բնակիչներ օրական 7 ժամ ջուր չեն ունենալու․ բոլոր ոլորտներում մենք ունենք տոտալ պարտված քաղաքականություն․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն հրաշալի քարոզիչներ ունի․ երեք պատերազմ է բերել ու ասում է՝ աջակցեք մեզ. դա գերի վերցնելու դասական սինդրոմ է՝ Ստոկհոլմյան սինդրոմ. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂ«Համահայկական ճակատ» Շարժման անդամը բարձրաձայնում է2 մլրդ 140 մլն դրամ` ԶՊՄԿ-ից Քաջարանի սուբվենցիաներինԿյանքիս մեջ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել գեթ մեկ անգամ. Նարեկ ԿարապետյանԱնկեղծ ասած, շատ ցավալի է, որ Հայաստանում դեռ շարունակում է նախընտրական ակցիայի տրամաբանությամբ սոցիալական հողի վրա մարդկանց կաշառելու արատավոր պրակտիկան. Աննա ԿոստանյանԳերմանիայում սկսվում է 48-ժամյա գործադուլ, որը կխափանի հասարակական տրանսպորտի աշխատանքըԹոշակների բարձրացում` հերթական խաբեություն․ Վահե ԴարբինյանԱնկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ Ակոպյան Նախկին իշխանությունները ներկայացնող ուժերը չեն կարող մեր դաշնակիցը լինել․ Ավետիք ՉալաբյանՇտապօգնությունը չպետք է լինի բյուջե լցնելու միջոց, այն պետք է լինի անվտանգության վերջին հույսը. Հրայր ԿամենդատյանՑեղասպանության հիշողությունը կարևոր է, որպեսզի հասկանանք ով է մեր թշնամին․ Արմեն ՄանվելյանՁյուն, բուք, քամու ուժգնացում՝ վաղվանից. 8-12 աստիճանով ցրտելու է«Պենելոպե, օ՜, Պենելոպե»․ Սիմոն Աբգարյանի պիեսի առաջնախաղը` Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում Տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա. 5 զոհ կաUcom–ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով Հունգարիան զnրքեր կտեղակայի էներգաօբյեկտների մոտ՝ Ուկրաինայից պաշտպանվելու համար. Օրբան Փետրվարի 4-ից հետո Արցախում արձանագրվել են մշակութային ժառանգության համակարգված վնասման և nչնչացման նոր դեպքեր. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն 8 տարվա ընթացքում մոտ 12 մլն դոլարի աջակցություն՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային. տեսանյութ Պայքարը շարունակվում է. «Համահայկական ճակատ» Շարժում«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել «Գլխավոր նպատակը հույս փոխանցելն էր». «Բլոկադա» ներկայացման պրեմիերան, հույզերն ու արձագանքը Ընտրակաշառք օրը ցերեկով Փաշինյանը քավության նոխազներ է գտել 14-ամյա աղջիկը գերեզմանատանը դանակահարել է տարեց կնոջը․ մանրամասներ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը ամեն ինչ անում են Փաշինյանի վերընտրության համար Խնդրանքս մեկն է՝ այս 10 000 դրամի նոր եկամուտով ուրախանալու ֆոնին, դա չդառնա ԱԺ ընտրություններին քո ելակետը. Մանթաշյան Թուրքիայի արևային և քամու էներգետիկայի հզորությունը գերազանցել է 40 հազար ՄՎտ-ն Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում ԴԱՀԿ-ի հետ խնդիր ունեցող թոշակառուն ինչպե՞ս է քարտով թոշակ ստանալու. մանրամասներ Անկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ ԱկոպյանԹոշակները կբարձրանան, հետո դա քթներիցս են բերելու. Էդմոն Մարուքյան Պետք է մի կողմ դնենք տարաձայնությունները և միասին պայքարենք իշխանափոխության համար․ Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 26-ին, ժամը 15:00-ինՍտոմքսը պայթելու եզրին է․ բժիշկները փրկում են մի տղայի, ով չարաշահել է Coca-Cola-ն Հայի տեսակի հարատևումը կախված է մեզանից․ Արսեն Գրիգորյան«Առաջարկ Հայաստանին» ծրագիրն, ըստ էության, երաշխավորված խաղաղության մանիֆեստ է. Սուրեն Սուրենյանց
Ամենադիտված