Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար


Գորիսը մոբիլիզացնում է ուժերը

Ուշադրության կենտրոնում

Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբը ձեռնամուխ է եղել Գորիսի անվտանգության խորհրդի ստեղծմանը: Անվտանգության խորհրդի անելիքներն են լինելու, մասնավորապես` նպաստել բնակավայրերում, ջրամբարներում եւ այլ կարեւոր նշանակության օբյեկտներում պարեկային ծառայության ուժեղացմանը՝ անհրաժեշտության դեպքում համալրերով տեխնիկական միջոցներ։ Ստեղծել մեխանիզմներ բնակավայրերի բնակչությանը զինելու ուղղությամբ։ Նպաստել ինքնապաշտպանական ջոկատների ստեղծմանը եւ իրականացնել մարզումներ ֆիզիկատակտիկական, ինչպես նաեւ կրակային պարապմունքների տեսքով։ Բոլոր դպրոցներում, կրթական օջախներում իրականացնել արագացված կուրսեր առաջին բուժօգնության, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակի դեպքում անհրաժեշտ ընթացակարգերի վերաբերյալ՝ ներգրավելով ԱԻՆ-ի, Կարմիր խաչի, Գորիսի ՈՄԱ-ի եւ նմանատիպ այլ կառույցների ռեսուրսները։

Գորիսի մտավորականության նախաձեռնող խմբի անդամ, Գորիսի զարգացման ակումբի համահիմնադիր Արթուր Խոջաբաղյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ունե՞ն համապատասխան մարդկային, տեխնիկական, ֆինանսական ռեսուրսներ եւ ի՞նչ մեխանիզմներով ու ճանապարհներով են իրականացնելու այդ ամենը։ «Խնդիրը մոբիլիզացիան է, այսինքն՝ այդ ամենը մտավորականները չեն անելու, մտավորականը ջոկատ չի կազմում կամ առաջին բուժօգնության դաս անում, այստեղ խնդիրը մոբիլիզացիան է՝ խարիսխ ստեղծել ինչ-որ խնդիրների շուրջ եւ այնպես անել, որ հասարակության բոլոր անդամներն ունենան ներգրավվածություն եւ իմանան իրենց անելիքը։ Բայց իմանալու համար, թե որոնք են այդ առաջնահերթ քայլերը, մենք այդ միջավայրը պետք է ստեղծենք՝ անվտանգության խորհուրդ, որտեղ գան այդ առաջարկությունները։ Ընդ որում՝ այդ ամենը մենք չենք որոշում, պետք է ներգրավենք մասնագետներ՝ ռազմական, արտակարգ իրավիճակների եւ այլ ոլորտներից, որից հետո առաջնահերթություններ սահմանենք եւ հասկանանք, թե ինչպես են դրանք լուծվելու։ Եթե խնդիրն առաջին օգնությունն է, հասկանանք՝ ինչ մարդկային, ֆինանսական ռեսուրսներ ունենք, ու սկսենք այդ քայլերը հերթով իրականացնել»,-ասում է նա ու ընդգծում, որ պետք է այնպես անեն, որ ներգրավվածությունը լինի համընդհանուր, որպեսզի մարդիկ հանկարծ չմտածեն, թե անվտանգության խորհուրդն իրենց փոխարեն այդ հարցերը լուծելու է։ 

«Դա ամենասխալ բանը կլինի, որովհետեւ բոլորի փոխարեն մենք այդ բեռը ոչ թե ուզում ենք վերցնենք մեզ վրա, այլ ուզում ենք այնպես անել, որ բոլորն ունենան այդ պատասխանատվության զգացումը եւ մասնակից դառնան բոլորիս վերաբերող ընդհանուր խնդիրներին։ Այսօր անընդհատ խոսակցություններ կան, որ կարող է ռազմական էսկալացիա սկսվի..., կսկսվի, թե չի սկսվի, դա, մեծ հաշվով, կապ չունի, որովհետեւ սա այնպիսի բան է, որ ցանկացած նորմալ հասարակությունում պետք է լինեն նման կառույցներ, որոնք պարբերաբար իրականացնեն գործառույթներ հասարակության խնդիրների շուրջ։ Այսօր այս խնդիրներն են՝ սա ենք անում, վաղն այլ խնդիրներ կլինեն՝ դա կանենք, իսկ սա բերում է նրան, որ քո հասարակությունն ավելի կուռ է լինում ու զբաղվում է իրական օրակարգով, այն խնդիրներով, որ վերաբերում են հենց իրեն։ Այս մեթոդով մենք կունենանք առողջ մթնոլորտ եւ բոլորին կստիպենք հաշվի նստել մեր օրակարգի հետ»։ 

Այդուհանդերձ, ովքե՞ր են ներգրավված անվտանգության խորհրդում։ «Խորհուրդը դեռ ձեւավորման փուլում է, եւ դեռ պետք է հստակեցնենք, թե կոնկրետ ովքեր են լինելու, բայց խորհրդի կազմի մեջ հիմնականում մեր մտավորականության նախաձեռնող խումբն է: Հիմա վերաձեւավորվում է, եւ երբ համապատասխան մասնագետներ լինեն, մենք մեխանիզմներն էլ կհասկանանք, թե ոնց ենք իրականացնելու դրանք, եւ կսկսենք աշխատանքները։ Հիմա ամեն օր հանդիպումներ ենք իրականացնում տարբեր մարդկանց հետ ու առաջարկություններ ենք հավաքում մեխանիզմների շուրջ։ Այդ ամեն ինչի արդյունքում բոլոր առաջարկությունները, խնդիրները մոբիլիզանում են եւ գալիս են մի տեղ, ու դա հեշտացնում է աշխատանքը, իսկ եթե նման բան չկա, հասարակությունը ցաքուցրիվ է դառնում, եւ մի փոքր վտանգի դեպքում քաոս է սկսվում»։

Գորիսի անվտանգության խորհուրդն ինքնապաշտպանական ջոկատների ստեղծումը կարեւորել է ոչ միայն Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհներին տեղադրված ադրբեջանական անցակետերի տեղադրման պատճառով, այլեւ վերջին օրերի պատերազմական իրավիճակից ելնելով, ինչի հետեւանքով ունեցանք նոր զոհեր, անհետ կորածներ, գերիներ․ «Դա մեզնից շատ մոտ հեռավորության վրա է տեղի ունենում, եւ նույնիսկ լսելի էին ձայները մեր տարածքից, իսկ դա, բնական է, բերեց խուճապային տրամադրությունների: Բայց սա մարտահրավեր է, որ պետք է ընդունել եւ ոչ թե խառնվել իրար, օրինակ՝ եթե պարզ ժգուտ կապելը գիտես եւ առաջին օգնության հետ կապված մի քանի գիտելիք ունես, դա օգնում է, որ քեզ մոտ ինքնավստահություն զարգանա, եւ հասկանաս, թե նման իրավիճակներում ինչով կարող ես օգտակար լինել։ Հիմա բոլորը խոսում են, որ կուտակումներ կան Նախիջեւանի, Սյունիքի սահմանում, եւ տպավորություն է, որ Հայաստանին պարտադրում են ոչ հայանպաստ օրակարգերի տակ ստորագրել, իսկ դա ցանկացած պահի կարող է վերածվել ռազմական էսկալացիայի, եւ մենք՝ որպես հասարակություն, պետք է պատրաստ լինենք, բայց յուրաքանչյուր պահի կարող են լինել սադրանքներ, այլ իրադարձություններ, եւ պետք է ունենանք կազմակերպված խմբեր, որոնք պատրաստ լինեն նման սադրանքների դիմակայելու։ Խոսքը հատկապես սահմանամերձ բնակավայրերին է վերաբերում»։ 

Ինքնապաշտպանական ջոկատներին ինչո՞վ են զինելու։ Ա. Խոջաբաղյանն ասաց. «Սահմանամերձ համայնքներն ունեն զենք-զինամթերք, ու բնակչության մեջ էլ կան մարդիկ, ովքեր զենք ունեն, բայց, իհարկե, այսօր բոլորին զենք բաժանելը կարող է լիքը խնդիրներ առաջացնել, պետք է մեխանիզմներ ստեղծել եւ հասկանալ, թե ինչ մեթոդով մարդը պետք է այդ զենքը ստանա, օրինակ՝ անցնեն որոշակի դասընթացներ, պարապմունքներ, նոր դա ստանան»: 

Ինչ վերաբերում է մարդկանց տրամադրություններին, ապա, ըստ նրա, մեծ մասը հոգնել եւ զզվել է քաղաքական պրոցեսներից` անկախ իրենց քաղաքական հայացքներից․ «Այս փուլում մենք այլ խնդիր ենք լուծում` ոչ քաղաքական, մեր նպատակն է՝ հասարակությանը մոբիլիզացնել, կարող է վաղն այդ նույն մարդիկ քաղաքական խնդիր բարձրացնեն, բայց ո՛չ անվտանգության խորհրդի անունից, խորհրդի նպատակն է՝ բոլորին, անկախ քաղաքական հայացքներից, ներգրավել մեր անվտանգության հարցերի կազմակերպման շուրջ, հարցեր կան, որտեղ հասարակությունը պետք է միասնականություն դրսեւորի»: 

Այս իշխանությունների հետ մեր երկրի սահմանների անվտանգությունը որքանո՞վ է ապահովված։ «Դե, ով Նիկոլին հավատում է, նախկիններին է մեղադրում, կոնկրետ ես կարծում եմ, որ այս իշխանություններին չի կարելի վստահել այս երկրի ապագան, բայց այս կարծիքը ես չեմ բերում-փաթաթում անվտանգության խորհրդի վրա, որովհետեւ ուզում ենք, որ մարդիկ հասկանան, որ սա քաղաքական գործընթաց չէ, սա բոլորիս վերաբերող գործընթաց է, որին պետք է բոլորս մասնակցենք՝ անկախ մեր քաղաքական հայացքներից»:

Գույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն ԱզիզյանԳեղարքունիքի մարզում 24-ամյա վարորդը «Kia»-ով վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայինՄահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն ԱդամսըԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՌուսաստանի զինվшծ ուժերը հարվшծել են Ուկրաինայի Սումի քաղաքին․ կան զnհեր և վիրավnրներԷնթոնի Հոփքինսը թողարկել է իր առաջին իր դեբյուտային սինգլըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ ՍավգուլյանՄերինոն բացառիկ ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունների պատմության մեջԵրասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանԻ՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոնԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՌուսաստանից, Ադրբեջանի տարածքով, հեղուկ գազ և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՄատենադարանի պատվիրակությունը ժամանել է Սուրբ Ղազար կղզիՍև հաղարջ. օգուտներ, վնասներ և հակացուցումներԵղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակՆորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Ամենադիտված