Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար


Զրոյական կետ կամ պետության զրոյացումը. Անժելա Նալբանդյան

Ուշադրության կենտրոնում

Անժելա Նալբանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2018թվականին էյֆորիկ ֆանֆարների ազդանշանով իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը: Դե գիտեք` «կամ ինքն էր լինելու վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չէր ունենալու»: Կարճ ժամանակ անց նա հայտարարեց, որ մեզ համար կարևորագույն` Արցախի հարցի բանակցային գործընթացը նա սկսում է իր սեփական` «զրոյական կետից»: Առաջին հայացքից այս անմեղ թվացող միտքը արդյունքում աղետաբեր եղավ: Զրոյացվեց ոչ միայն 24-25 տարվա բանակցային ողջ ժառանգությունը, որի համար դիվանագիտական ջանքեր, տարիների աշխատանք էր տարվել, այլև, արդյունքում, զրոյացվեց Արցախի 75%-ը` այն էլ հազարավոր մարդկային կյանքերի գնով:
Հիմա ՀՀ իշխանությունը զրոյացման նոր շրջափուլ է սկսում` դեմարկացիա և դելիմիտացիա փաթեթավորմամբ: Սա իմ ձևակերպումը չէ, սա գործընթացի` իշխանության մոդելավորումն է. նրանք պատրաստվում են ամեն բան սկսել «զրոյական կետից», այս անգամ արդեն` Հայաստանի առնչությամբ:
 
Ասել, որ ես մտահոգ եմ կամ անհանգիստ, կնշանակի չասել ոչինչ: Բայց որո՞նք են իմ անհանգստության պատճառներն ու հիմնաքարերը.
 
1. Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որի խոսքի արժեքն է զրո: Հետևաբար, վերոնշյալ իշխանության խոսքի նկատմամբ վստահությունն է զրո. խոսքը, որը երբևէ աչքի չի ընկնում ո´չ բովանդակությամբ, ո´չ նպատակով, ո´չ էլ դրանից բխող հնարավոր գործիքակազմով` ինչ-որ խոստում, ինչ-որ պարտավորություն կյանքի կոչելու:
 
2. Մենք գործ ունենք իշխանության հետ, որը, կարծում եմ, այլևս կասկած չի հարուցում, որ որևէ կապ չունի մեր ազգային օրակարգի և մեր ազգային-պետական շահերի հետ:
 
3. Մենք գործ ունենք իշխանության հետ, որը անպրոբլեմ, սեփական ժողովրդի մեջքի հետևում կարողանում է փակ, գաղտնի պայմանավորվածությունների գնալ, հետևաբար` պարտավորություններ ստանձնել, ինչպես նաև տարաբնույթ խոստումներ տալ, որը կրկին կապ չունի մեր պետական շահերի հետ:
 
4. Մենք գործ ունենք իշխանության հետ, որն իր ստանձնած խայտառակ պարտավորություններից էլ է փորձում փախչել, հրաժարվել` անընդհատ ստեղծելով կազուսը կազուսի հետևից, խնդիրը խնդրի հետևից, այդ թվում` տալով Ադրբեջանին հնարավորություն այս ամենը միջնորդներին ու միջազգային հանրությանը ներկայացնելով` ցույց տալ, թե որքան բարդ, գրեթե անհնար է նրա հետ աշխատել և լեգիտիմացնել սեփական քայլերը:
 
Այս ամենը հաշվի առնելով` մենք հասկանու՞մ ենք` ինչ է նշանակում «զրոյական կետից» նորից ինչ-որ բան սկսելը: Մենք այդ զրոյական կետից սկսելու օրինակը պարզ տեսել ենք, հիմա էլ նորից նոր զրոյական կետեր ենք առաջ քաշում: Միայն «զրոյական կետ» արտահայտությունը խոսում է ստանձնած պարտավորություններից, տրված խոստումներից հրաժարում:
Ինչի՞ կհանգեցնի նոր զրոյական կետն այս անգամ. վախենամ` այն արժենա մեզ պետականության զրոյացում:
Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր առաջին իր դեբյուտային սինգլըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ ՍավգուլյանՄերինոն բացառիկ ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունների պատմության մեջԵրասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանԻ՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոնԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՌուսաստանից, Ադրբեջանի տարածքով, հեղուկ գազ և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՄատենադարանի պատվիրակությունը ժամանել է Սուրբ Ղազար կղզիՍև հաղարջ. օգուտներ, վնասներ և հակացուցումներԵղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակՆորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՈւկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. ՋաբարովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա Ղահրամանյան
Ամենադիտված