Զապը երկու ամսով կալանավորվեց Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Ադրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Ինչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին


Ինքը կրկին ստում է, իսկ ես կխոսեմ փաստերով. Էդուարդ Շարմազանով

Իր առցանց ասուլիսում պատասխանելով այն մեղադրանքներին, որ ինքն իր հայտարարություններով պատերազմ է բերել Արցախ, Նիկոլ Փաշինյանը հետեւյալ հայտարարությունն արեց․ «Այ, էսինչ հայտարարությունն արեց, դրա համար էլ պատերազմ եղավ, բա, կներեք, 2016 թվականին ո՞վ ինչ հայտարարություն էր արել, որ պատերազմ եղավ։ Ասում են՝ այ, սխալ հայտարարություն արեց, ասաց, որ Ղարաբաղը բանակցային սեղան պիտի վերադառնա, դրա համար համանախագահներն այդ միջանկյալ կարգավիճակի հարցն ընդհանրապես հանեցին։ Կներեք, 2015-16 թվերին ո՞վ ինչ սխալ հայտարարություն էր արել, որ համանախագահությունը 3 առաջարկություն էր արել՝ միջանկյալ կարգավիճակի հիշատակումը ընդհանրապես հանած։ Ո՞վ ինչ սխալ հայտարարություն էր արել։ Այսպիսի բաներ եղել է, եւ ես ինչ ասում եմ, ապացուցելի է»։

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովին հարցրինք, թե իրապե՞ս միջանկյալ կարգավիճակի հարց չի եղել բանակցություններում, եւ ի՞նչ հայտարարություն են արել, որի հետեւանքով 2016-ին քառօրյա պատերազմն է սկսվել։ «Ուրեմն ինքը ստում է, ոտից գլուխ հերթական անգամ ստում է, ես փաստերով կխոսեմ։ 2016-ին պատերազմը սկսվել է եւ մի քանի օրվա ընթացքում կանգնել է։ Դա արվել է ադրբեջանցիների աղերսանքի արդյունքում, գնացել, Ռուսաստանին խնդրել են, որ կանգնի։

Ադրբեջանը պարտվել է, հայ ժողովուրդը հաղթել է՝ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ եւ մեր բանակի ու փառապանծ զինվորների։ 2016-ը ցույց է տվել, որ շատ կարեւոր է, որ նույն բանակը, նույն ժողովուրդը, կախված այն բանից, թե ով է այդ պահին նրա ղեկավարը, կարող է ե՛ւ հաղթանակներ ու հրաշագործություններ տոնել, ե՛ւ, դժբախտաբար, նաեւ խայտառակորեն կապիտուլյացիա ստորագրել»,- պատասխանեց Շարմազանովը, ապա անդրադարձավ միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ հարցին․

«Բանակցային փաթեթի հետ կապված՝ ինքը լկտիաբար ստում է, ես պահանջում եմ եւս մեկ անգամ, որ ինքը գոնե մեկ հատ փաստաթուղթ ցույց տա, արդեն երեքուկես տարի է՝ միայն բամբասում է, իսկ ես կարող եմ փաստաթուղթ ցույց տալ։ Երբ հենց ինքը սկսեց բարբաջել, որ համանախագահ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, կարգավիճակի հարցը հանվել էր, եւ քննարկվում էր միայն ու միայն տարածքների վերադարձի հարցը, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը հստակ արձագանքել է ու Նիկոլին ապտակել է՝ հերթական տգիտության եւ մանիպուլյացիայի համար, հստակ ասվել է, որ նման բան չկա, որ խոսել այն մասին, թե բանակցություններում քննարկվում է միայն հողերի վերադարձը, սուտ է։ Դա Պոպովն է ասել, դա ես չեմ ասում։ Խնդիրը եղել է այսպիսին․ Ղարաբաղին պիտի տրվեր միջանկյալ կարգավիճակ, 5 շրջանները գնում էին Ադրբեջանին, ամբողջ Լեռնային Ղարաբաղում իշխանությունը հայկական էր, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, ուշադրություն, իրավունք ունեին մասնակցել ԵԱՀԿ նիստերին, մասնակցել բանակցություններին, պլյուս դրան 2 շրջանը՝ Քարվաճառը եւ Լաչինը, մնում էր Արցախի Հանրապետության իրավասության ներքո եւ տրվելու էր Ադրբեջանին միայն այն ժամանակ, երբ Արցախում տեղի ունենար հանրաքվե։ Հանրաքվեի հարցը եւ 2 շրջանների հարցը զուգահեռաբար պիտի լիներ, դա էլ վերջնական կարգավիճակն էր։ Ինքն ի՞նչ է անհեթեթ-անհեթեթ բաներ խոսում, ես փաստերով եմ խոսում։ Ավելին՝ բա եթե իշխանությունները 2016 թվականի պատերազմից հետո կարգավիճակի հարց չեն քննարկել, բա 2016 թվականի հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի կառավարության նիստում Ալիեւն ինչպե՞ս էր հայտարարում, որ փակ դռների հետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Պարզ բան է, չէ՞, դա Ալիեւն է ասել, չէ՞, իր կիրթ ու կառուցողական ընկերը, բա թող հիմա էլ այդպես հայտարարի։ Բա թող հայտարարի, որ իրեն փակ դռների հետեւում ճնշում են՝ միջանցքի հարց չբարձրացնել, իրեն ճնշում են, որ գերիներին վերադարձնի, իրեն ճնշում են՝ Շուշին ու Հադրութը դեօկուպացնել, իրեն ճնշում են, որ Հայաստանից գրաված 45 քառակուսի կիլոմետր տարածքը հետ տա, իրեն ճնշում են, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրից դուրս գա, բա հիմա ինչո՞ւ չի ասում, հո դա ասելով չէ՞։ Նույն Պոպովն իր հարցազրույցի մեջ պնդում է, որ իրավիճակը փոխվել է, Հայաստանի նոր իշխանության գալուց հետո, երբ Հայաստանի իշխանությունը նոր նախապայմաններ է դրել եւ հրաժարվել է բանակցային ժառանգությունից, մենք ասում էինք, որ չի կարելի ուլտիմատում ներկայացնել համանախագահ երկրներին եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հրաժարվել, չի կարելի հիմնարար սկզբունքներից հրաժարվել, չի կարելի ասել՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Իր եւ մեր իշխանության տարբերությունն այն է եղել, որ մեր իշխանության օրոք Հայաստանի իշխանության եւ համանախագահ երկրների գնահատականները, մոտեցումները նույնական էին, եւ Ադրբեջանն էր «իզգոյ», Ադրբեջանի իշխանություններին էին դատապարտում համանախագահները, նաեւ՝ ՀԱՊԿ-ն։ Եթե մոռացել է, ասեմ, որ 2015-ի դեկտեմբերին՝ տավուշյան իրադարձությունների ժամանակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ Ադրբեջանը դիմել է պրովոկացիայի, եւ օգտագործեց «Արցախի Հանրապետություն» եզրույթը, բա թող հիմա էլ ինքը կարողանա այնպես անել, որ ՀԱՊԿ-ում ասեն՝ «Արցախի Հանրապետություն», էլի, Ադրբեջանի գործողությունները ՀԱՊԿ-ում քննադատեն, ինչի՞ մասին է խոսքը։ Պատերազմը բերել է ինքը՝ իր անհեթեթ, դավադիր քաղաքականությամբ, եւ շարունակում է այս ամենը»։

 
Պուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերը Նեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Նավթի գներն աճել են Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ
Ամենադիտված