«Պենելոպե, օ՜, Պենելոպե»․ Սիմոն Աբգարյանի պիեսի առաջնախաղը` Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում Հունգարիան զnրքեր կտեղակայի էներգաօբյեկտների մոտ՝ Ուկրաինայից պաշտպանվելու համար. Օրբան Փետրվարի 4-ից հետո Արցախում արձանագրվել են մշակութային ժառանգության համակարգված վնասման և nչնչացման նոր դեպքեր. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել «Գլխավոր նպատակը հույս փոխանցելն էր». «Բլոկադա» ներկայացման պրեմիերան, հույզերն ու արձագանքը 14-ամյա աղջիկը գերեզմանատանը դանակահարել է տարեց կնոջը․ մանրամասներ ԴԱՀԿ-ի հետ խնդիր ունեցող թոշակառուն ինչպե՞ս է քարտով թոշակ ստանալու. մանրամասներ Ստոմքսը պայթելու եզրին է․ բժիշկները փրկում են մի տղայի, ով չարաշահել է Coca-Cola-ն «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն, ըստ էության, երաշխավորված խաղաղության մանիֆեստ է. Սուրեն Սուրենյանց Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է «Ինտերի»՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը


Տնտեսագետն Ադրբեջանում հիպերինֆլյացիա է կանխատեսում. հարցազրույց

Հասարակություն

Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով մեկ տարվա ընթացքում 15 միլիարդանոց գովերգված, փառաբանված Կենտրոնական բանկի պահուստները 9 միլիարդով կրճատվեցին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց տնտեսագետ Հակոբ Սաֆարյանն` անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանում տեղի ունեցող տնտեսական զարգացումներին:

-Պարոն Սաֆարյան, ադրբեջանական մանաթի նման անկման պատճառն արդյո՞ք միայն միջազգային շուկայում նավթի գների անկումն է: Եթե դիտարկում ենք տարածաշրջանային նավթ արտահանող երկրներին, տեսնում ենք, որ այդ աստիճան ազգային արժույթի անկում չի արձանագրվել, ինչպես Ադրբեջանում: Այստեղ դուք ադրբեջանական իշխանությունների բացթողում տեսնո՞ւմ եք:

-Նախ, գործոններից կարևորն, իհարկե, նավթի գների անկումն է: Մոտ 3 անգամ անկում է արձանագրվել: Մյուս գործոնը վերջին երկու տարիներին Ուկրաինայում և Ռուսաստանում առկա տնտեսական բացասական գործընացներն են, որոնք բացասական ազդեցություն ունեցան տարածաշրջանի այլ պետությունների վրա, այդ թվում` Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի վրա: Պարզապես Ադրբեջանի քաղաքական իշխանությունը մեկ տարվա ընթացքում համառորեն փորձում էր ադրբեջանական մանաթի կուրսը պահել հաստատուն` հույս ունենալով, որ իրավիճակը կփոխվի և նավթի գները կբարձրանան, Ռուսաստանի տնտեսական վի ճակն էլ կբարելավվի: Հետևաբար, կարիք էլ չի լինի մանաթի նոր արժեզրկման: Դրա համար, նախորդ տարվա փետրվարի 21-ից, երբ առաջին անգամ տեղի ունեցավ արժեզրկում 34 տոկոսի չափով, դրանից հետո, մինչև դեկտեմբեր, 10-11 ամիս ադրբեջանական իշխանությունը սպասման մեջ էր: Կար շատ կարևոր հանգամանք ևս: Աշնանը խորհրդարանական ընտրություններն էին և ամեն կերպ իշխանությունը փորձում էր արժույթի արժեզրկման անխուսափելիութունը թողնել ընտրություններից հետո: Պատկերացնենք, այս վիճակը լիներ ընտրություններից առաջ, բնականաբար, իշխանությունների համար բարենպաստ չէր լինի: Վստա հաբար ասեմ` Ադրբեջանի իշխանությունները դեռ հունիս-հուլիս ամիսներին տեղյակ էին, որ աժեզրկումն անխուսափելի է, որովհետև արհեստականորեն հնարավոր չէր կուրսը պահել: Յուրաքանչյուր ամիս ադրբեջանական մանաթի կուրսը պահելը Կենտրոնական բանկի պահուստների վրա արժենում էր 1-1.2 մլրդ ԱՄՆ դոլար: Եվ մեկ տարվա ընթացքում այդ 15 միլիարդանոց գովերգված, փառաբանված Կենտրոնական բանկի պահուստները 9 միլիարդով կրճատվեցին: Այսինքն` պարզ եղավ, որ կուրսն այլևս հնարավոր չէր պահել, և դեկտեմբերին որոշում կայացվեց անցնել ազատ լողացող կուրսի, ինչի հետևանքն արդեն տեսնուÕ ´ ենք: 2015 թվականին ադրբեջանական մանաթն արժեզրկվել է 98 տոկոսով, ընդ որում, 2015-ի դրությամբ ամբողջ աշխարհի մակարդակով ադրբեջանական մանաթն ամենարաժեզրկված արժույթն է:

-Ստեղծված վիճակը ի՞նչ հետևանքներ է ունենում Ադրբեջանի տնտեսության վրա:

-Ադրբեջանի տնտեսության վրա ստեղծված իրավիճակի բացասական ազդեցությունը շարունակվում է: Արժութային շուկայում տեղի ունեցող բացասական գործընթացներից, կարելի է եզրակացնել, որ զարգացումները հանգեցրել են տնտեսական ճգնաժամի: Մասնավորապես, վերջին 10-15 օրերին գնաճ է արձանագրվել բոլոր ոլորտներում: Օրինակ, ոսկյա զարդերը թանկացել են 40-50 տոկոսով: Խանութներից, սուպերմարկետներից իսպառ վերացել են ալկոհոլային խմիչքները, ծխախոտը, դեղատներից` կարևոր դեղորայքը, այսինքն` բոլոր այն ապրանքները, որոնք ներմուծվող էին: Ադրբեջան ապրանք ներմուծող ընկերություններն այժմ սպասման մեջ են, դեռ չգիտեն ինչ աստիճանի կարժեզրկվի մանաթը: Այդ իսկ պատաճառով, կարելի է ասել, որ որոշ հատվածներում դադարեցված է առևտուրը:

Դրանից բացի, արդեն մոտ մեկ շաբաթ չեն գործում արժույթի փոխանակման կետերը, և 6 հազար աշխատողներ հայտնվել են գործազրկության մեջ: Մի քանի օր առաջ Բաքվում փողոց դուրս եկան այդ աշխատողները, ովքեր իշխանություններից պահանջում էին վերականգնել իրենց աշխատատեղերը: Այսինքն` կարող ենք ասել, որ մանաթի արժեզրկումից մեկ ամիս հետո իրավիճակը ոչ միայն հանգեցրել է տնտեսական ճգնաժամի, այլև կա սոցիալական լուրջ դժգոհություն: Այդ դժգոհության ալիքի բարձրացումը, թերևս, կշարունակվի, մանավանդ, որ դեռ կայունացման միտումներ այս փուլում չկան:

Շատ մասնագետներ հավաստում են, որ Ադրբեջանում սպասվում է հիպերինֆլյացիա , ինչպես եղավ Ուկրաինայում: Արժույթն արժեզրկվեց և բերեց նրան, որ գնաճը հասավ 43 տոկոսի: Նույնը կանխատեսվում է Ադրբեջանի պարագայում: Կարելի է ասել, որ այս պահին «լավ» գործող ինստիտուտը Ադրբեջանի «սև շուկան» է, որտեղ արտարժույթ են փոխանակում Կենտրոնական բանկի կուրսից մոտ 3-4 անգամ ավելի: 1 դոլարը սակարկվում է 3.5-4 մանաթով, իսկ Կենտրոնական բանկը դեռ 1.6 փոխարժեք է սահմանել: Այսինքն` ստվերային ոլորտը Ադրբեջանի տնտեսության մեջ սկսել է լուրջ ակտիվություն ցուցաբերեÕ ¬:

-Տնտեսական այս լուրջ խնդիրները որքանո՞վ կարող են ազդել Ադրբեջանի տարածաշրջանային խոշոր տնտեսական ծրագրերի վրա:

-Շատ ուղղակի ազդեցություն կարող են ունենալ: Իրավիճակը կայունացնելու համար Ադրբեջանի իշխանությունների միակ քայլը լինելու է արժութային շուկայում մեծ միջոցներ ներդնելը, որպեսզի գոնե փորձեն ինչ-որ մի մակարդակի վրա պահել մանաթի փոխարժեքը: Այսինքն` այդ միջոցներն ուղղակի կտրվելու են մեծ ծրագրերից: Օրինակ, «Թանափ» գազատարի կառուցումը միանշանակ հետաձգվելու է:

Դրանից բացի, Ադրբեջանը տնտեսական առումով լուրջ խնդիր ունի Վրաստանի հետ: Խոսքը վերաբերում է գազի մատակարարման պայմանագրին: Վերջին օրերին Վրաստանը բանակցություններ է վարում «Գազպրոմ»-ի հետ, որպեսզի, ըստ ներքին աղբյուրների, ադրբեջանական գազը փոխարինվի ռուսական գազով: Վրաստանի Էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջարկում է ավելի էժան գազ, քան Ադրբեջանը: Շատ հնարավոր է` Ադրբեջանը Վրաստանին գազ մատակարարելու մենաշնորհից զրկվի և մրցակցության մեջ մտնի ռուսական գազի հետ: Ինչպես տեսնում ենք, տարածաշրջանային գործընթացն երը նույնպես այս փուլում ոչ բարենպաստ են Ադրբեջանի համար:  

Աննա Գզիրյան

Հայաստանը չի՛ վերադառնալու մութ, ցուրտ և անջուր տարիներ, որովհետև ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ իրականություն է դառնալու Սամվել Կարապետյանի հետ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի մոտ 8 տարում չստացվեց, Սամվել Կարապետյանը դա կանի․ Նարեկ ԿարապետյանԲյուջեից 3.5 միլիարդ թալանչիների ու նրանց ընկերների համար․ իսկ թոշակառուն 10 հազարն ին՞չ պետք է անի. Էդմոն Մարուքյան«Բլեֆ են անում դրանք, Ծառուկյանը ճիշտ է ասում». քաղաքացիները՝ Երաշխավորված խաղաղության մասին«Հեռախոսս զանգեց…». IDBank-ը զգուշացնում է «բանկից զանգ» սխեմայով զեղծարարությունների աճի մասինՄի քանի օր առաջ անդրադարձ էի կատարել այս պրիմիտիվ հարցին. Արամ ՎարդևանյանԸնտրությունների պատմության մեջ առաջին՝ «Ուժեղ Հայաստան» չատ բոտըՈրքան կկազմի նվազագույն թոշակը, երբ իշխանության գա «Ուժեղ Հայաստանը». Հարց՝ Նարեկ ԿարապետյանինՀայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան«Թոշակները բարձրացրին, քանի որ իշխանությունը վտանգ զգաց». Նարեկ ԿարապետյանՏոտալ կոլապս է ջրի, էներգիայի, գազամատակարարման ոլորտում, վատ կառավարման հետևանք է․ Նարեկ ԿարապետյանՄեր երկրում ջուր կա, կառավարում չկա, ինչպե՞ս կարելի է 65% կորուստ ունենալ, ու մարդկանց ասել ջուր մի սպառեք․ Նարեկ Կարապետյան21-րդ դարում մեր երկրի մայրաքաղաքում հազարավոր բնակիչներ օրական 7 ժամ ջուր չեն ունենալու․ բոլոր ոլորտներում մենք ունենք տոտալ պարտված քաղաքականություն․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն հրաշալի քարոզիչներ ունի․ երեք պատերազմ է բերել ու ասում է՝ աջակցեք մեզ. դա գերի վերցնելու դասական սինդրոմ է՝ Ստոկհոլմյան սինդրոմ. Նարեկ Կարապետյան Նարեկ Կարապետյանի մամուլի ասուլիսը. ՈւՂԻՂ«Համահայկական ճակատ» Շարժման անդամը բարձրաձայնում է2 մլրդ 140 մլն դրամ` ԶՊՄԿ-ից Քաջարանի սուբվենցիաներինԿյանքիս մեջ Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել գեթ մեկ անգամ. Նարեկ ԿարապետյանԱնկեղծ ասած, շատ ցավալի է, որ Հայաստանում դեռ շարունակում է նախընտրական ակցիայի տրամաբանությամբ սոցիալական հողի վրա մարդկանց կաշառելու արատավոր պրակտիկան. Աննա ԿոստանյանԳերմանիայում սկսվում է 48-ժամյա գործադուլ, որը կխափանի հասարակական տրանսպորտի աշխատանքըԹոշակների բարձրացում` հերթական խաբեություն․ Վահե ԴարբինյանԱնկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ Ակոպյան Նախկին իշխանությունները ներկայացնող ուժերը չեն կարող մեր դաշնակիցը լինել․ Ավետիք ՉալաբյանՇտապօգնությունը չպետք է լինի բյուջե լցնելու միջոց, այն պետք է լինի անվտանգության վերջին հույսը. Հրայր ԿամենդատյանՑեղասպանության հիշողությունը կարևոր է, որպեսզի հասկանանք ով է մեր թշնամին․ Արմեն ՄանվելյանՁյուն, բուք, քամու ուժգնացում՝ վաղվանից. 8-12 աստիճանով ցրտելու է«Պենելոպե, օ՜, Պենելոպե»․ Սիմոն Աբգարյանի պիեսի առաջնախաղը` Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում Տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա. 5 զոհ կաUcom–ը ճանաչվել է N 1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով Հունգարիան զnրքեր կտեղակայի էներգաօբյեկտների մոտ՝ Ուկրաինայից պաշտպանվելու համար. Օրբան Փետրվարի 4-ից հետո Արցախում արձանագրվել են մշակութային ժառանգության համակարգված վնասման և nչնչացման նոր դեպքեր. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն 8 տարվա ընթացքում մոտ 12 մլն դոլարի աջակցություն՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային. տեսանյութ Պայքարը շարունակվում է. «Համահայկական ճակատ» Շարժում«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտարարություն է տարածել «Գլխավոր նպատակը հույս փոխանցելն էր». «Բլոկադա» ներկայացման պրեմիերան, հույզերն ու արձագանքը Ընտրակաշառք օրը ցերեկով Փաշինյանը քավության նոխազներ է գտել 14-ամյա աղջիկը գերեզմանատանը դանակահարել է տարեց կնոջը․ մանրամասներ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը ամեն ինչ անում են Փաշինյանի վերընտրության համար Խնդրանքս մեկն է՝ այս 10 000 դրամի նոր եկամուտով ուրախանալու ֆոնին, դա չդառնա ԱԺ ընտրություններին քո ելակետը. Մանթաշյան Թուրքիայի արևային և քամու էներգետիկայի հզորությունը գերազանցել է 40 հազար ՄՎտ-ն Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում ԴԱՀԿ-ի հետ խնդիր ունեցող թոշակառուն ինչպե՞ս է քարտով թոշակ ստանալու. մանրամասներ Անկանխիկ համակարգը ոչ թե հեշտացնում, այլ բարդացնում է տարեցների կյանքը․ Ցոլակ ԱկոպյանԹոշակները կբարձրանան, հետո դա քթներիցս են բերելու. Էդմոն Մարուքյան Պետք է մի կողմ դնենք տարաձայնությունները և միասին պայքարենք իշխանափոխության համար․ Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 26-ին, ժամը 15:00-ինՍտոմքսը պայթելու եզրին է․ բժիշկները փրկում են մի տղայի, ով չարաշահել է Coca-Cola-ն Հայի տեսակի հարատևումը կախված է մեզանից․ Արսեն Գրիգորյան«Առաջարկ Հայաստանին» ծրագիրն, ըստ էության, երաշխավորված խաղաղության մանիֆեստ է. Սուրեն Սուրենյանց
Ամենադիտված