Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար


Դիրքի ավագի և զինծառայողներից մեկի մոտ հայտնաբերվել են տարբեր վաղեմության մարմնական վնասվածքներ. նոր մանրամասներ հայ զինծառայողի աղմկահարույց սպանությունից

Ուշադրության կենտրոնում

Աղբյուր` Փաստինֆո

Օգոստոսին մարտական հենակետում երեք հայ զինծառայողի աղմկահարույց սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տուժող կողմը կասկածներ ունի, որ քրեական գործով օբյեկտիվ քննություն չի իրականացվում։ Զինծառայող Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում որոշակի մանրամասներ հայտնեց քրեական գործի ընթացքի մասին՝ կասկածներ հայտնելով քննության օբյեկտիվության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել էր երեք զինծառայողի դի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով։ Հարուցված քրեական գործով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել է զինծառայողների համածառայակիցը։ ՔԿ-ն օգոստոսի 23-ին պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը՝ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Նախաքննության մոտ կանգնած մեր աղբյուրները դեռևս այդ ժամանակ հայտնել էին, որ սեռական բռնություն գործադրվել է այն զինվորի նկատմամբ, որը կալանավորվել էր երեք համածառայակցի սպանության մեղադրանքով։ Նկատենք, որ սպանության մեջ մեղադրվող զինվորը բանակ էր զորակոչվել այս տարի՝ փետրվարին, այսինքն՝ ընդամենը մի քանի ամսվա զինծառայող էր։

Այս պահի դրությամբ մեղադրյալի կարգավիճակում են միայն դիրքի արդեն նախկին ավագը և վերջիններիս համածառայակիցը, որոնք կալանավորված են։

Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ քրեական գործով որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ է ներգրավվել նոյեմբերի 16-ին, մինչդեռ դեռևս նոյեմբերի 9-ին դիմում էր ներկայացրել և միջնորդել, որ իրեն տրամադրել տուժող կողմին հասանելիք փաստաթղթերը, որոնք, սակայն, պատշաճ կարգով չեն տրամադրել։ Սարգսյանը գտնում է, որ քննիչը շահագրգռված է գործի ելքով, քանի որ տուժող կողմից թաքցնում էր քրեական գործի հասանելի փաստաթղթերը, ինչի կապակցությամբ էլ բացարկ է հայտնել քննիչին, ինչը մերժվել է։ Բացի այդ՝ փաստաբան Հայարփի Սարգսյանը պնդում է, որ իր վստահորդին որպես տուժողի իրավահաջորդ չէին ճանաչել, այլ՝ որպես օրինական ներկայացուցիչ։

«Երբ քննիչին հարց ուղղեցի, բորբոքվեց, իսկ վստահորդիս հարցի դեպքում արդեն ձայնը բարձրացրեց նրա վրա, իսկ երբ միջամտեցի՝ ի պաշտպանություն վստահորդիս, սկսեց նաեւ ինձ կոպտել։ Այդ մասով բողոք եմ ներկայացրել։ Առայժմ միայն ՀՀ փաստաբանների պալատն է արձագանքել։

Ակնհայտ է, որ քննիչը տուժողի իրավահաջորդ չէր ճանաչել։ Այդ կերպ վստահորդս զրկվել էր քրեադատավարական իր իրավունքներից»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ մինչ իր ներգրավվումը իր վստահորդին որևէ փաստաթուղթ չի տրամադրվել։

Սարգսյանի փոխանցմամբ՝ նոյեմբերի 16-ին իրեն տրամադրվել է մի քանի որոշում, իսկ ավելի ուշ՝ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություն։ Դիակների դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները դեռևս առկա չեն, նշանակված է նաև դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն, ինչպես նաև՝ դատանյութագիտական, դատատոքսիկոքիմիական և դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ևս չկան, դատագենետիկական փորձաքննություն չի նշանակվել։

Ինչ վերաբերում է դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, ապա փաստաբանը հայտնեց, որ փորձաքննության են ենթարկվել երկու մեղադրյալները, դիրքում երկու ողջ մնացած զինծառայողները, դիրքի նախկին ավագը, ինչպես նաև հարակից դիրքի ավագը։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մարմնական վնասվածքներ են հայտնաբերվել դիրքում ողջ մնացած զինծառայողներից մեկի և քրեական գործով որպես մեղադրյալ անցնող դիրքի ավագի մոտ։

«Առաջինի դեպքում վնասվածքի վաղեմությունը շուրջ 5 օրվա է, դիրքի ավագինը՝ տարբեր վաղեմության, այդ թվում՝ 1-2 օր։ Առաջինը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող այրվածքի հետք, որը պատճառվել է ծխախոտի պատահական այրոցով. իսկ դիրքի ավագինը՝ ճանկռվածքներ, որոնք ևս թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում՝ 1-4 օրվա վաղեմության»,- հայտնեց Սարգսյանը։

Դիտարկմանը, որ նախնական վարկածներից մեկով՝ սպանության մեջ մեղադրվող երիտասարդը ենթարկվել էր սեռական բնույթի բռնության, փաստաբանը տեղեկացրեց, որ սպանության մեջ մեղադրվողի մարմնի վրա որևէ բռնության հետք, ըստ դատաբժշկի եզրակացության, կամ, առհասարակ, նշված հանգամանքը հաստատող, չի հայտնաբերվել։

Ավելին՝ այստեղ

Մաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանԻ՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոնԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՌուսաստանից, Ադրբեջանի տարածքով, հեղուկ գազ և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՄատենադարանի պատվիրակությունը ժամանել է Սուրբ Ղազար կղզիՍև հաղարջ. օգուտներ, վնասներ և հակացուցումներԵղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակՆորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՈւկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. ՋաբարովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Ինչպե՞ս նշել Վարդավառը. տոնի խորհուրդն ու չթույլատրված քայլերըԿատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցություններըԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԱշոտյանի քրգործում չկա տուժող, չկա վնաս, սա արդարադատական պրոցես չէ. Մկրտչյան
Ամենադիտված