Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ Երևանում թիվ 5, 15, 31 երթուղիների մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ, կլինեն ուշացումներ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Որքանով պատրաստ ենք մեր ողջ nւժով պայքարել հանուն մեր ազատության, նույնքանով պատրաստ ենք հետամուտ լինել և պահպանել դիվանագիտությունը. Արաղչի Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը


Գորիսից և Կապանից տեղեկացնում են

Ուշադրության կենտրոնում

Երեկ փաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերում, տեղի են ունեցել քննարկումներ բնակիչների հետ:
 
Վեր են հանվել Գորիս-Կապան ճանապարհին առանց իրավական հիմքերի, ասպես կոչված, ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողություն սահմանելու և ադրբեջանական զինված ծառայողների կողմից ճանապարհը փակելու հետևանքով մարդկանց համար առաջ եկած խնդիրները, իրավունքների խախտումները:


 
Նախ, Գորիս-Կապան ճանապարհի փակվելու հետևանքով շահագործվում է այլընտրանքային ճանապարհ, որն անցնում է Խոտ գյուղով և տանում դեպի Որոտան:
 
Ճանապարհն անանցանելի է թեթև մարդատար (ոչ ամենագնաց) ավտոմեքենաների համար:
 
Սահմանվել է ամենագնաց տրանսպորտային 1 միջոցով երթուղի: Այն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին Գորիս քաղաքից առավոտյան ժամը 7:30 դպրոցի ուսուցիչներին Գորիս քաղաքից բերում է Որոտան, ապա ճանապարհը շարունակում դեպի Շուռնուխ ու Բարձրավան և հետո հետադարձով ժամը 10:00-11:00-ի սահմաններում բնակիչներին Որոտանից տանում է Գորիս:


 
Այնուհետև, շաբաթվա նշված օրերին՝ ժամը 14:00-ի հատվածում Գորիսից վերադառնում է Որոտան և մյուս գյուղերը, իսկ երեկոյան ժամը 16:00-17:00-ի սահմաններում Որոտանից վերադառնում է Գորիս: Շաբաթվա երեքշաբթի և հինգշաբթի օրերին ուսուցիչներին առավոտյան ժամը 7:30 բերում է Գորիսից Որոտան և երեկոյան ժամը 16:00-17:00-ի հատվածում Որոտանից տանում Գորիս:
 
Այսինքն՝ գործում է ամենագնաց տրատնսպորային 1 միջոց, որը, թեև, պարտաճանաչ է, բայց ինքնին բավարար չէ, քանի որ երթուղու սեղմ գրաֆիկը, դժվարանցանելի ճանապարհը թույլ չեն տալիս մարդկանց հոգալ իրենց առօրյա կարիքները, հասցնել մեկ օրվա ընթացքում՝ մինչև մութն ընկնելը կազմակերպել նրանց տեղափոխումը՝ սպասարկելով 3 գյուղեր և մարդիկ բախվում են բազմաթիվ խնդիրների:


 
Նախևառաջ, խնդիրներ են առաջանում՝ կապված առողջության պահպանման իրավունքի և բուժօգնության հասանելիության հետ: Որոտանում, օրինակ, բնակիչները տարբեր բժշկական հարցերի համար պայմանավորվածություններ ունեն բուժհաստատություններում, բայց ժամերի տարբերության կամ ճանապարհի դժվարանցանելիությամբ պայմանավորված՝ չեն կարողանում սահմանված ժամերին հասնել բժշկի:
 
Կան նաև հրատապ բուժօգնության հասանելիության խնդիրներ: Այս հարցն արդիական է նաև այն պատճառով, որ նշված բնակավայրերում ապրում են տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ու առողջության պահպանումը հատկապես պահանջում է հրատապ ու արդյունավետ արձագանք, դեղորայքի արագ մատակարարում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արագ հոսպիտալացում:
 
Կան դեպքեր, երբ մարդիկ չեն կարողանում ներկայանալ պլանային բուժհետազոտությունների՝ ճանապահի խոչընդոտների պատճառով. այդ ճանապարհն անանցանելի է ոչ ամենագնաց մեքենաների և անգամ դժավարանցանելի է ամենագնաց մեքենաների համար: Այս խնդիրներն առկա են Շուռնուխում, Բարձրավանում, Որոտանում: Հատկապես խնդրահարույց է շտապ բժշկական օգնության հասանելիությունը։
 
Սրվել են խնդիրները՝ կապված հաշմանդամության սահմանման գործընթացի և դրա համար անհրաժեշտ հետազոտություններ անցնելու հետ:
Մասնավորապես, մինչև ճանապարհի փակվելը այն մարդկանց համար, որոնք առանց այն էլ ունեն տեղաշարժման կամ առողջական այլ խնդիրներ, դժվարությամբ, բայց հնարավոր էր մեկ օրվա ընթացքում ձեռք բերել անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ բժշկական հետազոտություններ անցնելով: Ներկայիս դժվարամատչելի միակ ճանապարհով տրանսպորտային երթուղու սահմանափակ ժամերի պայմաններում դա իրականացնել մեկ օրում գրեթե անհնար է օբյեկտիվորեն:
 
Այսինքն՝ հաշանդամություն ունեցող մարդիկ հայտնվում են լրացուցիչ քաշքշուկների մեջ: Սրա պատճառով էլ արդեն կան դեպքեր, երբ մարդիկ պարզապես հրաժարվում են հաշմանդամության կարգավիճակի դիմելուց, միայն թե խուսափեն քաշքշուկների «գլխացվանքից»։
 
Հաշմանդամություն սահմանելու հարցում դժվարություն է ներկայացնում նաև Միասնական սոցիալական ծառայություն դիմելը՝ գործընթաց սկսելու և փորձաքննություն անցնելուհամար, քանի որ ծառայությունը գտնվում է Գորիսում:
 
Դժվարացել է սննդի ձեռքբերման կազմակերպումը, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների, երեխաների խնամքի պարագաների ձեռք բերումը: Առկա են անհատական դժվարություններ (օրինակ՝ կան բնակիչներ, որոնք չեն կարողանում մասնավոր կամ անհատական կարգով կատարել գնումներ, ասենք, Գորիսից կամ Կապանից, քանի որ մեքենաներն անցանելի չեն):
 
Որոտանում բնակվող երեխաների մի մասը չի կարողանում հաճախել Գորիսում սպորտի և պարի խմբակների. սա խնդրահարույց է, քանի որ երեխաները լուրջ հաջողություններ են գրանցել:


 
Երեխաները չեն կարողանում նաև հաճախել ուսուցիչների մոտ լրացուցիչ դասընթացների Գորիս քաղաք։ Գնալու դեպքում խնդիր է նաև երեխաների վերադարձը Գորիսից՝ կապված ժամերի անհարմարությունների հետ (օրինակ՝ ժամը 13-ին կամ 14-ին դասը վերջացնող երեխան պետք է ևս մի քանի ժամ սպասի տրոնսպորտային միջոցի ժամին):
 
Բոլոր ծնողները նշել են, որ իրենց համար առաջնային հարցը ճանապարհի անվտանգության ապահովումն է, ինչը հնարավոր չէ լուծել այլընտրանքային ճանապարհի բարեկարգմամբ՝ հատկապես հաշվի առնելով, որ երեխաների դասից վերադարձին արդեն մեքենան գալիս է երեկոյան ժամի: Որոշ ծնողներ նշել են, որ անգամ անհատական ամենագնաց մեքենա ունեցողների համար է իրենց երեխաների անվտանգության ապահովումն առաջնահերթ, քանի որ ճանապարհն անմիջականորեն դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից:
 
Այն բնակիչները, ում աշխատանքը կապված է ճանապարհային շինարարության կամ բեռնափոխադրման հետ կամ պահանջում է ամենօրյա այցեր աշխատանքի՝ Գորիս քաղաք կամ այլ վայր, զրկվել են աշխատանքից ու ընտանիքի եկամտի աղբյուրից կամ էլ բաժանվել են ընտանիքից և չեն կարող միասին լինել, ստիպված են բնակվել այլ վայրում, որ կարողանան աշխատանքի հաճախել: Բնակիչներից մեկն, օրինակ, տեղեկացրել է, որ՝ աշխատանքը չկորցնելու համար ստիպված բաժանվել է ընտանիքից և փաստացի չի բնակվում տանը. իր տուն է գալիս 15 օրը մեկ անգամ:
 
Բոլոր գյուղերում էլ, այդ թվում՝ Որոտանում առաջ են եկել գյուղատնտեսական ապրանքների (օրինակ՝ խաղող, արքայանարինջ և այլն) իրացման խնդիրներ: Բանն այն է, որ մինչև ճանապարհի փակվելը տարբեր գնորդներ էին գալիս գյուղեր կամ իրենք գյուղերի բնակիչներն էին վաճառքի համար իրենց ապրանքը տանում Գորիս կամ այլ վայրեր:
 
Որոտանի այն բնակիչները, որոնք ուսանող են և սովորում են Գորիսում, զրկվել են դասերի բնականոն հաճախելու հնարավորությունից. դասերը սկսվում են ժամը 9։00-ին, իսկ այդ ժամին երիտասարդները հասնել չեն կարողանում։ Ուսանողների համար խնդիր է նաև Գորիսում դասերի ավարտից հետո Որոտան վերադարձը, քանի որ լինում են դեպքեր, երբ ամենագնաց մեքենայով երթուղային տրանսպորտային միջոցն արդեն մեկնած է լինում:
 
Որոտանում պարզվեց, որ այս պահին դպրոցը չունի ռուսերենի ուսուցիչ և այդ առարկան ստիպված դասավանդում են այլ ուսուցիչներ (ոչ մասնագիտական), քանի որ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով հղիության վիճակում գտնվող ուսուցիչը չիկարողանում հաղթահարել ճանապարհը։ Իսկ Որոտանի ուսուցիչներն առհասարակ ստիպված են Գորիսից դուրս գալ առավոտյան ժամը 7:30-ից։
 
Խնդիրներ են առաջ գալիս նաև այն դեպքերում, երբ պետք է բանկերում գործարքներ անեն, բայց բանկերի աշխատանքային ժամերով պայմանավորված՝ չեն կարողանում հասցնել:
 
Արդեն նշել եմ, որ Որոտան տանող այլընտրանքային ճանապարհն ադրբեջանականզինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո է․ բնակիչների անվտանգության ևիրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է։
 
Բացի այն, որ որևէ հիմք չունեցող ադրբեջանական, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողության հետևանքով մարդիկ զրկվել են Գորիս-Կապան ճանապարհով [M2] ազատ ու անվտանգ տեղաշարժվելու միջազգայնորեն երաշխավորված իրավունքից, այլընտրանքային շահագործվող ճանապարհն օբյեկտիվորեն չի լուծում իրավունքների այն խախտումները վերացնելու հարցը, որ առաջ է եկել ադրբեջանական իշխանությունների, նրանց զինված ծառայողների անօրինական արարքներով (օրինակ՝ անվտանգություն, բնականոն կյանքի վերականգնում և այլն)։
 
Նշվածից բացի, Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղեր (նույնը վերաբերում է նաև ՆորԱռաջաձորին) տանող ճանապարհի փակումը մարդու իրավունքների և մեկուսացման լուրջխնդիրներ է առաջ բերել նաև այն առումով, որ եթե մինչև նոյեմբերի 11-ը՝ ճանապարհը փակվելը, Գորիսից Կապան ճանապարհը անցնում էր այս գյուղերով ու հետևաբար՝ ընդհանուր տեղաշարժն էլ էր այս գյուղերով, ապա հիմա այս գյուղեր գալիս են միայն կա՛մ բնակիչները, կա՛մ հենց նպատակային գյուղեր այցելողները: Նաև իրանական բեռնատար մեքենաներն են երթևեկում:
 
Ուստի, անհրաժեշտ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մերհամայնքների հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի:
 
Ավելին՝ այստեղ

Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Նախընտրական հանդիպումները շարունակվում են Տավուշի մարզում․ հերթական կանգառը Նոյեմբերյանն է Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան Մենք թուրքի կոշիկ լիզող չենք․ ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Նառա Գևորգյան Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը. չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Ուժեղ Հայաստան«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՀՀ Կենտրոնական բանկի մոտ ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ Երևանում թիվ 5, 15, 31 երթուղիների մի քանի ավտոբուսներ արգելափակվել են խցանման մեջ, կլինեն ուշացումներՄասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Որքանով պատրաստ ենք մեր ողջ nւժով պայքարել հանուն մեր ազատության, նույնքանով պատրաստ ենք հետամուտ լինել և պահպանել դիվանագիտությունը. Արաղչի Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժովՅուրաքանչյուր քաղաքացու հետ անհատապես խոսելու կարիք կա. Մենուա ՍողոմոնյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Երկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը Քարոզարշավի ընթացքում արձանագրում ենք, որ Ս. Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքին իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի մեծ թվով աջակիցներ. ՂազարյանԱնկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԷրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ» Նոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ» Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ» Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Իտալիայի գավաթ. «Ինտերը» հաղթեց «Լացիոյին»՝ նվաճելով պատմական 10-րդ տիտղոսը Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 14-ի համար Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըԴեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարելՌոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացի«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանՄշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունըՄեզ ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այս հողերի վրա հայեր չեն ապրելու, իսկ նոր ճանապարհներով անարգել երթևեկելու են ադրբեջանցիները. ԿարապետյանՄենք պետք է ապահովենք հասարակության բարեկեցությունը, մենք միասին պետք է արձանագրենք Հայ ժողովրդի հաղթանակը. Արամ ՎարդևանյանՄենք ձեզ հետ պետք է Սևանա լիճը դարձնենք մեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ. Սամվել Կարապետյանը` Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը Փոփոխությանը ոչինչ չի կարող խանգարել. «Ուժեղ Հայաստան»«Հիստերիայի մեջ է, կարող է լացել, ծնկի գալ, մեր ուժն է նրան ծնկի բերելու»․ Սամվել Կարապետյան Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն Մարուքյան
Ամենադիտված