Արեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան


«Բնակչությունը քվեն տալիս է պոպուլիստին ու վերջում կանգնում սակագների բարձրացման, գնաճի ու աղքատության փաստի առաջ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս հաստատվեց ջրի նոր սակագինը: 2022 թվականից, բացառությամբ անապահով խավի, մյուս սպառողները ջրի համար ավելի բարձր գին կվճարեն: Ջրից բացի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում չեն բացառում նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:

«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանի խոսքով, թե՛ ջրի՝ արդեն հաստատված, թե՛ էլեկտրաէներգիայի՝ հնարավոր թանկացման ազդեցությունը բավականին բացասական է լինելու: «Սա այն ազդեցությունն է, որը բնակչությանը երկու կողմից է հարվածելու: Մի կողմից՝ սպառողի վրա ունենալու ենք թանկ ծախս հոսանքի և ջրի տեսքով: Հաշվի առնենք նաև, որ եկամուտների բարձրացում չի ակնկալվում ու, արդյունքում, մեծ հաշվով, տնօրինվող եկամուտը նորից նվազում է: Այսինքն, այս քայլով ևս աղքատությունը խորացվում է: Մյուս հարվածը բիզնեսի կողմից է: Այսինքն, ջրի և էլէներգիայի սպառմամբ պայմանավորված՝ բիզնեսի ծախսերն ավելանալու են, ու բիզնեսը ստիպված պետք է գների ճշգրտումներ անի, ինչի հետևանքով նորից գնաճ կլինի: Այսինքն, նույն հոսանքի, ջրի գնի պատճառով սպառողն ավելի թանկ է վճարելու մյուս ծառայությունների ու ապրանքների համար: Եթե բիզնեսը կարողանա ճշրգտումներն օպտիմալ կատարել, ավելի քիչ կտուժի, եթե ոչ՝ ազդեցություն կլինի նաև բիզնեսի վրա, ինչը լավ տեղ չի տանի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ն. Սարգսյանը:

Խոսելով սակագների արդարացված կամ չարդարացված լինելու խնդիրներից՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ, ամեն դեպքում, շատ նրբություններ կան, որոնք ակնհայտ չեն ֆինանսական հաշվետվություններից: Նա շեշտեց, որ այդ հանգամանքից ելնելով՝ նշված առումով դժվար է մասնագիտորեն քննարկել իրավիճակը:

Նաիրի Սրագսյանը միևնույն ժամանակ մատնանշեց ակնհայտ հանգամանքների ու երկրորդ շահագրգիռ կողմի մասին. «Սակագների բարձրացման երկրորդ շահագրգիռ կողմը պետությունն է: Կառավարությունը շահագրգռված է սակագների բարձրացման համար, որպեսզի ավելի շատ հարկեր հավաքի, որպեսզի «քայլողների» համար կարողանան մեքենա ձեռք բերել, այլ ճոխություններ ապահովել: Խոսքը կառավարության փնթիության, ոչ կոմպետենտության պատճառների մասին է: Իրականում չեմ կարող ասել՝ բարձր որակի կառավարման ու ճգնաժամի բացակայության դեպքում կխուսափեի՞նք բարձրացումներից, քանի որ, ամեն դեպքում, կառավարությունն ագահ է և ուզում է շատ հարկ հավաքագրել: Միգուցե ընկերությունները բարձր շահութաբերություն ունենան, բայց կառավարությունը, ամեն դեպքում, հարկերի իր ակնկալվող չափը չհավաքագրելու պարագայում նորից սակագների բարձրացման գնա:

Ընդհանրապես, երբ կառավարությունները որոշակի ծախսեր սպասարկելու ավելի շատ ակնկալիքներ են ունենում, առաջին հերթին «կպնում են» լայն սպառման ապրանքներին ու ծառայություններին: Այդ դեպքում տեղաբաշխվածությունը շատ ավելի ծավալուն է լինում: Այսինքն, եթե հոսանքի գինը 10 դրամով ավելացնեն, դա բոլորի վրա ազդեցության տեսանկյունից փոքր է լինելու, բայց իրենց համար մեծ էֆեկտ է ունենալու: Խոսքը նաև ջրի, գազի, բենզինի ու մյուս վառելիքների մասին է: Հիշենք՝ երբ բենզինը թանկացավ, ասում էին՝ համաշխարհային շուկայում բարելը թանկացել է, հասել պատմական՝ 120 կամ ավելի դոլարի: Հիմա բարելն իջել է 68 դոլար, բայց մենք բենզինի գնի նվազում չունենք: Ընդ որում, դեռ այն ժամանակ իրենց սուտը բռնելով՝ ասում էինք՝ բարելի այդքան թանկացումն ամբողջ բենզինի ինքնարժեքի վրա ընդամենը 10 տոկոսի ազդեցություն է թողնում»:

Մեր զրուցակցի խոսքով, այս դեպքում ևս գործ ունենք ստերի ու կեղծիքների հետ: Անդրադառնալով նաև ավելի վաղ տրված խոստումներին, թե սակագների բարձրացում չի լինելու, Սարգսյանը շեշտեց. «Այստեղ տեղին է նորից տալ պոպուլիստների, խոսքի արժեք չիմացողների կառավարություն որակումը: Իրականում իրենց բոլոր խոսքերի մերկությունը որոշ ժամանակ անց անմիջապես ապացուցվում է:Հայտարարում են, որ սակագների բարձրացում չի լինելու, ինչին անմիջապես սակագների բարձրացում է հաջորդում: Այդ հայտարարություններն այդ պահին ժողովրդից քվե կորզելու համար էին: Հայտարարել, որ սակագների բարձրացում չի լինելու, իրականում շատ ռիսկային է: Պատասխանատու մարդ լինելու դեպքում կառավարության ղեկավարը կամ անդամը կխուսափեին նման հայտարարություններից, քանի որ սակագների վրա ազդեցություն ունեցող բազմաթիվ գործոններ կան: Կառավարությունը շատ դեպքերում կարող է դրանց վրա ազդեցություն թողնելու գործիքակազմ չունենալ: Երբ հայտարարվում է, թե սակագների բարձրացում չի լինելու, նշանակում է՝ այդ մարդն անպատասխանատու է ու պոպուլիստ, պարզապես բնակչությունը դա շատ ուշ է հասկանում: Բնակչությունը քվեն տալիս է պոպուլիստին ու վերջում կանգնում սակագների բարձրացման, գնաճի ու աղքատության փաստի առաջ»:

Ինչ վերաբերում է աղքատությունը նվազեցնելու քաղաքականության արդյունավետության խնդրին, նա հավելեց. «Մենք ականատես ենք լինում աղքատությունը խորացնելու և աղքատներին ավելի աղքատացնելու քաղաքականությանը: Այլ բան մենք չենք կարող տեսնել: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ եթե այս կառավարությունը ոչինչ չանի, տանից դուրս չգա ու աշխատանքի չգնա, հայ ժողովրդի ու պետության վիճակը շատ ավելի լավ կլինի: Պետության կառավարումը որոշակի առումով նման է բիզնեսին: Այն ենթադրում է ունեցած ռեսուրսներով խաղադրույքներ կատարել շատ ավելի շահութաբեր վայրերում, ստանալ շահույթ:

Օրինակ՝ եթե նույն երկու անձինք բիզնեսով են զբաղվում, մեկը զարգանում է, մյուսը՝ ոչ, ուրեմն՝ խնդիրը կառավարման մեջ է: Մեկն, ուրեմն, հեռատես է, կարողանում է ճիշտ ներդրումներ կատարել, մյուսն անհեռատես է, քանի որ սխալ ներդրումների պատճառով սնանկացման է գնում: Հիմա մեր կառավարությունը սխալ խաղադրույքներ կատարող է, որևէ ճշգրիտ որոշում կայացնելու ունակ չէ: Վառ օրինակ բերեմ: Հիմա էլ ասում են՝ թուրքական ապրանքների ներմուծման արգելքն ուզում ենք վերացնել, որովհետև այն, ինչի համար այդ արգելքը սահմանել էին, նպատակին չի ծառայում: Ասում են՝ պատճառն այն է, որ այդ արգելքը Թուրքիայի տնտեսությունը չի էլ նկատել: Երբ արգելքը սահմանում էին, այդ ժամանակ մենք զգուշացրեցինք, որ որոշումը կայացնելուց առնվազն պետք է ինֆորմացիաներ ստանալ, համադրել ու ըստ դրա որոշում կայացնել: Այդ ժամանակ հայտարարեցինք, որ Թուրքիայից Հայաստան ներկրումը իրենց տնտեսության համար 0,2 տոկոս է, ու այդ արգելքը դնելով՝ իրենց վնաս չենք տալիս»:

Շարունակելով՝ Ն. Սարգսյանը շեշտեց, որ իրականում թուրքականը բացառելու ուղղությամբ դեռ վաղուց բոլոր կառավարությունները պետք է աշխատեին, բայց 2020-ի պատերազմի, լոքդաունի ու համաճարակի ծանր հետևանքների ժամանակ նման որոշումն ինքնին խնդրահարույց էր. «Բացի այդ, արգելք սահմանելով՝ կառավարությունը պարտավոր էր գոնե բռնել Թուրքիայից ներկրում իրականացնող բիզնեսի ձեռքն ու ցույց տար փոխարինող շուկաներ, մինչդեռ այդ երկրները փակ էին: Ու այդ պայմաններում պոպուլիստ ու անհասկացող կառավարությունն ընդամենը հանրային տրամադրությունները ժամանակավոր բարձրացնելու համար այդ հիմար քայլին գնաց, ու հիմա ուզում են «հետադարձ» անել, թեպետ այժմ ավելի վտանգավոր քայլի են գնում: Ինչո՞ւ, որովհետև տնտեսությունը հարմարվել է: Բիզնեսը վարկերով, պարտքերով նոր սարքավորումներ ձեռք բերեց, ներմուծվող որոշակի ապրանքներ սկսեցին տեղում արտադրել: Այդքանից հետո, եթե նորից թուրքական շուկան բացեն, էժան ապրանքը լցվի Հայաստան, 2020-ին տուժած բիզնեսները 2021-ին մի հատ էլ կտապալվեն: Սա չհասկանալով որոշումներ կայացնելու վառ օրինակներից մեկն է, ու այս քաղաքականությունն անընդհատ մեր տնտեսությանը դեպի անկում է տանում: Իսկ անկումը միանգամից չի լինելու, քիչ-քիչ է ազդեցությունը լինելու, բայց ընթացքն, ի վերջո, զրոյական կետի է բերելու: Շատերն անգամ չեն ուզում հասնել 0-ական կետին ու գնում են երկրից. տեսնում եք արտագաղթի տեմպերը»:

Նաիրի Սարգսյանը, սակայն, այս պարագայում դեմ է թոշակներն ու նպաստները բարձրացնելու գաղափարին: Նրա խոսքով, ըստ էության, դրանից ո՛չ պետության բեռն է նվազելու, ո՛չ էլ բնակչի հոգսերն են թեթևանալու. «Շատ ավելի լավ կլինի այդ գումարները տնտեսության մեջ ներդնել: Օրինակ՝ որևէ համայնքում ծախսեր կատարելով՝ մի աղբի վերամշակման գործարան բացել՝ աշխատատեղ ապահովելով նույն թոշակառուի ընտանիքի կամ նպաստառուի համար: Դրանով պետության բեռը կկրճատվեր, իսկ մարդիկ ոչ միայն ավելի մեծ գումարներ տնօրինելու, այլև աշխատելու հնարավորություն կունենային: Ավելի լավ է հինգ տարվա մեջ հրաժարվել թոշակներ ու նպաստներ բարձրացնելուց, այդ գումարներն ուղղել ներդրումներին: Այդ դեպքում, հավաստիացնում եմ, հինգ տարի հետո անգամ թոշակների բարձրացման անհրաժեշտություն չի լինի. բայց նշված բանաձևերը չեն կիրառվում»:

Ինչ վերաբերում է զուգահեռ արվող պետական ծախսերին ու սոցիալական անարդարության խնդրին, նա ընդգծեց. «Իշխանությունը տհաս է, բերել է բյուջեի նախագիծ, որն աղերս չունի հետպատերազմյան, հետկորոնավիրուսային և հետճգնաժամային իրավիճակների հետ: Կառավարության նիստին հրատապության կարգով Կապանի դատարանի շենքի վերանորոգման համար գումար են դուրս գրում, բայց մեր զինվորների կացարանները չեն վերանորոգում, նրանք էլ ստիպված առանց կտուրի են քնում: Կալանավայրերը, նաև ՊՆ-ի վարչական շենքն ու այլ նախարարություններ վերանորոգում են, բայց նորից չեն գնում սահմաններ, մինչդեռ պետությունն սկսվում է սահմանային անվտանգությունից:

Բացի այդ, շուտով ձմեռ է գալու, ու Սյունիքի մարզից Հայաստան մտնող բեռները շատ լուրջ խնդիրների առաջ են կանգնելու, քանի որ այլընտրանքային ճանապարհը բանուկ չի լինելու: Եթե բախտներս չբերի ու այդ ընթացքում զուգահեռ նաև Լարսը փակվի, Հայաստանում սննդի ու տարբեր ապրանքների դեֆիցիտ ենք ունենալու, հիշելու ենք 1990-ականները, երբ մարդիկ հացի համար հերթ էին կանգնում: Այսպիսի լուրջ վտանգներն ու մարտահրավերները չկանխատեսելով՝ վարչական շենքեր են վերանորոգում: Սահմանի նկատմամբ ունեցած վերոնշյալ վերաբերմունքի, բյուջեի նման ծախսերի տեսանկյունից մենք արդեն իսկ անարդար ենք և՛ թոշակառուի, և՛ նպաստառուի, և՛ ամբողջ բնակչության հանդեպ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն Մանվելյան
Ամենադիտված