Audi-ի սեփականատերերը ճանաչվել են որպես ամենահաճախ դավաճանող ամուսիններ
BlogՍանասար Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինտերնետային պորտալներից մեկի կողմից (Illicit Encounters) անցկացված ուսումնասիրությունները հայտնաբերել են, թե որ ավտոմեքենաներն են վարում անհավատարիմ ամուսինները: Այդ ցուցակի առաջատարն է հանդիսացել Audi-ն:
Սեփականատերերի 22% խոստովանել է, որ կողմնակի հարաբերություններ է ունեցել:
"Դավաճանների վարկանշային ցուցակի" երկրորդ տեղում է BMW ապրանքանիշը, որի սեփականատերերի 13,8% աչքի չեն ընկնում հավատարմությամբ: Երրորդ տեղը գրավել է Mercedes-ը` 8.7% ցուցանիշով: Այս վարկանիշի շրջանակներում ոչ առաջնակարգ ավտոմեքենաների շարքում առաջին տեղում է Volkswagen-ը` որի սեփականատերերի 5.7% է խոստովանել, որ դավաճանել է, այն էլ` ոչ մեկ անգամ:
Բացառիկ հավատարմություն են ցուցաբերում ընտանիքին Peugeot-ի սեփականատերերը: Այս վարորդների միայն 0,4% է կողմնակի սիրավեպերի մասնակից դարձել: Նույնպես քիչ են դավաճանում այն վարորդները, որոնք վարում են` Renault (0.5%), Rover (0.5%), Skoda (1.1%) և Hyundai (1.6%):