Էրդողանը փորձում է քրդական պայքարի օջախները մեկուսացնել և արյան մեջ խեղդել
BlogԿիլիկիա Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Էրդողանը որքան փորձում է քրդական պայքարի օջախները մեկուսացնել և արյան մեջ խեղդել քրդական ազատագրական պայքարը, այնքան այդ պայքարը ընդլայնում է իր աշխարհագրական տարածքները:
Վաղուց արդեն Վանի նահանգը ևս դարձել է PKK-ի զինյալների պայքարի կենտրոն, իսկ ահա Սիիրթի նահնագը նոր խոսք է այս պայքարում, քանի որ այստեղ համեմատաբար խաղաղ էին: Սիիրրթի տարբերությունը նաև նրանում, էր որ այստեղ ապրող քրդերը հիմնականում սատարում էին նախագահ Էրդողանին:
Կարելի է ասել, որ այս նահանգում Էրդողանը բոլոր տիպի համապետական ընտրություններում հաղթող է դուրս եկել: Սիիրթի բնակչությունը հիմնականում բաղկացած է քրդերից, արաբներից և ասորիներից:Սիիրթը արևմուտքից սահմանակից է Բաթմանին, հարավից Շըրնաքին, արևելքից Վանին , իսկ հյուսիսից Բիթլիսին: Մոտակա ժամերին սպասվում է ,որ Սիիրթ նահանգի որոշ քաղաքներում, հատկապես Սիիրթ, Փերվարի և Շիրվան քաղաքներում, կմտցվի պարետային ժամ: