Տավուշի մարզպետի տնից գողացվել է մոտ 100 հազ. $ կանխիկ գումար
Ուշադրության կենտրոնումԳուրգեն Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արդեն երկրորդ օրն է ինչ լրատվամիջոցները գրում են, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տնից գողություն է կատարվել։
Ու այսօր պարզվում է, որ մարզպետի տնից գողացվել է մոտ 100 հազ. $ կանխիկ գումար ու մոտ այդքան արժողությամբ ոսկյա ու արծաթյա զարդեր։
Մեղմ ասած ինձ չի հետաքրքրում գողության փաստը, այլ այստեղ ամենակարևորը` մարզպետին որտեղի՞ց նման ահռելի հարստություն, երբ սահմանամերծ մարզը աղքատության ու չքավորության շեմին է։
Հ.Գ.Եթե այս ամենը տեղի ունենար մի նորմալ երկրում`առաջին հերթին Ազգային անվտանգությունը անմիջապես կձերբակլեր պաշտոնյաին` պետական միջոցների յուրացման համար։