Թուրքական բանակում տեղի են ունենում դասալքության դեպքեր
Ուշադրության կենտրոնումԿիլիկիա Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Թուրքիայի Շըրնաք նահանգում, ռազմական գործողություններին զուգընթաց , թուրքական բանակում տեղի են ունենում դասալքության դեպքեր:
Հունվարի 14-ին թուրքական զինուժի շարքերն են լքել 12 զինծառայող, որոնց մեծ մասը սերժանտներ են: Արդեն նախկին զինծառայողներին թուրքական զինվորական դատախազությունը մեղադրանք է առաջադրել մի քանի քրեական հոդվածներով:
Չնայած Թուրքիայի գլխավոր շտաբը գաղտնի է պահում այս փաստը, բայց արդեն հայտնի են այդ 12 զինծառայողների անունները: Դրանք են՝ Յակուբ Գիրգին, Նեջմի Շեքերչի, Ջեսիմ Էրհան, Յակուբ Բիլիջի, Օնուր Քյուչյուքիլ, Մեհմեդ Էքիշ, Էմրե Գյոնենչ, Օգյուզ Բոզ, Համիդ Ալգյուլ,Ալի Դեղրիմի, Սերքան Սուսան և Էրթուգըրուլ Քիլիչ: