Հիմա Հայաստանում շատ ավելի վատ է վիճակը, քան Վրաստանում էր
BlogԿիլիկիա Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հիշում եմ երբ Վրաստանում մոլեգնում էր ,,Խոզի գրիպ,, կոչվածը, մեր լրատվական դաշտը հեղեղված էր Վրաստանի մեռելները հաշվելով ու անուղղակի մեր առողջապահության նախարարությանը գովաբանելով:
Հիմա Հայաստանում շատ ավելի վատ է վիճակը, քան Վրաստանում էր: Փաստում եմ, որ իսկապես մարդիկ տառապում են տարօրինակ գրիպով, դա սովորակն գրիպ չէ, սա ավելի խորն է, թոքերի բորբոքումով, հանկարծակի ջերմությամբ... Բայց ոնց հասկանում եմ, բացի ԿԳ-ից ուրիշ ոչ մի գերատեսչություն այս հարցին լուրջ չի մոտենում:
Մենք ունենք բազմաթիվ անապահով ընտանիքներ, ովքեր անգամ գլխացավի դեղ գնելու հնարավորություն չունեն, բայց այդ մարդիկ ևս տնով-տեղով տեղաշորով պարկած են: Երբ ասում եմ անապահով , ես նկատի չունեմ ,,Փարոս,, ծրագրի անդամ, այլ անապահով ով նաև այդ ծրագրի անդամ չէ: Մեր ԱՆ-ն ավելի շատ պահում է ձևական կողմը ,քան կոնկրետ գործողությունների իրականացումը: Ունենք արդեն 14 մահացած այդ վիրուսից... Ես կարծում եմ խուճապի մատնվել պետք չէ, բայց արխային ընկնել էլ պետք չէ, մտածեք պարոնայք ...